ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալմա- Աթայի հռչակագրի վերապահումներով վավերացման օրենսդրական ակտը հրապարակված է, ի՞նչ է նշանակում ԱԳՆ-ի կողմից վերապահումների փաստը ժխտելը. Թևան Պողոսյան 06/01/2023 21:42 | Քաղաքական
Դեռևս 1991 թվականի Ալմա- Աթայի հռչակագրի վավերացումն օրենսդրական ակտ է և ՀՀ բոլոր օրենսդրական ակտերը հրապարակված են, ի՞նչ է նշանակում հռչակագրում վերապահումներ չկան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, թե հռչակագիրը ստորագրվել է առանց վերապահումների, մինչդեռ պաշտոնական փաստաթղթերում առկա է Գերագույն Խորհրդի 1992 թվականի որոշումը՝ Հռչակագիրը՝ վերապահումներով վավերացվելու մասին։։
Քաղաքագետի գնահատմամբ՝ այսպիսի հայտարարության նպատակն է խաբել հանրությանն ու այդպիսով շարունակել մնալ իշխանության։ Պողոսյանը հատուկ ուշադրություն է հրավիրում փաստին, որ ՀՀ օրենքով՝ ԱԺ կողմից հաստատված յուրաքանչյուր որոշում ունի օրենքի ուժ։ Այդ նույն ուժն, ըստ նրա, տարածվում է ինչպես երկրի ներքին, այնպես էլ միջազգային հարցերին վերաբերող որոշումներ վրա։
«Այնպես որ, եթե Գերագույն խորհուրդն այն ժամանակ այդ հռչակագիրը վավերացրել է վերապահումներով, ապա այն այժմ էլ գործում է այդ նույն վերապահումներով»,- ասաց նա։
Հայաստանի իշխանություններն, ըստ քաղաքագետի,գործընթացներն իրականացնում են՝ հղում կատարելով Ալմա- Աթայի հռչակագրին, քանի որ դա ձեռնտու է Ադրբեջանին։ Փորձագետն այս եզրահանգման գալիս է նաև հաշվի առնելով, որ ՀՀ անկախությունից հետո գոյություն ունեցող 3 վարչակազմերից որևէ մեկը բանակցային որևէ գործընթացում հղում չի կատարել Ալմա-Աթայի հռչակագրին։ Եղել է միայն 1-2 բացառություն՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Հետևաբար, ըստ մեր զրուցակցի, այս անգամ էլ դա արվում է՝ հաշվի առնելով ադրբեջանական շահը։
Պողոսյանի խոսքով՝ ՀՀ ներկա իշխանությունների՝ Արցախից ձեռքերը լվալու փաստը վաղուց հայտնի փաստ է։ Իր խոսքով՝ այս գործելաոճով էլ նպատակը մեկն է, հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծել՝ Արցախն արագ հանձնելու գործընթացն ավարտին հասցնելու համար։ Այս համատեքստում, սակայն, Պողոսյանը հիշեցնում է Արցախի և Հայաստանի հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերը՝ «Կորցնելով Արցախը՝ մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը»։
«Մեկնարկող այս ամբողջ գործընթացն անօրինական է։ Խնդիրն է Հայաստանի վերացումը։ Դրանից հետո էլ ի՞նչ խնդիր կարող է լինել։ Եթե այդպես դիտարկենք, նույն ձևով անօրինական է այս իշխանությունների նախընտրական ծրագիրը խախտելը։ Հազարավոր օրենքներ են խախտվել։ Ի՞նչն է օրինական արվել»,- ասաց նա։
Այս համատեքստում, ըստ Պողոսյանի, աշխատանք պետք է տարվի միջազգային հարթակում՝ հայտարարելով, որ ՀՀ և Արցախի Հանրապետության հանրությունը որևէ ձևով չի ընդունելու ստորագրված որևէ փաստաթուղթ։ Այդ մասին արդեն իսկ բազմաթիվ հայտարարություններ են արվել՝ տարբեր քաղաքական ու հասարակական կառույցների, Արցախի նախագահի ու այլ կառույցների ներկայացուցիչների կողմից։ Մյուս կողմից՝ Թևան Պողոսյանը մեծ չի համարում որևէ փաստաթղթի ստորագրման հավանականությունը։ Այս առումով, հատուկ ուշադրություն է հրավիրում թշնամական երկրի ղեկավարի կողմից հնչեցվող հայտարարություններին ու մինչև այսօր ստորագրված փաստաթղթերի կետերին որևէ ձևով չհետևելու քաղաքականությանը։ Որպես շարունակություն, հիշեցնում է Ալիևի՝ Սյունիքը, Երևանն ու Սևանը գրավելու անհագուրդ ծարավի մասին։
«Ընդամենը 2 փաստաթուղթ կա ստորագրված՝ 1994 թվականի զինադադարն ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Քանի՞ անգամ է Ալիևը հարգել այդ երկու փաստաթղթերը։ Իրենք (նկատի ունի ՀՀ իշխանություններին- խմբ.) էլ են ասում, որ կարող են ստորագրել, բայց համոզված չեն, որ հաջորդ օրն ինչ-որ նոր բան չի լինի։ Թշնամին ընդհանրապես թքած ունի այդ ստորագրությունների վրա ու իր ծրագրերն է տանելու առաջ»,- ասաց նա։
Մյուս կողմից էլ, ըստ մեր զրուցակցի, չպետք է մոռանալ Արևմուտք- Ռուսատան «մրցակցության» փաստը։ Իր խոսքով՝ Արևմուտքը կողմ է որևէ փաստաթուղթ ստորագրելու և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու տարբերակին։ Նույն սկզբունքով առաջնորդվում է նաև ՌԴ-ն՝ առաջ տանելով իր սեփական շահերը։
Պողոսյանի խոսքով՝ այս ամենին զուգահեռ, մեր երկրի իշխանություններն այսօր շարունակում են դեռևս վերջին ընտրություններին որդեգրած խաբելու քաղաքականությունը։ Սա, իր գնահատմամբ, ժողովրդավարության կարևորագույն խախտման ամենախոսուն վկայությունն է։ Ըստ քաղաքագետի, իշխանությունների այս գործելաոճի դեպքում մեծ անելիք ունեն լրատվամիջոցները։ Այս դեպքում պայքարի միակ ձևը մնում է հակափաստարկների հրապարակմամբ իշխանությունների ստի բացահայտումը։
Այս ամենին զուգահեռ, քաղաքագետը կարևորում է արդեն 171 օր շարունակ շրջափակման մեջ գտնվող արցախցիների խնդրի բարձրացումը՝ միջազգային հարթակներում ու խնդրի դեմ ազգային միասնական պայքար մղել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ