ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինձ զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով․ Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ (տեսանյութ) 06/05/2023 15:37 | Դատական ռեպորտաժներ
Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Ազգուշ Մարտիրոսյանին՝ հայտարարելով, թե Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն օրինական ու արժանահավատ չէ։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ընթանում են հերոսի մոր գործով նախնական դատալսումները, որին մասնակցում է նաև տուժող Աշոտ Փաշինյանը, որին, ըստ քրեական գործի, իբրև առևանգել է Մարտիրոսյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան Վերաքննիչ քրեական դատարանը՝ Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բեկանել էր Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատավոր Ժորա Չիչոյանի որոշումը՝ Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով տնային կալանքը։ Դատարանի այս որոշումից հետո Մարտիրոսյանը «Աբովյան» ՔԿՀ-ից տեղափոխվել է բնակության վայր, որտեից կարճ ժամանակ անց տեղափոխվել դատարան՝ նիստի։
Նախնական դատալսումների ընթացքում քննարկման առարկա դարձվեց Մարտիրոսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու, վերացնելու, երկարացնելու կամ անազատության հետ չկապված այլ՝ ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելու հարցը։ Հանրային մեղադրողը միջնորդեց Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ իր անհամաձայնությունը հայտնելով վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ։ Դատախազը նախ նշեց, որ պատրաստվում են վճռաբեկ բողոք ներկայացնել, նշեց՝ դատարանի որոշումն արժանահավատ և օրինական չէ և միայն կալանավորումն է այն բացառիկ խափանման միջոցը, որն ի զորու է ապահովելու պատշաճ վարքագիծը, քանի որ առկա են կալնավորման հիմքերն ու պայմաննեերը։ Դատախազ Դանիելյանը նաև մտահոգություն հայտնեց, որ տնային կալանքի կիրառման պայմաններում անգամ չի կիրառվել Մարտիորսյանի նկատմամբ սահմանափակումներ՝ այ անձանց հետ հաղորդակցվելու համատեքստում։ Ավելին, դատախազի միջնորդությունից պարզ դարձավ, թե Մարտիրոսյանի՝ կալանավայրում գտնվելու ժամանակ զոհված զինծառայողներից մեկը՝ Վիգեն Ազատյանը, զանգահարել է տուժող Աշոտ Փաշինյանին և հորդորել ԶԼՄ-ներով հայտարարել ՝ «իրենց (Նիկոլ Փաշինյանի և ընտանիքի մյուս անդամների․հեղ) հետ կապ չունես, որ մեր խոսքը համապատասխանի»։ Բացի այդ, Աշոտ Փաշինյանին ասել են, որ եթե այս անգամ չի հաջողվել նրան տեղափոխել «Եռաբլուր», մյուս անգամ կտանեն։ Մեղադրող Դանիելյանը մտահոգություն հայտնեց առ այն, որ Ազգուշ Մարտիրոսյանի դրվագից զատ գործով նախաքննությունը շարունակվում է և կարող են խոչընդոտել գործի քննությանը։
Տուժող Աշոտ Փաշինյանը նախ զերծ մնաց Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցով դիրքորոշում հայտնելուց՝ նշելով, որ դա իրավաբանների գործն է, ապա, փաստաբան Գեորգի Մելիքյանի հարցադրմանը, թե որպես տուժող՝ իրատեսական համարու՞մ է՝ Ազգուշ Մարտիրոսյանի կողմից իրեն առևանգելու և ազդեցություն գործադրելու տեսանկյունից, Աշոտ Փաշինյանը հաստատեց դատախազի պնդումը՝ միջամտությունների վերաբերյալ։ Նա հայտնեց, որ իրեն զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով։
Պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ դատախազի մտահոգությունների՝ հնարավոր ազդեցության վերաբերյալ փաստական տվյալները բացակայում են։ Բացի այդ, Հովսեփ Սարգսյանը գտնում է, որ առհասարակ բացակայում է առևանգման հանցակազմը։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր՝ Աշոտ Փաշինյանին զոհված զինծառայողների ծնողների կողմից իբրև առևանգելու փորձի մասին՝ նշելով, թե իբրև Աշոտ Փաշինյանին նստեցրել են ավտոմեքենան, ապա ՀԺ-ի կողմից հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է Աշոտ Փաշինյանն իրեն դուրս նետվում ավտոմեքենայից։
Հատկանշական է, որ ՀԺ հրապարակմամբ նշվում էր մի քանի ծնողի տվյալներ, նշվում կոնկրետ անուն՝ Գարիկ Գալեյան, սակայն հետագայում պարզվեց՝ ավտոմեքենայի ղեկին եղել է միայն Գայանե Հակոբյանը։ Իսկ «Որդիների կանչ» ՀԿ-ի կողմից տարածված տեսանյութից պարզ էր դառնում, որ Աշոտ Փաշինյանը սեփական կամքով է նստել մեքենան։
Ավելի ուշ արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։ Նրան մեղադրանք է ներկայացվել։ Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ դատավոր Ժորա Չիչոյանի որոշմամբ՝ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նշենք, որ գործով նախաքննությունը բավականին կարճ է տևել։ Գործն այժմ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ