ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեզ համար չափազանց կարևոր է այսօր Ոսկեպարում լինելը․ Սա մեր սրբազան հողն է, հայրենիքն է. այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն. Բագրատ Սրբազան 06/08/2023 23:54 | ԼՐԱՀՈՍ
Սա մեր օրերի փորձաքարներից մեկն է։ Ուզում եմ որ մենք վերստին հռչակենք, որ սա մեր սրբազան երկիրն է, սրբազան հողն է, մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն, այստեղ չկա թշնամական որևէ ոտնձգության առջև հանձնվելու մտածում կամ ցանկություն։ Այս մասին Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրաստ Սրբազանը, որը հյյուրընկալել էր աշխարհի 4 ծագերից եկած հոգեւորկաններին:
«Մեզ համար չափազանց կարևոր է այսօր Ոսկեպարում լինելը։
Ուզում եմ որ մենք վերստին հռչակենք, որ սա մեր սրբազան երկիրն է, սրբազան հողն է, մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն, այստեղ չկա թշնամական որևէ ոտնձգության առջև հանձնվելու մտածում կամ ցանկություն։
«Դուք աշխարհի բոլոր ծագերից ժամանել եք Հայաստան աշխարհ մեր կյանքի ամենադժվար ու ամենաբարդ ժամանակներում։ Այդ ամենը ձեր սրտերում պարուրած, ծվարած՝ այս մեծ հոգևոր ճանապարհորդությունն եք կատարել՝ միասին՝ սիրտ-սրտի, գլուխ-գլխի, աչք առ աչք, ձեռքերն ամուր կերպով բռնած՝ խորհելու, մտածելու, աղոթելու, միասին սիրո ճաշ բաժանելու, վերահաստատելու հավատարմությունը մեր Տիրոջ ուխտի նկատմամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ և մեր ազգային տեսիլքի նկատմամբ։
Առանձնահատուկ շնորհակալ եմ, որ ընտրել եք Տավուշ աշխարհի սահմանապահ այս երկար ոըղին անցնելու՝ սկսած Իջևանից մինչև Նոյեմբերյանի խորքը։ Եվ որ Դուք ձեր աչքերով տեսնեք և ձեր սրտով զգաք այս ժողովրդի տարիների համառությունն ու կամքը, որ անկախ բոլոր տեսակի պայմաններից մեր ժողովուրդը դրսևորել ու դրսևորում է, ուխտ է կնքել չլքելու Հայրենիքը, ուխտ է կնքել չլքելու իր սրբությունները, իր շիրիմները և իր ժառանգությունը, և արյունով գնված այս սրբազան երկիրը, որտեղ ավելի շատ արյուն է հեղվել, քան թե ջուր։
Մենք այսօր գտնվում ենք մեր տարածաշրջանի և հայ ժողովրդի կյանքի ամենախորհրդավոր վայրերից մեկում։ Մեզ համար չափազանց կարևոր է այսօր այստեղ լինելը։ Ուզում եմ որ մենք հռչակենք, վերստին հռչակենք և 1000 անգամ հռչակենք, որ սա մեր սրբազան երկիրն է, սրբազան հողն է, մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն, այստեղ չկա թշնամական որևէ ոտնձգության առջև հանձնվելու մտածում կամ ցանկություն։
Սա մեր օրերի փորձաքարներից մեկն է։
Այս տաճարը 7-րդ դարի տաճար է։ Այն ետ է բերվել 1980-ականների վերջին՝ մեծ սխրանքով։ Սա մեր գոյության վկայությունն է։ Այստեղ ոստիկաններ են առևանգվել և սպանվել։ Այստեղ մեր հազարավոր հայրենակիցներ են զոհաբերվել։ Այս Սուրբ տաճարը դարձել է մեր սահմանագոտու արթուն հսկողը։ Քիչ վերն են մեր թշնամիները, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։
Մեր Երուսաղեմի աթոռից, Կիլիկիո աթոռից, Պոլսո պատրիարքությունից ժամանակ բոլորիդ բարի գալուստ մաղթելով՝ առանձնահատուկ կերպով ուզում եմ բոլորիս անունով գնատահանքով բարի գալուստ ասել մեր սիրելի Հայր Սահակին, ով այսօր ժամանել է գերեվարված Արցախից։ Մեր բոլորի մտածումների առանցքն այսօր Արցախն է։ Հայր Սուրբը, մի տեսակ, մեր ժողովրդին է բերել իր հետ։ Այն ժողովրդին, որ մեր ընդհանրական պատիվն է փրկում այսօր։ Առանձնահատուկ ողջույն Հայր Սահակին, իր միջոցով, մեր բոլորի անունով Արցախում ապրող, Արցախում կռվող մեր սիրելի հայրենատեր քույրերին և եղբայրներին։ Ոսկեպարի այս Սուրբ Աստվածածին 7-րդ դարի տաճարից թող մեր ողջույնն ու սերը գնա Գանձասար, Գանձասարից Ամարաս, Ղազանչեցոց և գերեվարված մեր ողջ ժառանգությանը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ