ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատ Միրզոյանը հակասեց Փաշինյանին. Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզների հիման վրա պետք է արվի սահմանազատումը 06/05/2023 15:27 | ԼՐԱՀՈՍ
Դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզների հիմա վրա պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Իր խոսքով՝ այդուհանդերձ, կա պարտավորություն և հանձնառություն՝ այդ աշխատանքներն իրականացնել Ալմա- Աթայի հռչակագրին համահունչ։ Այս մասին պայմանավորվածություն, ըստ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի, պայմանավորվածություն ձեռք է բերվել անցած տարվա հոկտեմբերի 6-ին։
Արարատ Միրզոյանը նաև հայտնեց, որ իր տեղեկություններով, Քիշնևում կայացած վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առարկություն չի հայտնել 1975 թվականի քարտեզի վերաբերյալ։
«Խոսքն այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում և պատրաստակամություն կա շարունակելու աշխատանքները՝ ողջ միջազգային հանրության և ՀՀ կողմից։ Թե ում ինչն է ավելի ձեռնտու՝ այստեղ մենք կմտնենք ոչ միանշանակ դատողությունների տիրույթ։ Իհարկե, կարող ենք քննարկել։ Մենք կարծում ենք, որ 1975 թվականի քարտեզով ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և այդ հիմքով սկսել դելիմիտացիայի աշխատանքները ընդունելի լուծում է ՀՀ համար։ Բայց, կոնկրետ քարտեզի մասին վերջնական համաձայնություն այս պահին չկա»,- ասաց նա։
Այդուհանդերձ, այս համատեքստում, Արարատ Միրզոյանը համաձայնեց պնդմանը, որ անկլավներն ի սկզբանե չեն եղել ու այդ հարցն առաջացել է ժամանակի ընթացքում։ Ըստ Միրզոյանի, թեև քաղաքական առումով անկլավների գոյությունը հայտնի է, սակայն, դրանց ծագման իրավական հիմքերը դեռևս ուսումնասիրման անհրաժեշտություն ունեն։ Այս հարցով, Միրզոյանի պնդմամբ, պետք է զբաղվի սահմանազատման հանձնաժողովը։
«Հնչեցված 86.600 քկմ-ն, այո՛, ներառում է այդ անկլավները, բայց կրկնում եմ, գոյություն ունեն իրավական հիմքեր, պետք է նայվի, ուսումնասիրվի»,- ասաց նա։
Միրզոյանն ասաց, որ դելիմիտացիայի գործընթացում ներգրավվելով իրենք նպատակ ունեն բացառելու ադրբեջանական կողմից ՀՀ տարածք ներխուժելու միջոցով չսահմանազատված տարածքների որևէ զավթման որևէ փորձ։ Ըստ Միրզոյանի, սահմանազատման աշխատանքների մեկնարկ տալու խորհուրդներ համառորեն հնչում էին ոչ միայն ադրբեջանական այլև ռուսական ու միջազգային այլ հարթակներից։ Նա համոզմունք հայտնեց, որ սահմանազատման գործընթացը հնարավորինս շուտ սկսելը և ավարտելը բխում է հենց ՀՀ շահերից։ Ինչ վերաբերում է կոնկրետ քարտեզի՝ Ադրբեջանի շահերից բխելուն. Միրզոյանը վստահեցրեց, որ իրենք առաջնորդվում մի սկզբունքով՝ սահմանազատման հիմք պետք է լինեն ոչ թե միայն մեկ կողմի համար ձեռնտու փաստաթղթերը, այլ իրավական հիմքի առումով ամենախոցելիները։
«Եթե դա 1975 թվականի քարտեզն է, ուրեմն դա է։ Որովհետև հակառակ պարագայում բոլորն ունեն իրենց պատկերացումները՝ իրենց ձեռնտու քարտեզների մասին։ Այդ թվում նաև հաշվի առնելով հանգամանքը, որ ներկայիս Ադրբեջանն իրեն հռչակել է մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ, որը բոլորովին այլ պատկերացումներ ուներ իր սահմանների մասին։ Այնտեղ նույնիսկ 1, 2 գյուղի տարբերության մասին չէ»,- ասաց նա։
Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ սահմանազատման համար հիմք կարող են լինել ոչ թե որևէ կողմին ձեռռնտու, այլ անխոցելի իրավական հիմքեր ունեցող փաստաթղթերը։ Ինչ վերաբերում է 1975 թվականի քարտեզի՝ Ադրբեջանական կողմին ձեռնտու լինելուն՝ Միրզոյանն ասաց, որ իրեն հայտնի տեղեկություններով Ալիևն առարկել է այդ քարտեզով սահմանազատում իրականացնելու գործընթացի հարցում։ Իր խոսքով՝ հակառակ դեպքում, այդ գործընթաքցն արդեն վաղուց մեկնարկած կլիներ։
Նշենք, որ Բայրամովն այսօր հայտարարել է, թե որևէ քարտեզի վերաբերյալ Ադրբեջանը համաձայնություն չի տվել։ Ավելին, նշել է, թե Ադրբեջանն իր որոշ հարևանների հետ ահմանազատում իրականացրել է՝ ելնելով ոչ թե կոնկրետ քարտեզների վրա, այլ՝ «փաստաթղթերի համակողմանի վերլուծության և դրանց իրավաբանական նշանակությունը քննելու միջոցով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից