Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավոր ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Համակարգային աշխատանք ենք տանում Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ, դա բոլորի շահերից է բխում. Միշուստին 06/07/2023   18:35  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ այսօր տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը:

Մինչ այդ կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:

Իր խոսքում ՌԴ վարչապետը նշել է,

«Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործնկերներ, ուրախ եմ ձեզ ողջունել Սոչիում` Ռուսաստանի Դաշնությունում: Առաջին հերթին ցանկանում եմ Ձեզ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի լավագույն բարեմաղթանքներն ու ողջույնները, ցանկանում եմ փոխանցել նաև ամենաջերմ մաղթանքները Հայաստանի նախագահ Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:

Մենք անկեղծորեն փայփայում ենք մեր եղբայրական հարաբերությունները, դրանք կրում են դաշնակցային և ռազմավարական բնույթ: Այսօր առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև զարգանում է ակտիվորեն, դինամիկ` չնայած անօրինական տնտեսական պատժամիջոցներին, որոնք ընդունել են ոչ բարեկամական մի շարք երկրներ: Հունվար-ապրիլին փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով և կազմել գրեթե 140 մլրդ ռուբլի, կամ ավելի քան 660 մլրդ հայկական դրամ: Իհարկե, կարևոր է պահպանել այդ դրական դինամիկան և փոխադարձ առևտրում դուրս գալ նոր ռեկորդային ցուցանիշների:

Հայաստանում հաջողությամբ աշխատում են ռուսական կապիտալով ավելի քան 4500 ընկերություններ, իրականացված ներդրումներն այսօր հայկական տնտեսությունում արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում են 46 տոկոսով: Անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները` ավելացնելու առևտուրը, ներդրումները և իհարկե այդ խնդիրը լուծում է մեր համատեղ միջկառավարական հանձնաժողովը, ռուսական կողմից այն գլխավորում է Ալեքսեյ Օվերչուկը: Աշխատանքը կառուցվում է մինչ 2025 թվականը տնտեսական համագործակցության միջկառավարական ծրագրի հիման վրա: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, հարգելի պարոն Գրիգորյանին, բոլոր գործընկերներին` հանձնաժողովում ակտիվ աշխատանքի համար: Մշտական կապի մեջ ենք, հանդիպում ենք և առևտրաշրջանառության աճի արդյունք է նաև հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը:

Մենք շահագրգռված ենք նոր համատեղ ծրագրերի իրականացմամբ` էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում: Ռուսական ընկերությունները պատրաստ են առաջարկել ժամանակակից լուծումներ, այդ թվում` էլեկտրոնային կառավարման ոլորտում, անվտանգ և խելացի քաղաքի կառուցման, տրանսպորտային ենթակառուցվածքների և մի շարք այլ նախագծեր:

Մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցությանը, այժմ աշխատում են Ռուսաստանի Դաշնության ավելի քան յոթ տասնյակ սուբյեկտներ, ուղիղ կապի մեջ են Հայաստանի մարզերի, սուբյեկտների հետ: Նախորդ տարի Հայաստանում ռուսական տարածաշրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է 24 բիզնես առաքելություն: Կարևոր է ընդլայնել և ստեղծել նոր կոոպերացիոն կապեր:

Ռուսաստանը և Հայաստանը արդյունավետ կերպով աշխատում են Եվրասիական տնտեսական միությունում և անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունում: Վստահ եմ, որ այն որոշումները, որոնք մենք կընդունենք այստեղ` Սոչիում, նոր ազդակ կհաղորդեն տնտեսական ինտեգրմանը:

Համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության` մենք համակարգային աշխատանք ենք տանում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ, նոր ենթակառուցվածքային ուղղությունների ստեղծումը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում:

Հարգելի Նիկոլ Վովայի, մենք ունենք հագեցած օրակարգ և ցանկանում եմ խոսքը Ձեզ փոխանցել: Շնորհակալություն»:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշել է. «Շնորհակալություն Միխայիլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ ողջունում եմ ձեզ, շատ ուրախ եմ տեսնել ձեզ:

Դուք արդեն շատ բան ասացիք մեր տնտեսական կապերի մասին, իսկապես ունենք շատ լավ դինամիկա և ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանի Հանրապետությունում իրեն լավ է զգում: Հիշում եմ, նախորդ տարի քննարկում էինք, թե ինչպես կարելի է ակտիվացնել տնտեսական կապերը և երբ նայում եմ արդյունքներին` փաստում եմ, որ բազմաթիվ բաներ, որոնց մասին խոսել ենք, պայմանավորվել, արդեն կյանքի են կոչվել, ինչի համար շատ ուրախ եմ:

Կա բավականին մեծ ներրումային ակտիվություն, փոխադարձ առևտրաշրջանառությունն աճում է, հիանալի կերպով է աճում, և դա, իմիջայլոց, օգնում է Հայաստանի տնտեսությանը, որովհետև մենք ունենք բավականին լավ տնտեսական ակտիվություն: Այժմ արդեն ամառային շրջան է և մեզ մի փոքր անհանգստացնում է Վերին Լարսի մաքսակետի թողունակությունը։ Ես գիտեմ, որ ռուսական կողմն այնտեղ մեծ վերականգնողական աշխատանքներ է իրականացնում։ Հուսով եմ՝ առաջիկայում՝ այս ամսում, կամ, եթե կարող եք հստակեցնել, ե՞րբ է նախատեսվում ավարտել այդ աշխատանքները։ Սա շատ կարևոր տեղեկություն է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։ Եվ սա նաև կարևոր նրբություն է, որը մեծապես կխրախուսի մեր տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը։

Դուք արդեն նշեցիք տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի մասին։ Կարելի է ասել, որ վերջին հանդիպման ժամանակ բավականին շոշափելի առաջընթաց է նկատվել։ Եվ ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ, և ուզում եմ ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ բացելու տարածաշրջանային և տնտեսական տրանսպորտային հաղորդակցությունները՝ այն կողմերի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքի շրջանակներում, որոնցով անցնում են այդ հաղորդակցությունները։ Սա վերաբերում է այն հաղորդակցություններին, որոնք նշված են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության 9-րդ կետում։ Եվ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք կոնկրետ լուծումների գալ։

Մենք մեր կոնկրետ առաջարկներն ենք առաջ քաշել, և ես հույս ունեմ, որ այդ առաջարկները կընդունվեն։ Սկզբունքորեն այնպես չէ, որ սրանք մեր առաջարկներն են, սա փոխզիջումային լուծում է, որը մենք մշակել ենք վերջին երկու տարվա ընթացքում։

Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և վստահ եմ, որ այսօր մենք կկարողանանք շատ արդյունավետ քննարկել բոլոր հարցերը»։

Արձագանքելով` Միխայիլ Միշուստինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վիվայի, երեկ՝ այդ թվում Ձեզ հետ հանդիպումից առաջ, ես հանդիպեցի տրանսպորտի նախարար Վիտալի Գենադիի Սավելևի հետ։ Մանրամասն քննարկել ենք, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետի հարցերը։ Նա համապատասխան խոստումներ է տվել՝ մինչև հունիսի 15-ն ավարտել բոլոր աշխատանքները։ Ինչպես հասկացա, խոսքը ևս չորս ճանապարհագծի մասին է և, համապատասխանաբար, երեկ նա ներկայացրեց աշխատանքների ընթացքը։ Եթե Ռուսլան Դավիդովն ավելացնելու բան ունի, ապա խնդրեմ։ Նա Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարն է»:

Ռուսլան Դավիդով - «Շնորհակալություն, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Նիկոլ Վովայի: Իսկապես, և՛ մաքսային, և՛ սահմանային ծառայություններն անում են ամեն ինչ՝ վերակառուցման պայմաններում թողունակությունն ապահովելու համար։ Ամենօրյա ցուցանիշը կազմում է մոտ 1000 մեքենա երկու ուղղությամբ։ Հասկանալի է, որ գոնե մեկուկես հազարի պետք է հասցնենք, որպեսզի ընդհանրապես հերթեր չլինեն։ Տրանսպորտի նախարարությունից ակնկալում ենք, նրանք մեզ իսկապես խոստանում են, որ մինչև հունիսի 15-ն այս ճանապարհագծերը պատրաստ կլինեն։ Եթե այդ երթևեկելի գոտիները լինեն, կարծում եմ, որ մեկ շաբաթվա ընթացքում խցանումները կվերացնենք՝ հասցնելով դրանք զրոյի»:

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին - «Ուրեմն տեսեք, հունիսի 15-ին պետք է անեն, իսկ հունիսի 22-ին Դավիդովը պետք է պատասխան տա, որ խցանումներ չլինեն։ Պայմանավորվեցինք»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - «Սա շատ լավ նորություն է. որովհետև, ճիշտն ասած, դժվար է հավատալ, որ այդպիսի բան հնարավոր է, որպեսզի Վերին Լարսում ընդհանրապես խցանումներ չլինել»։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին - «Այժմ ամեն ինչ հրապարակային քննարկեցինք»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - «Ոչ միայն քննարկեցինք, այլև արդեն խոստացաք։ Սա նշանակում է, որ դա պետք է արվի։ Շատ շնորհակալություն»։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին - «Դա միանշանակ է: Մենք երեկ նայեցինք, այդ թվում` լուսանկարներ օբյեկտներից, թե ինչ է կատարվում այնտեղ: Այնտեղ մեր գործընկերները շատ քրտնաջան աշխատում են։ Հուսով եմ, որ ամեն ինչ կկատարվի այնպես, ինչպես պայմանավորվել ենք»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - «Կներեք, որքանո՞վ է ավելանալու վերակառուցումից հետո թողունակությունը»։

Ռուսլան Դավիդով - «Կլինեն 39 երթևեկելի գոտիներ, որոնցից 15-ը բեռնափոխադրումների համար: Ինչպես արդեն ասացի, մինչ վերակառուցումը մենք հասել էինք ռեկորդային՝ օրական 1200 բեռնատար երկու ուղղություններով և 3500 մարդատար մեքենա։ Հիմա ակնկալում ենք, որ եթե 1200 էր, ապա բեռնափոխադրման ցուցանիշն օրական 1500 պետք է հասնի։ Իրականում Վերին Լարսը, թեկուզև վերանորոգման և վերակառուցման պայմաններում, ամենաակտիվ անցակետն է ընդհանրապես»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - «Շատ շնորհակալ եմ Միխայիլ Վլադիմիրի։ Ես գիտեմ, որ եթե Դուք ինչ-որ բան խոստանում եք, ապա դա կատարվում է, և ես շատ ուրախ եմ դրա համար։ Շատ շնորհակալություն»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:12 07/06/2023  |  ԱնցուդարձԱննա Հակոբյանը Բրյուսելում էր, Փաշինյանը Սոչի է գնացել Արփիի հետ (լուսանկար)
16:51 07/06/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ուրախ է, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում. դա շատ է օգնում տնտեսությանը (տեսանյութ)
18:49 06/06/2023  |  ՎերլուծություններԱսպարեզը պետության բացառիկ կարևորությունը գիտակցող ուժերինն ու անհատներինն է
17:38 06/06/2023  |  ԼՐԱՀՈՍԻնչի՞ց է վախենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի զոքանչին ու աներորդուն պատասխանատվության կանչելու հարցում․ Hetq.am
16:29 06/06/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին
20:38 05/06/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին կմեկնի Սոչի
20:31 05/06/2023  |  ԼՐԱՀՈՍԻրականում այս արարածն ու սրա նմանները ժամանակին իրենց հետաքրքրող իրական «մանդատն» ստացել են Թուրքիայից․ Իշխանյան
20:20 04/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱյս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին. վարչապետի ցավակցական ուղերձը
11:50 04/06/2023  |  ՄեկնաբանությունԱյս հայտարարությունից 3 տարի անց, Փաշինյանը գնացել է Անկարա՝ Թուրքիային վերջնականապես տարածաշրջան վերադարձնելու ու ցեղասպանությունը շարունակելու հրավիրատոմս հանձնելու համար.Մալխասյան
17:42 03/06/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը ժամանել է Անկարա (տեսանյութ)

Արխիվ

[]