Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավոր հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   16:22 Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը 11/26/2024   16:18 ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ) 11/26/2024   16:10 Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ 11/26/2024   16:05 Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան 11/26/2024   16:05 Մի շարք շրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   15:54 Կայունությունը Կովկասում ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը. Թուրքիայի ՊՆ 11/26/2024   15:38 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին 11/26/2024   15:30 Դանակահարել են 15-ամյա պատանուն 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   15:07 Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին 11/26/2024   15:00 ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու 11/26/2024   14:56 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 11/26/2024   14:47 Վրաստանում ադրբեջանցիները հարսանիքի ժամանակ դանակահարել են միմյանց. 7 վիրավոր կա 11/26/2024   14:45 Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել. Մամիջանյան 11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին 11/26/2024   14:10 Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է 11/26/2024   14:08 Վարկային 102 մլն գումարով կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ․ Թովմասյանը՝ Նանուշյանին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   13:39 Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ 11/26/2024   13:36 Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով 11/26/2024   13:32 Ընկերս է զանգել, ասաց, որ առանց իր հետ խորհրդակցելու մանդատս չդնեմ, կնեղանա, իրեն եմ սպասում. Աղազարյանը՝ իր որոշման հրապարակումը հետաձգելու մասին 11/26/2024   13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում 11/26/2024   13:23 Վլադիմիր Պուտինը կոչ է արել կանխել ԱՊՀ-ում իրավիճակի ապակայունացումը 11/26/2024   13:13 Պետությունը ցանկանում է դատավորին պատասխանատվության ենթարկել՝ երեք անգամ ավել աշխատելու համար, բայց պարտադրում է՝ չհրաժարվել արդարադատության իրականացումից․ դատավոր 11/26/2024   12:52 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, ես էլ կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 11/26/2024   12:47 Ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում, ունենալով իրենց սուվերեն պետությունը. Անջեյ Դուդա 11/26/2024   12:27 Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին

Իշխանությունների հակապետական քաղաքականությունը չի բխում Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումից. Զաքարյան 06/07/2023   17:36  |  Մեկնաբանություն

Իշխանությունների հակապետական քաղաքականությունը չի բխում Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումից

Սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի բռնակցումն Ադրբեջանին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արտակ Զաքարյանը.

«Gallup International Association-ի կողմից 2023 թ. հունվարի 17-ից 24-ն անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ 94,0%-ը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում (2022թ. մայիսին նրանց թիվը կազմում էր 83,3%-ը. Հարցվածների միայն 1,0%-ն է կողմ, որ Արցախը միանա Ադրբեջանին)։

Այնուհետ (2023թ. մայիս) ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակեց Հայաստանում 2023 թ. հունվար-մարտի ամիսների հերթական սոցհարցման արդյունքները: Քանի որ այն հանրությանը հասանելի վերջին հարցումն է, դրա արդյունքները շատ հետաքրքիր են Հայաստանի հանրային գիտակցությունը և դրա վրա որոշիչ ազդեցություն ունեցող գործոնները հասկանալու համար։

Ըստ IRI-ի՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում վերջին վեց ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ՀՀ քաղաքականությանը» հարցին` հարցվածների 87%-ը հավանություն չի տվել, իսկ 69%-ը` նկատել է հետընթաց։ ՀՀ քաղաքացիները դժգոհ են նաև այն բանից, թե ինչպե՞ս է Նիկոլը կատարում իր նախընտրական «խոստումները»։

Երկրի ժողովրդավարացման տեմպերից գոհ է հարցվածների միայն 17%-ը, դժգոհ է հարցվածների 42%-ը, իսկ 35%-ն ընդհանրապես ժողովրդավարական փոփոխություններ չի տեսնում։ Հարցվածների 73%-ի համար Հայաստանում կոռուպցիան լուրջ խնդիր է։ Ընդ որում, հարցվածների 39%-ը կարծում է, որ իշխանությունների կոռուպցիայի մակարդակը մնացել է նույնը, իսկ 21%-ը՝ կարծում է, որ կոռուպցիան նույնիսկ աճել է։

Ընդհանուր առմամբ, հարցվածների 52%-ը կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, և միայն 36%-ն է գտնում, որ ճիշտ ուղղության վրա է։ ՀՀ «վարչապետի» գործունեությունից լիովին գոհ է հարցվածների 13%-ը իսկ 61%-ը գոհ չէ (այդ թվում՝ 22%-ը՝ մասամբ է դժգոհ և 39%-ը՝ ամբողջությամբ):

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր որոշումը կապիտուլյանտ Նիկոլը պատճառաբանում է նրանով, որ խորհրդարանական ընտրություններում ժողովուրդն իրեն «խաղաղության» մանդատ է տվել։ Սակայն վերջին երկու տարիների սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի ժողովուրդը դժգոհ է հենց այն նախընտրական խոստումների կատարումից, որոնք խաբեությամբ «ապահովել» են Նիկոլի պյուռոսյան «հաղթանակը» 2021թ. ընտրություններում:

Ակնհայտ է, որ Արցախի հարցում նա դեմ է գնում հայ ժողովրդի կամքին։ Դա երևում է ոչ միայն Հայաստանի, նաև հայկական Սփյուռքի մեծամասնության դիրքորոշումներից: Իսկ դա նշանակում է, որ այն «մանդատը», որն իբրև ստացել է Նիկոլը 2021թ. ընտրություններում` այլևս լեգիտիմ չէ և պետք է չեղարկվի։

Նիկոլի անձնական վարկանիշը, ըստ IRI-ի նշված հարցման, իջել է մինչև 14%։ Այլ բան է, որ ընդդիմության աջակցությունը ևս ցածր է։

«Եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի» հարցին` իշխող «ՔՊ» օգտին կքվեարկեր ընտրողների միայն 21%։

Ի նկատի ունենալով, որ հարցվածների 30%-ը չի քվեարկի, 12%-ը կփչացնի քվեաթերթիկը, իսկ 20%-ը ընդհանրապես չի պատասխանել այս հարցին, ապա ցավով պետք է արձանագրել, որ հայ հասարակության պասիվությունն ու անտարբերությունը թույլ է տալիս Նիկոլին, շրջանցելով ազգային-պետական շահերը, ժողովրդի կամքն ու հիմնարար իրավական փաստաթղթերը` միանձնյա որոշել Արցախի ճակատագիրն ու ապահովել Հայաստանի թրքացման հեռանկարը:

Ոչ մի հայ մարդ իրավունք չունի վաղվա տխուր հեռանկարի համար մեղադրի որևէ այլ մեկին: Նիկոլը գործել է, իսկ այժմ նաև բացահայտ գործում է դավադիր ծրագրերի շրջանակում:

ՔՊ-ին կրկին ընտրելու պատրաստակամություն ունեցող 21%-ին դավադրության կողմնակից համարել չի կարելի, բայց և պատասխանատու ու հայրենատեր քաղաքացի համարելն էլ մեծ մեղք է:

Իսկ ինչպե՞ս բացատրել Նիկոլից դժգոհող հատվածի դժգոհությունն ու ազգային շահերի նկատմամբ միաժամանակ ունեցած նրա անտարբերությունը: Ամենայն հավանականությամբ անտարբերությունը, կրկին խաբվելու մտավախությունն ու համընդհանուր հիասթափությունը պարարտ հող է ստեղծել ազգակործան պատուհասի նոր կապիտուլյացիոն քաղաքականությունն առաջ տանելու համար»:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]