ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես իմ տնից դուրս չեմ գա, ավելի լավ է՝ իմ հողի վրա ընկնեմ, մեռնեմ․ որ չհուղարկավորվեմ էլ, գոնե հողիս վրա կլինեմ․ Արտո Հակոբյան 06/05/2023 21:04 | ԼՐԱՀՈՍ
Մարտակերտի շրջանի Կիչան գյուղը սահմանապահ է դարձել 2020թ․ պատերազմի հետևանքով։ Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները ոչ միայն դիտարկում են գյուղը, այլև՝ գյուղացիներին զրկել են սեփական հողը մշակելու հնարավորությունից։
«Վարելահողերն ամբողջությամբ ադրբեջանցիների դիտարկման տակ է, նրանց դիրքերին շատ մոտ է։ Մոտ 30 հա հող ընդհանրապես չեն կարողանում մշակել։ Աշնանացանը կիսատ է մնացել։ Երբ սերմը գցելու ժամանակը եկավ, թույլ չտվեցին, թե մտնենք դաշտ։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ փորձել ենք նաև ցանկապատ կապել, որ գոնե անասուններին կարողանանք արոտի տանել․ խոտհարք, արոտավայր դարձյալ էդ կողմում են՝ դրանց (նկատի ունի ադրբեջանցիներին,-խմբ․) դիրքերի մոտ, բայց դա էլ չեն թույլ տվել։ Հիմա անտառների կողմն ենք տանում կովերին, տնամերձ հողատարածքներում էլ ինչ ստացվում է՝ ցանում ենք, էլի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Կիչանի գյուղապետ Արտո Հակոբյանը։
Ադրբեջանցիների ստեղծած անելանելի պայմանների պատճառով գյուղում անասուն գրեթե չի էլ մնացել։ Շուրջ 20 գլուխ սահմանն անցել է, թշնամին գողացել է, մնացածներն էլ՝ մորթել են։ Գյուղապետը հիշում է՝ նախքան պատերազմը 140 գլուխ միայն խոշոր եղջերավոր անասուն կար, հիմա՝ հազիվ 15։
«Երկու ամիս առաջ էլ իմ 7 կովերն էլ էին ձեռքիցս գնում։ Խաչենագետի մյուս կողմն էին անցել։ Ռուսների միջնոդությամբ գնացել էի, որ քշեմ, բերեմ մեր կողմ, էն էլ դեռ տեղ չէի հասել, ադրբեջանցիները սկսել են կրակել․ ռուսները չեն թողել առաջանամ դրանից հետո։ Կովերից երկուսին վիրավորել են ադրբեջանցիները, բայց քանի որ նոր էին ծնել՝ հորթուկ ունեին, հետ եկան»-ասում է գյուղապետը։
Այս ամենով հանդերձ, Կիչանից դուրս գալու ցանկություն՝ անգամ այդ ուղղությամբ մտածող, գյուղապետի վստահեցմամբ, չկա։ Այս ամբողջ ընթացքում ընդամենը մի ընտանիք է դուրս եկել, մնացածները ոչ էլ ուզում են լսել դուրս գալու մասին։ Մեր տներից, մեր հողից ինչո՞ւ պետք է գնանք․․․Որքան էլ որ դժվար է, էստեղից լավ տեղ չկա։ Ավելի լավ է ես էստեղ ընկնեմ, մեռնեմ, քան ուրիշ տեղ գնամ։ Որ անգամ չթաղեն էլ ինձ, գոնե հողիս վրա կլինեմ․․․»-ասում է պարոն Հակոբյանը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից