ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրանաշենը հանձնելու դեպքում Շուռնուխից ավելի վատ իրավիճակ ենք ունենալու. Արթուր Խաչատրյան 06/02/2023 15:03 | ԼՐԱՀՈՍ
Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության և շարունակի այն քաղաքականությունը, որն այսօր է իրականացնում, ապա Տիգրանաշենին կսպասվի նույն ճակատագիրը, ինչ եղել է Շուռնուխի հետ, բայց ավելի վատ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով երեկ՝ Մոլդովայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անկլավների մասին Փաշինյանի հայտարարություններին։
ՀՀ վարչապետը, մասնավորապես, հայտարարել էր,թե պետք չէ գերագնահատել անկլավների, մասնավորապես Տիգրանաշենի հարցը։ «Եթե ճանապարհը սենց չի կարող անցնել, նենց կանցնի»,- ասել է Փաշինյանը։
Նույն հանդիպմանը նա նշեց, որ Քիշնեւում կարծես կողմերը դեմ չեն եղել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզով։ Արթուր Խաչատրյանն անհասկանալի է համարում, թե ինչու է ՀՀ իշխանությունների կողմից դիտարկվում հենց այդ քարտեզը, և ո՛չ օրինակ 1920-ականների քարտեզները։ Պատգամավորը մանրամասնում է, որ ի տարբերություն առաջինի, այստեղ Ալ լիճը համարվում է ՀՀ տարածք։ Ավելի ուշ, սակայն, լիճն ու մի շարք այլ տարածքներ հանձնվել էին Ադրբեջանին։
«Հասկանալի է, որ Ադրբեջանն այդպես է ուզում՝ այդպես է անում։ Բայց, օրինակ՝ նույն 1975 թվականի քարտեզով, որին հղում է կատարում Փաշինյանը, Գորիս- Կապան ճանապարհը 100 տոկոսով անցնում էր Խորհրդային Հայաստանի տարածքով։ Հիմա, եթե իրենք հիմք են ընդունում այդ քարտեզը, ապա ինչո՞ւ այդ տարածքը զիջեցին այդքան հապշտապ։ Քանի դեռ սահմանազատում ու սահմանագծում արված չէ, ինչո՞ւ ես տարածք հանձնում»,- ասաց նա։
Վերադառնալով Տիգրանաշենի խնդրին՝ պատգամավորը հատուկ ուշադրություն է հրավիրում փաստին, որ մարդիկ տարածքներ ու բնակավայրեր կորցնելուց հետո հաստատվել են այնտեղ, տուն են կառուցել ու հարկ վճարել։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ Հայաստանը փաստացի իր գերիշխանությունը հաստատել է այդ տարածքի վրա։ Նա համոզմունք հայտնեց, որ այդ պարագայում, որևէ տարածք զիջելու մտադրությունմը պետք է իրականացվի միայն հանրաքվեի արդյունքում՝ ՀՀ օրենսդրության համաձայն։
Ինչ վերաբերում է Տիգրանաշենը հանձնելու միջպետական ճանապարհը կորցնելու դեպքում այլ ճանապարհ կառուցելու Փաշինյանի տեսակետին՝ Խաչատրյանը հիշեց նախկին դեպքերը՝ Շուռնուխը հանձնելու ժամանակ։ Այդ ժամանակ էլ նոր ճանապարհի առաջարկ եղավ, որը կարճ ժամանակ անց քանդվեց։ Այդ ժամանակ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքնեռրի նախարարը որոշումը բացատրեց՝ հայտարարելով, թե այդ ճանապարհը նախատեսված չի եղել միջպետական բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար։ Գրեթե նույնպիսի պատմություն, ըստ պատգամավորի լինելու է նաև Տիգրանաշենը հանձնելու և այլը տրանքային ճանապարհ կառուցելու դեպքում։
«Տիգրանաշենով անցնող այլընտրանքային ճանապարհը ասելով, նա հավանաբար նկատի է ունեցել Ուրցաձորի ճանապարհը։ Ասեմ, որ այդ ճանապարհը նույնպես նախատեսված չէ բեռնափոխադրումների համար։ Եթե Դուք Լանջառով շեղվեք ճանապարհից և այնտեղով իջնեք ներքև, ապա կտեսնեք, որ դա էլի բեռնատարների համար նախատեսված ճանապարհ չէ և էլի նույն խնդիրն է լինելու։ Չի կարելի տալ ինչ-որ մի բան ու ասել՝ դե տալիս ենք- լավ ենք անում, որովհետև այլընտրանք կա։ Ոչ, դա, այլընտրանք չի կարող լինել»,- ասաց նա։
Պատգամավորն այդ համատեքստում համեմատություն արեց՝ Երևանի կենտրոնը հանձնելու հետ՝ դա բացատևելով նրանով, որ միևնույն է, Սովետաշենից մինչև Ապարան հնարավոր է հասնել նաև այլ ճանապարհով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից