ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հստակ հասկանում ենք, որ Ղարաբաղում խաղաղ բնակչության և ադրբեջանական բանակի միջև ռուս խաղաղապահներն են կանգնած. Ծառուկյան 06/05/2023 13:41 | ԼՐԱՀՈՍ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրել է Հայաստանի և ԼՂ–ի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իր տեսլականը։ Նա խոսել է նաև բանակցային տարբեր հարթակներում առկա սպառնալիքների մասին։ Հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ ստորև.
– Պարո՛ն Ծառուկյան, Հայաստանը լարված բանակցային գործընթացի մեջ է Ադրբեջանի հետ: Ինչպե՞ս եք տեսնում այսօրվա բանակցային գործընթացի հեռանկարը, որը զարգանում է միանգամից մի քանի ուղղություններով՝ ԱՄՆ, Բրյուսել, Մոսկվա, Քիշնև․․․
– Հայաստանը միշտ էլ խաղաղ բանակցային գործընթացի կողմնակից է եղել, և Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը խաթարել է ոչ միայն խաղաղությունը ողջ տարածաշրջանում, այլև բանակցային բոլոր ձևաչափերը, որոնք գոյություն ունեին պատերազմից առաջ: Պատերազմը կանգնեցնելը հնարավոր դարձավ միայն Ռուսաստանի ղեկավարության ջանքերով, և այսօր միակ փաստաթուղթը, որը փխրուն խաղաղություն է ապահովում Ղարաբաղի շուրջ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որը ստորագրվել է Ռուսաստանի հովանու ներքո։
Այդ փաստաթուղթը, ինչպես նաև 2021 թվականի հունվարին երկրների ղեկավարների արած հայտարարությունները, ճանապարհային քարտեզի առայժմ ամենահստակ, ապաէսկալացիայի տանող քայլերն են։ Իհարկե, այդ կետերի վրա կարելի է և պետք է դեռ երկար աշխատել, գտնել առավել օպտիմալ և ընդունելի լուծումները։ Իսկ ահա այդ կարևոր քայլերը շրջանցելու փորձերը, նոր, տարբեր հարթակների ձևավորումը հսկայական ռիսկեր են պարունակում։
Այսօր պետք է գիտակցել իրավիճակի ողջ լրջությունը, հասկանալ բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Այսօր կողմերը ուր էլ դիմեն միջնորդության համար, որ մայրաքաղաքներում էլ հանդիպումներ կազմակերպեն, մենք հո հստակ հասկանում ենք, որ Ղարաբաղում խաղաղ բնակչության և ադրբեջանական բանակի միջև ռուս խաղաղապահներն են կանգնած, և որ հենց Ռուսաստանի հետ են կողմերը կապում պայմանավորվածությունները, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել։ Մենք ունենք Ղարաբաղի 120- հազարանոց բնակչությունը՝ իրական մարդկային կյանքեր, իրական պատմական հող, դրա հետ չի կարելի այդքան թեթև վարվել։
-Այնուամենայնիվ, ինչպե՞ս է ազդում Արևմուտքը բանակցությունների վրա, ինչպե՞ս կբնութագրեիք այդ ազդեցությունը՝ որպես օգնությո՞ւն, թե՞ միջամտություն։
– Չբացառելով Արևմուտքի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին օգտակար լինելու անկեղծ ցանկության հնարավորությունը, այնուամենայնիվ, բոլորն էլ հասկանում են, որ այսօրվա իրողություններում թիվ մեկ նպատակը Հայաստանին Ռուսաստանից հեռացնելն է, այս «բարենպաստ» ժամանակաշրջանը մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար օգտագործելը: Բայց չէ՞ որ մենք ՀԱՊԿ անդամ ենք և վեկտորի փոփոխություն չէինք ուզի, դա այսրոպեական խաղ չէ, անվտանգության համակարգը նշանակում է տարիներ շարունակ հղկված հարաբերություններ, գործող կառույցներ։
Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի ներսում որոշակի ակնկալիքներ կան, և սա ևս իրողություն է, որը չի կարելի շրջանցել։ Երկու կողմերն էլ ունեն հարցեր, որոնք տրվում են և մշտապես տրվելու են, և դրա մասին պետք է ազնվորեն, բաց խոսել։ Հայաստանի համար իսկապես կարևոր են Ռուսաստանի հետ ռազմավարական ռազմաքաղաքական հարաբերությունները, և այստեղ նույնպես բաց խոսակցության անհրաժեշտություն կա՝ ի շահ այդ հարաբերությունների։
Հայաստանի համար` որպես մի երկրի, որի ժողովրդի հսկայական մասն ապրում է իր սահմաններից դուրս, իրավիճակը հեշտ չէ։
Միլիոնավոր հայեր պատմական պատճառներով տասնամյակներ շարունակ բնակվում են ոչ միայն Ռուսաստանում, այլև արևմտյան երկրներում։
Դա, իհարկե, ազդում է հայկական արտաքին քաղաքականության վրա։
Կտրուկ լինելն ու կամուրջներ այրելը Հայաստանի մասին չէ։ Ընդհակառակը` լավ կլիներ, եթե Հայաստանն ինքը յուրօրինակ կամուրջ դառնար Արևմուտքի և Ռուսաստանի միջև, կամուրջ՝ խաղաղության և համագործակցության վերսկսման համար։ Բայց առայժմ, ցավոք, Հայաստանը ձգտում են օգտագործել ճիշտ հակառակը ձևով՝ որպես բախման նոր դաշտ։ Սա շատ անազնիվ է արյունալի պատերազմից հետո դեռ ուշքի չեկած և անընդհատ ադրբեջանա-թուրքական զորքերի նշանառության տակ գտնվող երկրի նկատմամբ։
– Աշխարհում իրավիճակը, այդ թվում՝ տնտեսական, դեռ անկայուն է։ Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք Հայաստանը պահպանել հավասարակշռությունն այսպիսի երերուն աշխարհում։
-Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչի շնորհիվ մենք ոչ միայն էներգետիկ կայունություն ունենք, այլև աճող շուկաներ հայկական արտադրության ապրանքների իրացման համար։ Ես շատ լավ տիրապետում եմ այդ ոլորտի տեղեկատվությանը, և կարող եմ հաստատ ասել, որ Հայաստանին այսօր հաջողվում է տնտեսական կայունություն պահպանել հենց այս երկու նշված պատճառներով։
Բայց, իհարկե, դինամիկ, դրական աշխատանքի անհրաժեշտությունը միշտ կա։ Չի կարելի բավարարվել նրանով, ինչ ունենք. դա կհանգեցնի լճացման, իսկ ահա եթե մտածենք շփումների ու մեթոդների անընդհատ թարմացման, նոր հնարավորությունների ստեղծման, հեռանկարային աշխատանքի մասին, իրական օգուտ կբերենք մեր ժողովուրդներին, մեր երկրներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ