Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին

ՀՀ–ն կարող էր Արևմուտքի և ՌԴ–ի միջև կամուրջ լինել, բայց բախման հարթակ է դառնում. Ծառուկյան 06/03/2023   13:08  |  ԼՐԱՀՈՍ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրել է Հայաստանի և ԼՂ–ի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իր տեսլականը։ Նա խոսել է նաև բանակցային տարբեր հարթակներում առկա սպառնալիքների մասին։

- Պարո՛ն Ծառուկյան, Հայաստանը լարված բանակցային գործընթացի մեջ է Ադրբեջանի հետ: Ինչպե՞ս եք տեսնում այսօրվա բանակցային գործընթացի հեռանկարը, որը զարգանում է միանգամից մի քանի ուղղություններով՝ ԱՄՆ, Բրյուսել, Մոսկվա, Քիշնև․․․

- Հայաստանը միշտ էլ խաղաղ բանակցային գործընթացի կողմնակից է եղել, և Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը խաթարել է ոչ միայն խաղաղությունը ողջ տարածաշրջանում, այլև բանակցային բոլոր ձևաչափերը, որոնք գոյություն ունեին պատերազմից առաջ:

Պատերազմը կանգնեցնելը հնարավոր դարձավ միայն Ռուսաստանի ղեկավարության ջանքերով, և այսօր միակ փաստաթուղթը, որը փխրուն խաղաղություն է ապահովում Ղարաբաղի շուրջ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որը ստորագրվել է Ռուսաստանի հովանու ներքո։

Այդ փաստաթուղթը, ինչպես նաև 2021 թվականի հունվարին երկրների ղեկավարների արած հայտարարությունները, ճանապարհային քարտեզի առայժմ ամենահստակ, ապաէսկալացիայի տանող քայլերն են։ Իհարկե, այդ կետերի վրա կարելի է և պետք է դեռ երկար աշխատել, գտնել առավել օպտիմալ և ընդունելի լուծումները։ Իսկ ահա այդ կարևոր քայլերը շրջանցելու փորձերը, նոր, տարբեր հարթակների ձևավորումը հսկայական ռիսկեր են պարունակում։

Այսօր պետք է գիտակցել իրավիճակի ողջ լրջությունը, հասկանալ բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Այսօր կողմերը ուր էլ դիմեն միջնորդության համար, որ մայրաքաղաքներում էլ հանդիպումներ կազմակերպեն, մենք հո հստակ հասկանում ենք, որ Ղարաբաղում խաղաղ բնակչության և ադրբեջանական բանակի միջև ռուս խաղաղապահներն են կանգնած, և որ հենց Ռուսաստանի հետ են կողմերը կապում պայմանավորվածությունները, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել։ Մենք ունենք Ղարաբաղի 120- հազարանոց բնակչությունը՝ իրական մարդկային կյանքեր, իրական պատմական հող, դրա հետ չի կարելի այդքան թեթև վարվել։

-Այնուամենայնիվ, ինչպե՞ս է ազդում Արևմուտքը բանակցությունների վրա, ինչպե՞ս կբնութագրեիք այդ ազդեցությունը՝ որպես օգնությո՞ւն, թե՞ միջամտություն։

- Չբացառելով Արևմուտքի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին օգտակար լինելու անկեղծ ցանկության հնարավորությունը, այնուամենայնիվ, բոլորն էլ հասկանում են, որ այսօրվա իրողություններում թիվ մեկ նպատակը Հայաստանին Ռուսաստանից հեռացնելն է, այս «բարենպաստ» ժամանակաշրջանը մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար օգտագործելը: Բայց չէ՞ որ մենք ՀԱՊԿ անդամ ենք և վեկտորի փոփոխություն չէինք ուզի, դա այսրոպեական խաղ չէ, անվտանգության համակարգը նշանակում է տարիներ շարունակ հղկված հարաբերություններ, գործող կառույցներ։

Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի ներսում որոշակի ակնկալիքներ կան, և սա ևս իրողություն է, որը չի կարելի շրջանցել։ Երկու կողմերն էլ ունեն հարցեր, որոնք տրվում են և մշտապես տրվելու են, և դրա մասին պետք է ազնվորեն, բաց խոսել։ Հայաստանի համար իսկապես կարևոր են Ռուսաստանի հետ ռազմավարական ռազմաքաղաքական հարաբերությունները, և այստեղ նույնպես բաց խոսակցության անհրաժեշտություն կա՝ ի շահ այդ հարաբերությունների։

Հայաստանի համար` որպես մի երկրի, որի ժողովրդի հսկայական մասն ապրում է իր սահմաններից դուրս, իրավիճակը հեշտ չէ։ Միլիոնավոր հայեր պատմական պատճառներով տասնամյակներ շարունակ բնակվում են ոչ միայն Ռուսաստանում, այլև արևմտյան երկրներում։

Դա, իհարկե, ազդում է հայկական արտաքին քաղաքականության վրա։

Կտրուկ լինելն ու կամուրջներ այրելը Հայաստանի մասին չէ։ Ընդհակառակը` լավ կլիներ, եթե Հայաստանն ինքը յուրօրինակ կամուրջ դառնար Արևմուտքի և Ռուսաստանի միջև, կամուրջ՝ խաղաղության և համագործակցության վերսկսման համար։ Բայց առայժմ, ցավոք, Հայաստանը ձգտում են օգտագործել ճիշտ հակառակը ձևով՝ որպես բախման նոր դաշտ։ Սա շատ անազնիվ է արյունալի պատերազմից հետո դեռ ուշքի չեկած և անընդհատ ադրբեջանա-թուրքական զորքերի նշանառության տակ գտնվող երկրի նկատմամբ։

- Աշխարհում իրավիճակը, այդ թվում՝ տնտեսական, դեռ անկայուն է։ Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք Հայաստանը պահպանել հավասարակշռությունն այսպիսի երերուն աշխարհում։

-Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչի շնորհիվ մենք ոչ միայն էներգետիկ կայունություն ունենք, այլև աճող շուկաներ հայկական արտադրության ապրանքների իրացման համար։ Ես շատ լավ տիրապետում եմ այդ ոլորտի տեղեկատվությանը, և կարող եմ հաստատ ասել, որ Հայաստանին այսօր հաջողվում է տնտեսական կայունություն պահպանել հենց այս երկու նշված պատճառներով։

Բայց, իհարկե, դինամիկ, դրական աշխատանքի անհրաժեշտությունը միշտ կա։ Չի կարելի բավարարվել նրանով, ինչ ունենք. դա կհանգեցնի լճացման, իսկ ահա եթե մտածենք շփումների ու մեթոդների անընդհատ թարմացման, նոր հնարավորությունների ստեղծման, հեռանկարային աշխատանքի մասին, իրական օգուտ կբերենք մեր ժողովուրդներին, մեր երկրներին։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:59 02/06/2023  |  ՄարզականԻսկական տոն՝ Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում (տեսանյութ)
20:17 01/06/2023  |  ԼՐԱՀՈՍ«Փոքրիկ վարորդ» մրցույցի լավագույն հերոսները էլեկտրական մեքենաներ են նվեր ստացել Գագիկ Ծառուկյանից (տեսանյութ)
10:27 01/06/2023  |  ՄեկնաբանությունԱյս օրերին Արցախում ծնվող յուրաքանչյուր նոր երեխա գալիս է ապացուցելու, որ արցախցու կամքն անկոտրուն է. Ծառուկյան
13:55 29/05/2023  |  ԼՐԱՀՈՍՀենրի, Տարոն և Տիրան նորածին եռյակը Ծառուկյան ընտանիքի կողմից օրհնված ոսկյա խաչեր է ստացել
14:08 28/05/2023  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ծառուկյանի անունից «Վերածնունդ» հուշահամալիրում ծաղկեպսակ է տեղադրվել Բաշ-Ապարանի հերոսամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին
10:27 28/05/2023  |  ԼՐԱՀՈՍՊետք է թարմ պահենք մեր պատմական հիշողությունը, հպարտանանք անցյալի մեր հաղթանակներով, ձգտենք անխախտ սահմաններով հայրենիք ժառանգել մեր երեխաներին. Ծառուկյան
11:43 27/05/2023  |  ԼՐԱՀՈՍՎերջին դասի պատվավոր հյուրը Ռոզա Ծառուկյանն էր (տեսանյութ)
10:20 26/05/2023  |  ԼՐԱՀՈՍՁեր սերունդը պարտք ունի Եռաբլրում հանգչած մեր բոլոր հերոսների հիշատակի առաջ. Գագիկ Ծառուկյանի ուղերձը շրջանավարտներին
10:28 24/05/2023  |  ԼՐԱՀՈՍՄթնոլորտը շատ վատն է. ազգային վերելքը հնարավոր է միայն ներքին համերաշխության շնորհիվ. Գագիկ Ծառուկյան
18:08 23/05/2023  |  Դատական ռեպորտաժներԳագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]