ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալմա-Աթայի Հռչակագիրը ևս առաջնահերթ վերահաստատել է, որ պետությունների միջև հարաբերությունների հիմքում դրվում է ազգային ինքնորոշման անքակտելի իրավունքը 06/02/2023 21:50 | Քաղաքական
Ալմա֊Աթայի հռչակագիրը, անկախ նրանից վերապահումներ կան, թե՝ ոչ, համեմատաբար ադրբեջանամետ միակ փաստաթուղթն է, որը նույնպես ինքնին որևէ կերպ չի անտեսում Արցախի անկախության փաստը։
Հիմնավորումները, ինչպես նկատել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, շատ պարզ է՝ պետության տարածքային ամբողջականությունը ճանաչելը որևէ կերպ չի նշանակում, որ ճանաչող պետությունը, այդպիսով, չի ճանաչում վերջինիս կազմից ինքնորոշման իրացված իրավունքով առանձնացված պետությունը կամ պետական կազմավորումըս, դա ընդամենը նշանակում է, որ պետությունները պարտավորվում են տարածքային վեճերը, սահմանային անհամաձայնությունները լուծել միայն խաղաղ բանակցությունների միջոցով:
«Ինչ վերաբերում է գոյություն ունեցող սահմաններով տարածքային ամբողջականությունը ճանաչելու պարտավորությանը, ապա հարկ է նկատել, որ այդ այդ հռչակագիրը ստորագրվել է 1991 թ. դեկտեմբերի 21-ին, մինչդեռ՝ Արցախն ինքնորոշվել և անկախացել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին, այլ կերպ ասած՝ այդ պահին գոյություն են ունեցել արդեն այլ պետական սահմաններ»,- նշեց Դանիելյանը՝ մեջբերելով. «Ձգտելով կառուցել ժողովրդավարական իրավական պետություններ, որոնց միջև հարաբերությունները կզարգանան պետական ինքնիշխանության և սուվերենության փոխադարձ ճանաչման և հարգանքի, ինքնորոշման անօտարելի իրավունքի, իրավահավասարության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա, հրաժարումն ուժի կիրառման և դրա կիրառման սպառնալիքի, ճնշման տնտեսական և ցանկացած այլ մեթոդներից, վեճերի խաղաղ կարգավորում, մարդու իրավունքների և ազատությունների հարգում՝ ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները, պարտավորությունների և միջազգային ընդհանուր ճանաչված սկզբունքների ու նորմերի բարեխիղճ կատարումը՝ ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը և առկա սահմանների անձեռնմխելիությունը»։
Գևորգ Դանիելյանի դիտարկմամբ՝ Հռչակագիրը ևս առաջնահերթ վերահաստատել է, որ պետությունների միջև հարաբերությունների հիմքում դրվում է ազգային ինքնորոշման անքակտելի իրավունքը, և հետո է միայն ամրագրել արդեն այդ համատեքստում և դրա հաշվառմամբ տարածքային ամբողջականությունը։ «Հասկանալի է, որ այսօր ողջ պետական ապարատը ներկայումս հակված է բոլոր տեսակի միջազգային և ազգային իրավական ակտերը մեկնաբանել բացառապես իրենց նախընտրած քաղաքականության ոճաբանությամբ, բայց դա չի նշանակում, որ բոլորս ստանձնել ենք պարզ իրողություններն ու իրավական նորմերը սխալ ընկալելու պարտավորություն»,- արձանագրեց Դանիելյանը։
Հիշեցնենք, որ Պրահայում տեղի ունեցած քառակողմ բանակցություններից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի 1991թ Հռչակագրի հիման վրա, մինչդեռ, վավերացումը եղել է վերապահումներով։ Այդ առնչությամբ «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԱԳՆ՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրին միանալու վերապահումները, եթե ոչ, ապա արդյո՞ք նախաձեռնվելու է նշված վերապահումներն առոչինչ ճանաչելու գործընթաց։ Հարցադրումներին ՀՀ ԱԳՆ-ն պատասխան փաստացի չուներ։ Ժամկետների խախտմամբ ուղարկված պատասխանում ՀՀ ԱԳՆ-ն նշել էր, թե «1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագիրը ՀՀ կողմից ստորագրվել է առանց վերապահումների», մինչդեռ, հարցմամբ բարձրացված հարցը ոչ թե ստորագրման ընթացքում վերապահումների, այլ՝ վավերացման մասին էր։ Իսկ ստորագրված միջազգային պայմանագիրը չունի որեւէ իրավական ուժ, քանի դեռ չի վավերացվել տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով։ ՀՀ պարագայում, ինչպես նշեցինք, այն ժամանակվա խորհրդարանը Ալմա-Աթայի հռչակագիրը վավերացրել է 11 վերապահումով, եւ ունի պարտադիր ուժ։
Ի.Ս.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ