ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայր Աթոռում տեղի է ունեցել նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը 06/02/2023 21:37 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը։ Այս մասին տեղեկանում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տեղեկատվական համակարգը։
Քննարկմանը մասնակցում էին եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ։
Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց հարթակի համակարգող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, ներկայացնելով հարթակի ձևավորման նախընթաց պատմությունը, նպատակը և ձևաչափը, մասնավորաբար տեղեկացրեց, որ Նորին Սրբության նախաձեռնությամբ տևական ժամանակ քննարկումներ են ծավալվել հարթակի ձևավորման սկզբունքների, նպատակների ու քննարկումների կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում հաստատվել է հարթակի աշխատանքների կազմակերպման հանձնախումբ և տրվել քննարկումների մեկնարկը։
Այնուհետև համակարգող Սրբազանը հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին այս առիթով իր պատգամը փոխանցելու մասնակիցներին։
Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերելով հարթակի կազմակերպիչ հանձնախմբին և քննարկման մասնակիցներին՝ Նորին Սրբությունը նշեց, որ որպես քննարկման առաջին նյութ ընտրվել է «Հայաստանը և Արցախը շրջադարձային խաչմերուկում. մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեման՝ նկատի առնելով հայրենական կյանքը փոթորկող գործընթացները, առկա անվտանգային հիմնախնդիրներն ու Արցախի ժողովրդի դեմ սաստկացող գոյաբանական սպառնալիքները։
«Լիահույս ենք, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած բազմաբնույթ մարտահրավերների շուրջ միասնական խորհրդածությամբ կկարողանանք ձևակերպել կառուցողական առաջարկներ, որոնք կարևորությամբ նկատի կառնվեն ինչպես իշխանությունների, այնպես և քաղաքական տարբեր ուժերի ու գործիչների կողմից և առիթ կհանդիսանան՝ մեր ողջ ներուժով համախմբվելու ու դուրս բերելու երկիրը առկա բարդ իրավիճակից։ Ամենքս գիտակցում ենք՝ միայն համազգային միաբանությամբ կարող պիտի լինենք հաղթահարել ազգի առջև ծառացած ծանր ու դժվարին փորձությունը», - ասաց Վեհափառ Հայրապետը։
Իր խոսքում Հայոց Հովվապետը նաև ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին, որ դարեր շարունակ փայփայողն է եղել մեր ժողովրդի՝ անկախ պետականության վերահաստատման տեսլականի, այսօր էլ պիտի շարունակի իր ողջ կարողությունները, հայրենիքի ու սփյուռքի իր ողջ ներուժը ծառայեցնել հանուն հայոց պետականության զորացման, Արցախի ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության, ազգի անվտանգ կյանքի և լուսավոր գալիքի կերտման:
Թեմայի շրջանակներում «Թուրքական մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» զեկույցով հանդես եկավ արևելագետ, բ. գ. թ., պ. գ. դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Զեկուցողը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այն նախապայմաններին, որոնք Թուրքիան ներկայացրել է Հայաստանին դեռևս 1990-ական թվականներին՝ նշելով, որ տարիների ընթացքում դրանք էլ ավելի սպառնալից են դարձել. «Այժմ թուրքական նախապայմանները հավասարազոր են մարտահրավերների։ Եվ այդ մարտահրավերներից յուրաքանչյուրը վերաբերում է մեր պետության, մեր ինքնության անկյունաքարային խնդիրներին։
Հետևաբար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին Թուրքիայի կողմից ներկայացված նախապայմանների բավարարումն էական հարված կհասցնի հայկական ինքնությանը և պետականությանը», - նշեց պրն. Մելքոնյանը՝ կարևորելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների:
«Մարտահրավերներ արցախյան հարցի շուրջ և հաղթահարման ուղիներ» թեմայով զեկույց ներկայացրեց կ.գ.թ., դոցենտ Շավարշ Քոչարյանը։ Իր զեկույցում պրն. Քոչարյանը, անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը, ընդգծեց, որ պետք է ձերբազատվել «փրկիչների» փնտրտուքից. «Չկան փրկիչներ ո՛չ երկրի ներսում (անհատներ, կուսակցություններ, մարդկանց խմբեր), ո՛չ երկրից դուրս (ոչ մի պետություն մեր փոխարեն չի պայքարելու): Փրկիչը յուրաքանչյուրիս մեջ է, իսկ փրկությունը կլինի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման արդյունքում»,-նշեց պրն. Քոչարյանը:
Զեկույցների ավարտից հետո ծավալվեցին քննարկումներ, եղան ելույթներ Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի շուրջ։
Առկա մարտահրավերների հաղթահարման և հիմնախնդիրներին լուծումներ գտնելու պատրաստակամությամբ հույս հայտնվեց, որ հարթակի քննարկումները կլինեն շարունակական։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ