ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեքսապաթոլոգը նշել է նախկին սիրեցյալների հանդեպ մարդկանց մոտ ծագած հանկարծակի հետաքրքրության պատճառները 06/05/2023 22:39 | Անցուդարձ
Նախկին զուգընկերը կարող է իր մասին հիշեցնել, նույնիսկ ցավոտ բաժանումից հետո, զուտ ձանձրույթի պատճառով, նախազգուշացրել է հոգեբան, սեքսապաթոլոգ Աննա Տուրը: «Лента.ру» - ի հետ զրույցում նա նշել է մարդկանց հետաքրքրության պատճառները նրանց հանդեպ, ում հետ վաղուց բաժանվել են։
Սեքսապաթոլոգը պատմել է, որ որոշ մարդիկ, ովքեր բաժանումից հետո չեն կարգավորել իրենց կյանքը, կարող են ուրախանալ զուգընկերոջ հանկարծակի հայտնվելուց։ «Կարող է թվալ, թե տղամարդը հասկացել է, որ քեզ հետ ավելի լավ է, քան առանց քեզ», — ասում է Տուրը: - Սակայն ժամանակի ընթացքում քեզ կսկսի անհանգստացնել այն հարցը, թե իրականում ինչ է պետք քեզնից նախկինին»։
Նախկին զուգընկերոջ կամ զուգընկերուհու՝ կյանքում հայտնվելու պատճառներից մեկն այն է, որ նրան մերժել է մեկ այլ անձ, բացատրեց սեքսապաթոլոգը:
Մերժում ստանալով՝ մարդը սկսում է կորցնել ինքնավստահությունը, սեփական կարևորության զգացումը կարող է սասանվել։ Նա կսկսի հիշել այն զուգընկերոջը կամ զուգընկերուհուն, ով աստվածացրել է իրեն։ Եվ, հայտնվելով այդ վիճակում, մարդու համար կարևոր է իրեն պիտանի և պահանջված զգալ։
Կարող է պատահել, որ իր զանգով կամ հաղորդագրությամբ մարդը փորձի «հետախուզել» իրավիճակը՝ նախկին հարաբերություններին վերադառնալու համար, շարունակեց Տուրը: Նա կարող է իր մասին հիշեցնել նախկին զուգընկերոջը կամ զուգընկերուհուն ձանձրույթից ու մենակությունից: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ նա հիշում է, թե որքան հետաքրքիր է եղել իր համար նախկին հարաբերություններում:
Հնարավոր է, որ լքված մարդը նույնպես միայնակ է, այդ իսկ պատճառով նա պատասխանում է զանգին կամ հաղորդագրությանը: Այնուամենայնիվ, այս դեպքում նա պետք է պատրաստ լինի կրկին զգալ բացասական զգացմունքների տարափ՝ բաժանման ժամանակ միմյանց պատճառած ցավի պատճառով։
Սեքսապաթոլոգը հուսադրել է, որ չի կարելի բացառել նաև այն տարբերակը, որ մարդը հասկացել է, որ սերը չի անցել. պատահում է, որ կինն ու տղամարդը, բաժանվելով, որոշ ժամանակ անց հասկանում են, որ ստեղծված են միմյանց համար: Եվ հետո նրանք նորից վերամիավորվում են, որպեսզի այլևս երբեք չբաժանվեն։
Հիանալի սեքսը նույնպես ծանրակշիռ առիթ է բաժանումից հետո ձեր մասին հիշեցնելու համար, կարծում է Տուրը։ Նրա խոսքով՝ այդ դեպքում սիրո մասին խոսք չի գնում, մարդու ուշադրության կենտրոնում կարիքների բավարարումն է։ «Պատահում է, որ աշխատավայրում ծանրաբեռնվածությունը ժամանակ չի թողնում այլոց հետ ծանոթանալու համար։ Այդ ժամանակ մարդը փորձում է նախկինի հետ ժամանակավոր կամ մշտական հիմունքներով վերադարձնել սեքսը», — պարզաբանել է հոգեբանը։
Սեքսապաթոլոգը զգուշացրել է, որ ցավալի բաժանումից հետո նախկին զուգընկերների հետ ցանկացած շփում վերսկսելը վատ գաղափար է: Նա խորհուրդ տվեց չպատասխանել հաղորդագրություններին և զանգերին, որպեսզի չհուսադրվել, իսկ հետո՝ հիասթափվել։
«Եթե դուք որոշեք պատասխանել նախկինի հաղորդագրությանը, կոռեկտ զրույցը կօգնի երկուսիդ էլ ուշքի գալ կամ հարաբերություններին նոր փորձ տալ», — նշել է սեքսապաթոլոգը: Եթե նա անհանգստանում է ձեր համար և անկեղծորեն ցանկանում է աջակցություն և սեր հայտնել, դա հաճելի հույզեր կպարգևի»:
Վերջում Տուրը նախազգուշացրել է, որ, պատասխանելով հաղորդագրությանը, մարդը կարող է ընկնել անցյալի վիրավորանքներով լի փոսի մեջ։ Նա ընդգծել է, որ պետք չէ շփվել նախկինի հետ, եթե մարդն իրեն հաստատուն խոստում է տվել դա չանել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից