ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարզ չէ՞, որ հայելային հետքաշում ասվածը հերթական խաբեությունն է, թուրքը տեսնելու է՝ զորք չկա, իրենց դրոշներն առած նորից առաջ է գալու. Տեղ համայնքի ավագանու անդամ 06/08/2023 17:09 | ԼՐԱՀՈՍ
«Ժողովրդի օգուտն, այս պահի դրությամբ, այն կլիներ, որ, գոնե, կորցրած ցանքատարածքների ցորենի բերքի փոխհատուցմը պատշաճ կատարվեր։ Ոչ մի բան էլ դեռ չեն տվել։ Սպասում ենք, տեսնենք՝ ի՞նչ կլինի»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը ։
Հիշեցնենք՝ մարտի վերջին ադրբեջանական զինուժի հերթական սադրանքից հետո Տեղի բնակիչները անակնկալի էին եկել պարզելով, որ իրենց ցորենի դաշտերն անցել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, որտեղ էլ՝ ադրբեջանցիները խրամատներ էին փորել ու դիրքավորվել։
Տեղի բնակիչների պահանջն ու ակնկալիքը մեկն է՝ հետ վերադրաձնեն իրենցից խլված և իրենց պատկանող հողերը, որպեսզի կարողանան ցանք անեն, արարեն, ապրեն, ասում է համայնքապետն ու հավելում՝ մարզպետարանից խոստացել են, որ լուծելու են բերքի փոխհատուցման հարցը, ներքին կարգով ինչ – որ քայլեր ձեռնարկվել են. «Գյուղացիների ցանած գարին, արդեն, հասել է, սակայն, մնացել թշնամու վերահսկողության տակ։ Հիմա արդեն պետք է հնձեինք։ Ցորենի հունձքն էլ՝ մի քանի օրից կլիներ, բայց, հենա, տեսնում եք՝ չստացվեց…Ուզում ենք հավատանք, որ մարզպետն ամեն ինչ անում է՝ խնդիրը լուծելու համար։ Ես ինքս ներկա եմ գտնվել վերջին հանդիպումներից մեկին, անձամբ խոսել եմ մարզպետի հետ, ով հավաստիացրեց, որ միջոցներ ձեռնարկվում են՝ գոնե ցորենի փոխհատուցման վնասը՝ մի սեզոնի կտրվածքով, կարգավորելու համար։ Թե ի՞նչ դուրս կգա վերջում՝ կտեսնենք։ Հույսով սպասում ենք», - ասում է Մայիս Զենյալյանը, ով, ըստ լրատվամիջոցի ունեցած տեղեկությունների, Ադրբեջանի ապրիլյան ռազմական սադրանքից հետո, նույնպես, կորցրած՝ մոտ 2 հա հողատարածք ունի ։
Խոսելով Տեղ գյուղի տարածքից ադրբեջանական Զինուժի կողմից օկուպացված հողերի հետ վերադարձի թեմայով, համայնքապետն ասում է՝ ոչինչ ասել չի կարող, տեղյակ չէ, թե ի՞նչ է նախատսվում անել կամ ի՞նչ պայմանավորվածություններ կան. «Գիտե՞ք ստեղ խնդիրը ո՞րն է՝ էն, որ հայելային հետքաշման մասին են խոսում։ Իբր, դա ի՞նչ է նշանակում՝ չենք հասկանում։ Թուրքերն իրենց զավթած հողի վրա պաշտպանական մեխանիզմներ են կառուցել, հենակետեր են դրել, որոնցից ամեն մեկի վրա միլիարդների գումար է ծախսվել։ Հիմա էդ հայելային հետքաշում ասողները ո՞նց են պատկերացնում՝ իրենք էդ իրենց կահավորված, ընտիր սարքած հենակետերը թողնելու են ու հե՞տ քաշվեն…Պարզ չէ՞, որ սրանք մեզ նորից խաբելու են, հերթական խաբեությունն է։ Թուրքերը կտեսնեն զորք չկա, իրենց դրոշներն առած, նորից առաջ կգան, թե ինչքա՞ն՝ Աստված գիտի»,- ասում է բանախոսը։
Ամփոփելով զրույցը՝ Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը նշում է՝ ապրիլյան խոշոր ռազմական սադրանքից հետո թշնամին, այլևս, կրակ չի բացել բնակավայրի ուղղությամբ, բնակիչներն էլ, ինչ – որ չափով հանգիստ են, գոնե այնքանով, որ կրակոցներ չկան։ Հուսահատ և թևաթափ չեն, ապրում են իրենց հողում, գիտեն, որ պաշտպանում են Հայրենիքից՝ իրենց բաժին հասած կտորը, սակայն, հույս ունեն, որ ապրիլից ադրբեջանական վերահսկողության տակ անցած ցանքատարածքների կորցրած բերքի դիմաց փոխհատուցման հարցը չի ուշանա և, գոնե, հացի խնդրի առաջ չեն կանգնի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ