Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   23:58 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/23/2025   23:49 Ռուսական 4 շրջանների երկնքում խոցվել է շուրջ 50 անօդաչու թռչող սարք 01/23/2025   23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր 01/23/2025   23:23 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ 01/23/2025   23:16 Դատարանն արգելափակել Է Թրամփի հրամանագիրը, որը սահմանափակում է ծնունդով քաղաքացիության իրավունքը 01/23/2025   23:01 Գիտության, կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է. Փաշինյանը՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայազգի անվանի գիտնականին 01/23/2025   22:48 Քոչարյանը փաստեր է հրապարակել. Ոստիկանը ոտքերով հարվածում է, բայց ինքն է տուժող ճանաչվել 01/23/2025   22:35 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ-Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   22:34 Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցել առևտրի ոլորտում 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել 01/23/2025   22:19 Նախատեսվում է Փաշինյանի այցն ԱՄՆ 01/23/2025   22:05 Ադրբեջանը դիմել է ՄՕԿ՝ Փարիզի խաղերի մեդալները վերադարձնելու համար 01/23/2025   21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի 01/23/2025   21:39 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել 01/23/2025   21:21 Նախիջևանում մանկապիղծ մոլլա է ձերբակալվել 01/23/2025   21:11 Փաշինյանը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ 01/23/2025   21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:43 Փաշինյանը Bloomberg-ի Եվրոպական տնօրենի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   20:28 Պարգեւավճարների համար գումար կա, իսկ մանկական պոլիկլինիկաների համար՝ ոչ. Ասում են՝ ֆինանսավորումը հերիքում է, որ ռենտգենն աշխատի երեք օր.. 01/23/2025   20:10 Բժիշկները խոսել են սուշիի անսպասելի օգտակարության մասին 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   19:19 Երեխային բռնաբարած խնամակալը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի տարածաշրջանում 01/23/2025   19:06 Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարցով կապի մեջ մնալ 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   18:54 Էդգար Արսենյանն ընդգրկվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում 01/23/2025   18:45 Եռակողմ հայտարարությունից իր ստորագրությունը հետ կանչելու մասին հայտարարություն Երեւանից չի հնչել. Զախարովան արձագանքել է Բաքվին 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   18:37 Փաշինյանը միջազգային հանդիպումներին ներկայանում է ոչ թե պետական զինանշյանի, այլ ՔՊ-ի լոգոն պատկերող թղթապանակներով (տեսանյութ) 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   18:24 Օվերչուկի գնահատականները՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով բխում էին առկա իրողություններից․ Զախարովան խուսափեց ասել՝ Մոսկվան ու Երեւանը մնացե՞լ են իրենց տեսակետներին, թե համաձայնություն ձեռք բերվել է 01/23/2025   18:08 Դոնալդ Թրամփը մտադիր է Եվրոպայից դուրս բերել 20 հազար ամերիկացի զինվորական 01/23/2025   18:06 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրանյութ 01/23/2025   17:56 Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան 01/23/2025   17:43 «ՍիվիլՆեթը» դատի է տվել Տիգրան Ավինյանին 01/23/2025   17:41 Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարություններն են. Զախարովա 01/23/2025   17:28 Մոսկվայում Լավրովն ու Միրզոյանը մոտ 3 ժամ զրույց են ունեցել փակ դռների հետեւում. Զախարովան պնդեց՝ «անկեղծ զրույց է» եղել (տեսանյութ) 01/23/2025   17:11 Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան 01/23/2025   17:05 Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը 01/23/2025   16:55 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ - Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   16:45 Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան 01/23/2025   16:31 Հերթական անգամ իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան 01/23/2025   16:16 Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին 01/23/2025   16:05 Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են․ Ասլանյան 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   15:57 Մասիս Մելքոնյանը ինչու՞ է խախտում օրենքը և ինչու՞ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության․ Վահան Հովհաննիսյան 01/23/2025   15:54 Ղրղզստանի հետ փաստաթղթեր են ստորագրվել
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է

Մեզ համար հպարտություն է օտար երկրներում պատվով ներկայացնել հայկական ազգային պարն ու մշակույթը. Ստրասբուրգում հիմնադրված «Renaissance» պարախմբի ղեկավար 06/04/2023   19:28  |  Անցուդարձ

2011 թվականից, հաստատվելով այստեղ՝ Ստրասբուրգում, մասնագիտությանս մեծ սիրահարը լինելով, չէի պատկերացնում, որ կարող եմ որևէ այլ բանով զբաղվել, քան պարն է։ Բայցի այդ, մեծ ցանկություն և նպատակ ունեի՝ հայկական ազգային պարի գաղափարի շուրջ համախմբել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, և որոշեցի հենց այստեղ՝ օտար երկրում, հայկական ազգային պարերի դպրոց հիմնել, որի գաղափարը վաղուց ունեի՝ դեռևս Ֆրանսիա տեղափոխվելիս»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում պատմում է «Rêve et Danse» («Երազանք և պար») միության «Renaissance» պարախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սիլվա Մելիքյանը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ` դպրոցի հիմնադրումից ընդամենը վեցը ամիս անց, արդեն, կազմված ծրագիր ուներ, որով պարախմբի սաները հանդես էին գալիս ֆրանսիացի հանդիսատեսի առաջ, այնուհետև, եղան նաև հրավերներ՝ եվրոպական այլ երկրների կողմից նույնպես՝ մասնակցելու մշակութային միջոցառումներին, միջազգային պարային ամենատարբեր փառատոններին։

Սիլվա Մելիքյանն ասում է՝ արդեն չի էլ հիշում, թե որքան խնդիրների և խոչընդոտների հանդիպեցին իրենք, նպատակի իրականացմանը հասնելու համար՝ օտար մի երկրում հայկական ազգային մշակութային օջախ հիմնելու ճանապարհին, սակայն, այդ ողջ ընթացքում որպես ուղենիշ՝ իր առաջ ունեցել է Հայրենիքում ստացած փայլուն կրթությունն ու մեծագույն ուսուցիչների թողած ավանդը. «Հայաստանում 28 և ավել տարիների աշխատանքային փորձ ունեի։ 1986-ից մինչև 2007 թվականները պարել եմ Հայաստանի պարի պետական վաստակավոր կոլեկտիվ «Հայաստանի պարի պետական անսամբլում», ղեկավարությամբ՝ Վանուշ Խանամիրյանի, Սուրեն Չանչուրյանի, ապա նաև՝ Ասատուր Կարապետյանի և Գագիկ Կարապետյանի ղեկավարությամբ։ Հանդես եմ եկել նաև, որպես մենապարուհի, ում բախտ էր վիճակվել իրականացնել մասնագիտական ամենանվիրական երազանքները՝ պարել սիրելի ղեկավարի՝ Վանուշ Խանամիրյանի կողմից բեմադրված պարային գեղեցիկ ներկայացումներում։ Պրոֆեսիոնալ կրթությունս ստացել եմ Պարարվեստի պետական ուսումնարանում։ Այն բախատավորներից եմ եղել, ում մեծ վաստակ ունեցող ուսուցիչներ են բաժին հասել, որոնց շնորհիվ փորձ և վարպետություն եմ ձեռք բերել և հիմա, ինքս եմ ուսուցիչ դարձել, սակայն, արդեն, Հայրենիքից դուրս՝ հեռավոր Ստրասբուրգում ապրող և հայկական արմատներից հեռանալ չցանկացող երեխաների, պատանիների և մեծահասակների համար»։

Պարուհին հիշում է` «Բարեկամություն» պետական խորեոգրաֆիկ անսամբլի հիմանադիրներից մեկն էր՝ Նորայր Մեհրաբյանի ղեկավարությամբ, ով ոչ միայն ղեկավարում էր պարային հեղինակավոր անսամբլը, այլ նաև՝ խմբի մասնակիցների մեջ ամուր հիմքեր դնում՝ ուսանելու հայկական պարի պատմությունն ու այդ պատմությունը կերտողների անցած ուղին, ում օրինակին այսօր հետևում է նաև ինքը. «Արդեն իմ հիմնած պարային դպրոցում ոչ միայն պրոֆեսիոնալ չափանիշներին համապատասխան ազգային պարեր եմ ուսուցանում, այլ նաև՝ այդ պարերի ստեղծման և դրանք ստեղծած անվանի և պատվարժան անհատների պատմությունն եմ ուսուցանում իմ սաներին, փոխանցում նրանց հայկական ազգային մշակույթի գաղտնիքներն ու պատմութունը։ Ես ուրախ եմ, որ այստեղ՝ օտար ափերում հիմնած արվեստի այս դպրոցը դարձել է հայկական մշակույթի պահպանման և փոխանցման յուրահատուկ մի վայր, որտեղ հաճախում են հայկականն ու ազգային մոռանալ չցանկացող հայ ընտանիքիների զավակները։ Տարիների ընթացքում ներդրած ջանքերի արդյունքում հասանք համեստ ձեռքբերումների, նրան, որ օտարներն այսօր հիանում են հայկական ազգային պարով և մաքրամաքուր երաժշտությամբ, առհասարակ, մեր մշակույթով ու սա ավելի ու ավելի մեծ եռանդ է հաղարդում մեզ՝ էլ ավելի հղկելու մեր ծրագրերն ու պարը՝ գրագետ, կիրթ աշխատանք, ճիշտ բեմադրություններ, պրոֆեսիոնալ հայկական պար ունենալու և ներկայացնելու համար»։

Սիլվա Մելիքյանը պատմում է պարային դպրոցի հիմնադրման առաջին տարիներին բերմադրել է իր ուսուցիչներ՝ Վանուշ Խանամիրյանի, Գագիկ Կարապետյանի և Ասատուր Կարապետյանի բեմադրությունները։ Հիմա, արդեն, ինքն է բեմադրում խմբի պարերը. «Ստրասբուրգում հիմնած այս դպրոցի հաջողությունների համար պարտական եմ իմ ուսուցիչներին։ Միայն նրանց տված գիտելիքների, փոխանցած հայրենասիրության և պարի նկատմամբ սերմանած սիրո արդյունքում հնարավոր եղավ հաղթահարել օտար երկրում հայկական մշակութային օջախ հիմնելու, երբեմն, անհանղթահարելի թվացող բոլոր դժվարությունները։ Սկզբնական շրջանում, իհարկե, որոշակի օգնություն ստացանք նաև տեղի հայկական մշակութային կենտրոններից, օրինակ՝ Փարիզի «Նավասարդ» պարախմբի աջակցությամբ՝ ձեռք բերեցինք մեր առաջին պարային կոստյումները։ Միայն հետո, ամուսնուս մասնագիտական գործունեության շնորհիվ, մենք լրացրինք այդ բացը, ինչ համար շնորհակալ եմ նրան։ Նա նպաստեց մեր աշխատանքի կայացմանը ոչ միայն իր ներկայությամբ և սիրով, այլ նաև՝ մասնագիտական ներդրմամբ։ Նրա օգնությամբ, մենք կարողացանք լուծել պարային մեր խմբերի գրագետ հագուստների, այսինքն, տարազների, ինչպես նաև՝ համապատասխան զարդերի և զարդանախշերի խնդիրը, ստեղծեցինք մեր թագերը։ Սրանք ցանկացած պրոֆեսիոնալ պարային խմբերի պարտադիր ատրիբուտներից են համարվում։ Մեծ է եղել նաև մեր սաների ծնողների օգնությունն ու աջակցությունը՝ պարային խումբը կայացնելու և այսպիսի երկրում այն ներկայանալի ու պրոֆեսիանալ մակարդակի հասցնելու գործում։ Հրեա ընկերների՝ բժշկուհի տիկին Սյուզան Էսսայագի ընտանիքի օգնությամբ ունեցանք նաև մեր դահլիճը, որտեղ զրոյից՝ ընդամենը հինգը աշակերտներով, հիմնադրեցինք մեր մշակութային օջախը։ Արդեն կայացած պարախումբը երեք տարիքային խումբ ունի՝ փոքրիկների (ընդունելությունը սկսած՝ 6 տարեկանից), միջին տարիքային խումբ և մեծահասակների։ Ընդունելությունը պարային խմբում կատարվում է ամեն տարի՝ հուլիս – օգոստոս ամիսներին»։

Սիլվա Մելիքյանի խոսքերով՝ «Rêve et Danse» միության «Renaissance» պարախումբն, արդեն, հայտնի է ոչ միայն տեղի հայ համայնքի ներսում, այլ նաև՝ օտարերյա հանդիսատեսի համար.«Ցեղասպանության 100 ամյակին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի (2011- 2016 թթ.) միջնորդությամբ, պարախումբը ելույթ ունեցավ Ստրասբուրգի Մայր տաճարում՝ հայ համայնքի կողմից կազմակերպված մոմավառություն հիշատակի երեկոյին։ Այնուհետև, Եվրոպայի խորհրդում մեր հաջորդ ներկայացուցչի՝ Պարույր Հովհաննիսյանի կողմից, ևս, հրավեր ստացանք՝ մասնակցելու տեղում կազմակերպված հայկական մշակույթի օրերին, որտեղ մեր մասնակցությամբ ներկայացված հայկական պարային արվեստը շնորհակալական խոսքերի և մեծարանքի արժանացավ։ Միջոցառմանը ներկա էր նաև ԵԽ գլխավոր քարտուղարը, ով տպավորված հայկական պարով և երաժշտությամբ, ասաց՝ հուզված է, որովհետև լինելով Հայաստանից հեռու, իրեն Հայաստանում է զգացել, հատկապես, պարային ներկայացման ավարտին՝ Արարատի ազդեցիկ պատկերի շնորհիվ»։

Պարուհին ասում է՝ խումբը լիարժեք ինտեգրվել է նաև տեղի մշակութային կառույցների աշխատանքին, մասնակցում է Ալզասի ռեգիոնալ մշակութային ծրագրերին, միջազգային փառատոններին. «Արդեն չորս տարի է, ինչ մեր պարային խումբը մասնակցում է, նաև գերմանական Կարլսրուե քաղաքում անցկացվող ֆոլկլորային պարերի փառատոնին, որտեղ ավելի քան 220 ազգային պարեր ներկայացնող խմբեր են մասնակցում։ Ահա, այս փառատոնին, ի դեմս մեր պարախմբի, ավելացավ նաև Հայաստանը ներկայացնող խումբը, որ ամեն տարի փառատոն է գալիս նոր ծրագրով ու պարային գրագետ, գեղեցիկ ներկայացումներով, ինչի համար ես, իսկապես, շատ հպարտ և ուրախ եմ»։

Այս տարի մայիսի 26-ին, «Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա» հ/կ-ի հրավերով, նախագահ Միքայել Մինասյանի գլխավորությամբ, մեր պարախումբը հրավիրվեց Բեռլին՝ մասնակցելու տեղում անցկացվող մշակութային օրեր միջոցառմանը։ Առաջին օրը հանդես եկանք հագեցած երկու ծրագրով, իսկ, արդեն, մեկ օր անց, մասնակցեցինք կազմակերպված ֆլեշմոբին, որն իրենից ներկայացնում էր Բեռլինի տեսարժան վայրերում ավանդական պարերի, մեր դեպքում՝ «Քոչարի» և «Վերվերի» կատարումները։ Արդեն մայիսի 28-ին, Ռեյխստագի դիմաց կազմակերպված մեծ միջոցառմանը, որին մասնակցում էին մի շարք երկրների պարային խմբեր, հանդես եկանք նաև մենք, պարեցինք մեր ազգային «Քոչարին», մեզ միացավ նաև հրապարկում հավաքված հանդիսատեսը, մեծ շուրջպար բռնեցինք, Բեռլինի հրապարակում ծածանեցինք Հայաստանի դրոշը։ Ինչ խոսք, հուզիչ, տպավորիչ և հպարտություն ներշնչող երեկո էր մեզ համար։ Միջոցառման պատվավոր հյուրերն էին Բեռլինի Լիխտենբերգ շրջանի համայնքապետ Մարտին Շեֆերը, նույն շրջանի մշակույթի հանձնակատար տիկին Կատրին Գոկշը։ Օտարները հիացած էին մեր մշակույթի գեղեցկությամբ և վեհությամբ։ Միջոցառումը դեռ չավարտած, արդեն, խոսում էին հաջորդիվ նախատեսվելիք նմանօրինակ համագործակցության մասին»։

Ամփոփելով զրույցը, Սիլվա Մելիքյանը նկատում է՝ թեև եվրոպական երկրներում իրենց կողմից հիմնադրված ազգային պարերի խումբը մեծ ընդունելության, հնչեղ ծափերի և անկեղծ հիացմունքի է արժանանում, սակայն, Մայր Հայրենիքից որևէ հետաքրքրություն կամ արձագանք իրենք մշակույթի զարգացմամբ մտագոհ այրերից չեն ստացել. «Հույս ունեմ մի օր այս բացը կլրացվի և Հայաստանում հայկական մշակույթի տարածմամբ և հանրահռչակմամբ մտահոգ այրերը կհետաքրքրվեն մեր կատարած աշխատանքով, այն դժվարություններով, որով անցնում ենք մենք, այստեղ՝ օտար երկրում` վառ պահելու համար հայկական մշակույթի մաքուր ոգին և ազգային տեսակը։ Առայժմ մենք ոգեշնչվում ենք մեր Հայրենիքում ապրող մեր ավագ ընկերների՝ Գագիկ Կարապետյանի, Սրբուհի Բաբայանի, Նորայր Մեհրաբյանի՝ մեզ տված արժեքավոր խորհուրդներով, նրանց անկեղծ հիացմունքով և ոգևորիչ խոսքերով, որոնց հետ կապն, այս ողջ տարիների ընթացքում, չի ընդհատվել»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:29 12/05/2023  |  ՔաղաքականՍտրասբուրգում քննարկվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերը. գլխավոր դատախազը Ստրասբուրգում է
13:28 24/11/2022  |  ՄեկնաբանությունՍտրասբուրգն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին. Հայկական եռագույնը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա
11:58 09/11/2022  |  ԼՐԱՀՈՍՍտրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև
00:12 21/10/2022  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ական պատգանավորները Ստրասբուրգում ներկայացրել են Հայաստանին սպառնացող վտանգները
19:13 26/09/2022  |  ՎերլուծություններՀայաստանի այցեքարտն առաջին հերթին մեր մշակույթն է, գերխնդիրը՝ ուժեղ պետություն ունենալը․․․
20:55 01/10/2021  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների միջազգային դաշինքն ընդդեմ Ադրբեջանի կդիմի Ստրասբուրգի դատարան
08:49 25/09/2021  |  ՄամուլԸնդդիմությունը չի մեկնի Ստրասբուրգ «Հրապարակ»
18:14 28/11/2020  |  ԼՐԱՀՈՍՄահացել է Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը
17:16 06/11/2020  |  ԼՐԱՀՈՍԿյանքի 87-րդ տարում մահացել է ռուս հայտնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին
10:50 18/12/2018  |  Միջազգային լրահոսՄեղադրանք Է առաջադրվել Ստրասբուրգի հրաձգության առնչությամբ ձերբակալվածներից մեկին. BFM

Արխիվ

[]