ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շրջափակված Արցախում տիկնիկավար Արմենի ու հայրենադարձված Շանթի ջանքերով «Բարեկենդանը» շունչ առել ու գյուղեգյուղ շրջում է 06/09/2023 20:18 | Կյանքն՝ Արցախում
Թումանյանի Բարեկենդանը, բայց արցախյան բարբառով, արդեն հինգերորդ օրն է ՝ «շրջում է» արցախյան գյուղերով։ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված «Ծիլ» տիկնիկային ստուդիայի սաներն օրական երկու գյուղի փոքրիկների ուրախություն ու ժպիտներ են պարգևում։ Մարտունու շրջանի ութ գյուղում արդեն հյուրընկալվել են ներկայացման հերոսները։
Տիկնիկային ստուդիայի հիմնադիր Արմեն Գաբրիելյանը շեշտում է՝ պատերազմի հիշողություններից, շրջափակման ծանր զգացողությունից երեխաներին թեկուզ կես ժամով կտրելու հարցում տիկնիկները շատ են օգնում։ Փոքրիկ հանդիսատեսների հիացած աչուկներն ու զրնգուն ծիծաղն են լավագույնս վկայում դրա մասին։
Շուշիիում ծնված ու մեծացած Արմենը տիկնիկավար է, 6 տարեկանից բեմում է։ Ասում է՝ սեփական ստուդիան ունենալու մասին վաղուց է երազում․ երազանքը կյանքի կոչելու որոշումը կայացրել է պատերազմից կարճ ժամանակ անց։
«Պատերազմից հետո կարիք կար մարդկանց միջից հանել այն սթրեսը, ապրումները, որոնք ունեցել են, հիմա էլ ունեն։ Հեքիաթը, տիկնիկային թերապիան օգնում են դրան։ Իհարկե, առաջին հերթին փոքրիկներն ունեն դրա կարիքը, բայց հասուն մարդիկ էլ այս անվերջանալի անորոշության, սթրեսի մեջ ապրելով՝ կարիք ունեն թեկուզ մի քանի րոպեով լիցքաթափվելու, ծիծաղելու․․․ Ես սա ասում եմ, նախ և առաջ, որպես տունս, միջավայրս կորցրած մարդ․․․»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում անկեղծանում է Արմենն ու հավելում՝ ժպիտներն ու վճռականությունը, որ տեսնում է հանդիսատեսի աչքերում, լավագույն նվերն է իր համար։
«Բերակենդանը» գյուղեր հասցնել, մարդկանց անկեղծ ժպիտներ պարգևել «Ծիլ»-ի սաներին հաջողվում է ԱՄՆ-ից Արցախ տեղափոխված Շանթ Չարշաֆճեանի ու Սփյուռքի մեր այն հայրենակիցների շնորհիվ, ովքեր գումար են փոխանցում Շանթի բացած «Լորիկ» հիմնադրամին։
«Գաղափարը կար, բայց գումար չկար։ Ու քանի որ գիտեի Շանթի հայրենանվեր գործերի մասին, դիմեցի նրան, ինքն էլ ողջունեց մտահղացումս ու աջակցեց, որպեսզի հնարավորություն ունենանք շրջել Արցախի գյուղերով և ժպիտներ պարգևել գյուղացիներին։ Ստուդիան 50 սան ունի, ու նրանց մի մասը մեզ հետ հիմա շրջում են գյուղեգյուղ․ մեկը լուսանկարում է, մյուսը երաժշտական մասն է ապահովում․․․»,-ասում է Արմենը։
Արցախի ամեն մի գյուղ առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանա․ դա Շանթի համոզմունքն է։ Ասում է՝ ցանկացած նախաձեռնություն պետք է հասնի նաև գյուղեր, որպեսզի չանտեսվի գյուղացին, միշտ պահվի առաջնագիծը՝ նաև այնտեղ ապրելով։
«Ես խիստ դեմ եմ նրան, որ ամեն ինչ կենտրոնացվի Ստեփանակերտում․ տներ են կառուցում հիմնականում այնտեղ։ Առաջնահերթ գյուղերում պետք է բնակարանաշինական ծրագրեր իրականացվեն։ Շատ կարևոր է, որ տեղում գան ծրագրեր անեն։ Այս շրջագայությունների ընթացքում նաև շփվում ենք միմյանց հետ, մարդիկ կարողանում են կիսվել։ Բացի այդ, տեսնում ենք, ցույց ենք տալիս, որ այսինչ գյուղն առաջնագծում է, ազերին երևացող դիմացի բլուրին է և այլն։ Արցախն այստեղ ապրող մարդիկ ենք՝ նախ և առաջ։ Միայն քարտեզի վրա ու բառերով չպիտի ճանաչենք Արցախը, այլ այստեղ ապրող մարդկանցով։ Նաև աշխարհին պետք է ցույց տալ, որ մարդիկ այստեղ ապրում են, ժպտում են, ու պիտի շարունակեն ապրել ու ժպտալ․․․»,-շեշտում է Շանթը։
Տիկնիկային ներկայացումներով ուրախություն ու լիաթոք ծիծաղ են պարգևում ոչ միայն երեխաներին։ Շանթը նշում է՝ սպիտակաշենցի 80 տարեկան մի տատիկ ներկայացման ամբողջ ընթացքում ժպտում էր․․․
«Սպիտակաշենում մի տատիկ անդադար կժպտար ու կխնդար․․․ Բոլորը՝ մեծ, թե փոքր, համակ ուշադրությամբ նայում էին ամբողջ ներկայացումը, ու այդպես բոլոր գյուղերում էր, որտեղ եղել ենք։ Նաև կարևոր է, որ արցախյան բարբառով է բեմադրությունը, իսկ գորգը, որ բերվել է թանգարանից, 14-15-րդ դարերի գորգ է․․․»,-նշում է Շանթը և հավելում՝ ներկայացման վերջում երեխաներն ավանդական խաղեր են խաղում՝ թույլ չտալով, որ մոռացվեն դրանք։
Արմենն ու թատրոնի սաներն առայժմ Մարտունու գյուղերով կշրջագայեն։ Ժամանակ ու ֆինանսական ռեսուրսներ գտնվելու դեպքում՝ նաև Արցախի մնացած գյուղերում կլինեն։ Շանթն ասում է՝ ցանկությունը շատ մեծ է ամբողջ Արցախով մեկ բազմաբնույթ ծրագրեր իրականացնելու, բայց ծրագրերը հասցնում են իրականացնել դեռևս Մարտունու շրջանում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ