Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ամուլսարը տևական ժամանակ չեն կարողանա վերաբացել. Դրան կխոչընդոտի ինչպես երկրում առկա իրավիճակը, այնպես էլ աշխարհատնտեսական իրադրությունը. Շիրակ Բունիաթյան 06/08/2023   20:40  |  ԼՐԱՀՈՍ

Ամուլսարի շահագործումը մեր երկրին ավելի շատ վնաս կտա, քան օգուտ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ամուլսարի շահագործման դեմ երկարատև պայքար ակտիվիստ, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։

Նշենք, որ վերջին շրջանում ակտիվացել են Ամուլսարի շահագործմանն ուղղված քայլերը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն և նախագահ Ջասթին Դիբբին, որի ժամանակ հյուրերը տեղեկացրել են Ամուլսարի ծրագրի համատեղ իրականացման մտադրության մասին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքի և պետություն-ընկերություն համագործակցության հետ կապված հարցեր:

Ըստ մեր զրուցակցի՝ հանքի շահագործման հետևանքների մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է։ Գրեթե բոլոր մասնագիտական գնահատականները եղել են բացասական։

«Կառավարության կողմից Հայաստան բերված փորձագիտական խումբը տվել է իր եզրակացությունը։ Բոլորս էլ ուղիղ եթերում տեսել ենք, թե ինչպես էին «Էլարդ»-ի փորձագետներն ասում, որ այդ ՇՄԱԳ-ով Ամուլսարում չի կարելի հանք շահագործել»,- ասաց նա։

Բունիաթյանը շեշտում է, որ Ամուլսարի շահագործումն անթույլատրելի է մի շարք կարևորագույն պատճառներով՝ Ջերմուկը Հայաստանի կարևորագույն առողջարանային գոտիներից է, որտեղ կենտրոնացած են մեր երկրի ջրային աղբյուրներն ու անտառային տարածքները, եւ չի կարելի թույլ տալ, որ Ջերմուկը դադարի լինել առողջարանային կենտրոն։ Դա, իր խոսքով, անխուսափելի կլինի հանքի շահագործման դեպքում։

«Ջերմուկը ջրային առողջարանային կենտրոն է ու ամբողջ աշխարհում չկա մի օրինակ, որ այդպիսի վայրի կողքին մեծ մետաղական բաց հանք լինի։ Այնպես, որ ես վստահ եմ, որ եթե այդտեղ շարունակվի հանք շահագործվել, այդ ամեն ինչը կարճ ժամանակում պարզապես կվերանա»,- ասաց նա։

Շիրակ Բունիաթյանն այս առումով դիտարկում է Քաջարանում ու Սոթքում առկա իրավիճակը։ Ասում է՝ չի ցանկանա, որ իր բնակավայրում էլ ինքն ու իր երեխաներն արտանետված թափոնների թույնը շնչեն։ Իր խոսքով՝ ինքը, որպես Ջերմուկի բնակիչ, կտրականապես դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը։ Ինչ վերաբերում է հանքի շահագործումից ակնկալվող տնտեսական օգուտներին, ապա նրա խոսքով, դրանք շատ հարաբերական են ու ո՛չ միանշանակ։

«Երբ դու քո պետությունը չես դիտարկում որպես խոպան, այլ դիտարկում ես որպես հայրենիք, այդ կարճաժամկետ ներդրումները և տնտեսական կարճաժամկետ առաջընթացը չեն կարող Ամուլսարը շահագործելու պատճառ դառնալ։ Այսօր մեր երկրի ամեն սարի տակ էլ մի բան կարող ենք գտնել։ Եթե քանդենք, հնարավոր է նաև ադամանդ ու ոսկի հայտնաբերենք, բայց դա մեր հայրենիքն է։ Ինչպե՞ս կարող ենք ամեն ինչ քանդել։ Հենց այդ սարերի համար են մարդիկ նաև կյանք տվել»,- ասաց նա։

Այս առումով, ըստ նրա, տնտեսական առաջընթաց կարելի է գրանցել նաև այլ ոլորտներում ներդրում կատարելու միջոցով։ Այդպիսի օրինակ կարող է դառնալ զբոսաշրջությունը։ Որպես մեկ այլ ճյուղ նա դիտարկում է նաև մաքուր խմելու ջրի արտահանման տարբերակը։ Այս առումով, իր խոսքով, հանքի շահագործմամբ, ոչ միայն երկարաժամկետ շահույթ հնարավոր չէ ունենալ, այլև կարող է վնասվել մեր երկրի սակավաթիվ բնական հարստություններից մեկը՝ ընդերքի ջուրը։

«Ամուլսարը, կարելի է ասել, գտնվում է Հայաստանի ջրերի սրտում։ Այնտեղ, հենց սարի կողքով երկու խոշոր գետեր են հոսում՝ Որոտանը և Արփան։ Իսկ Ամուլսարի միջով անցնում է Որոտան- Արփա թունելը։ Արփայի կողմից մեծ քանակությամբ ջուր է դուրս գալիս, իսկ Որոտանի կողմից ընդհանրապես ջուր չի լինում։ Դրանք Ամուլսարի ստորգետնյա ջրերն են։ Այնտեղ որևէ գործողություն անելու դեպքում, այդ ջրերը կարող են դառնալ թթվային, այդ ամենը կլցվի Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից էլ կհասնի Սևան։ Մի խոսքով վտանգի շղթան շատ մեծ է»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Շիրակ Բունիաթյանը համոզված է. որքան էլ այժմ փորձեն քննարկել ու համաձայնության գալ Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման շուրջ, միևնույն է, այն դեռևս տևական ժամանակ չեն կարողանա վերաբացել։ Դրան, ըստ նրա, կխոչընդոտի ինչպես երկրում առկա իրավիճակը, այնպես էլ աշխարհատնտեսական իրադրությունը։

«Տարին արդեն կես է ընկել։ Ամուլսարն էլ 3000 մետր բարձրություն ունի։ Մի քանի ամսից էլ այնտեղ նորից ձյուն է գալու։ Շատ կարևոր այլ գործեր կան անելու Ամուլսարի շուրջը։ Ունեն Արփայի թույլտվություն, որտեղ պետք է ինչ-որ պոմպակայան կառուցվի, բայց շինարարական աշխատանքներն անգամ չեն մեկնարկել։ Կարծում եմ, որ գոնե այս տարի էլ որևէ բան լուրջ փուլի չի հասնի այդ գաղափարը»,- ասաց նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:40 06/06/2023  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերությունների ղեկավարներին
12:03 08/05/2023  |  ԼՐԱՀՈՍ250 միլիոն դոլարանոց փուչիկ․ հուշագիր Ամուլսարում ոսկու կորզման ծրագրի մասին
21:19 24/03/2023  |  Բնապահպանական իրավունքՍա գերտերությունների խաղ է, քաղաքական կոմպոնենտը շատ մեծ է այստեղ. Եթե Ամուլսարի հանքը շահագործվի, ապա շատ վատ վիճակում է հայտնվելու հենց ՀՀ Կառավարությունը. Ինգա Զարաֆյան
19:54 17/03/2023  |  Բնապահպանական իրավունքՄարդիկ շատ հստակ ասում են, եթե Ամուլսարում հանք շահագործվի՝ կարտագաղթեն.Դուլգարյան
11:41 02/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անպատասխան հարցեր. Թադևոս Ավետիսյան
16:56 01/03/2023  |  ԼՐԱՀՈՍՀԿ-ների հայտարարությունը Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ
08:18 23/02/2023  |  ՄամուլԻշխանությունները շահագրգիռ են եղել․ ինչու հենց հիմա շահագործվեց «Ամուլսարը»․ «Ժողովուրդ»
12:58 22/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարը կվերսկսի շահագործումը. Քերոբյան
09:56 17/02/2022  |  Մամուլ«Անկախությունից ի վեր նման խայտառակ իրավիճակի ականատես չենք եղել. հանրության կարծիքն այլևս հաշվի չի առնվելու». «Փաստ»
20:57 22/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի գործը հարուցվել է մի հիմքով, կարճվել՝ մեկ այլ. Պարզ չէ, թե 3,5 տարի ինչ գործ են քննել ու ինչու են ծախսել 400 հազար դոլար. Վարդանյան

Արխիվ

[]