Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   21:30 ՀՀ-ն դե-յուրե հանդիսանում է ԱՄՆ-ի թշնամի կառույցի անդամ, թերևս սա է պատճառը, որ ավելի բարձր փաստաթուղթ չունեցանք. քաղաքագետ 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   21:12 Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները 01/22/2025   20:59 Առաջնորդություն 01/22/2025   20:55 Ղրղզստանում ձնահոսքը ծածկել է յոթ ավտոմեքենա 01/22/2025   20:45 Գետինը կմտնեի, եթե վարչապետ լինի, հա բողոքում եք՝ սխալ են զեկուցել. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:41 UFC-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը․ հայտնի է` որ տեղում է գտնվում Ծառուկյանը 01/22/2025   20:38 Քաղաքացու վրա լրացուցիչ ֆինանսական բեռ եք դնում, կոռուպցիան բացահայտեք, ԱՆԻՖ-ում 25 մլրդ դրամ մսխել են,մեղադրյալ չկա.Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:32 Թրամփը Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է շատ լավը 01/22/2025   20:20 Մկներից եք հարցնում, դա՞ էր ձեր քաղաքական ծրագիրը՝ Փաշինյանը՝ ընդդիմությանը 01/22/2025   20:17 Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի 01/22/2025   20:10 Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ 01/22/2025   20:01 Չփրկվանք, պետք չէ փրկիչներ ման գալ. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին (տեսանյութ) 01/22/2025   19:54 Ուզում եք ասել էնքան էլ լավ թեկնածու չէի՞նք ընտրել... որոշել ու որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի. Փաշինյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/22/2025   19:50 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ) 01/22/2025   17:54 Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը.եթե որևէ ձեռք եք տեսնում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն ա. Փաշինյան 01/22/2025   17:48 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 01/22/2025   17:44 Փաշինյանը՝ Դավոսի հանդիպումների մասին 01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը 01/22/2025   16:07 Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսի ֆորումում 01/22/2025   15:53 Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված 6 մլն դոլարը պետական բյուջե չի վերադարձվել 01/22/2025   15:53 «Օդնոկլասսնիկի»-ն թողարկում է ծանոթությունների սեփական ծառայությունը 01/22/2025   15:48 ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ 01/22/2025   15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան

Փաշինյանի կողմից Արցախի հանձնումն Ադրբեջանին առոչինչ է. Հարութ Սասունյան 05/31/2023   11:27  |  Վերլուծություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո բազմիցս ակնարկել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Տարիներ շարունակ սա է եղել նրա դիրքորոշումը։ Որպես լրագրող, իշխանության գալուց դեռ շատ առաջ, նա համարում էր, որ Արցախը բեռ է Հայաստանի համար։

Փաշինյանը 2022 թվականի ապրիլին Հայաստանի խորհրդարանում ասաց, որ միջազգային հանրությունը հորդորել է Հայաստանին իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։ Այս տարվա սկզբին Փաշինյանի կուսակցության պատգամավորներից մեկը հետևյալ պարտվողական հայտարարությունն արեց՝ մենք չենք կարող երեք միլիոն հայերի վտանգի ենթարկել Արցախի 120 հազար բնակիչների համար։

2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները «հաստատել են իրենց միանշանակ   հավատարմությունը Հայաստանի (29․8 հազար քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86․6 հազար քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը»:

Ի վերջո, 2023 թվականի մայիսի 22-ին Երևանում 4․5 ժամ տևած իր երկարապատում  ասուլիսի ժամանակ Փաշինյանը հստակորեն հաստատեց, որ իր կողմից Ադրբեջանի ճանաչված տարածքը ներառում է Արցախը։ Սա այն նույն մարդն է, որը 2019 թվականի օգոստոսի 5-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում արցախցիների առջև կանգնած գոռում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Նա նաև առաջնորդել էր ամբոխին «միացում» վանկարկումներով։ Ավելի վատթարացնելով իրավիճակը՝ Փաշինյանը նաև խոստովանեց, որ անկլավները (նախկինում ադրբեջանաբնակ գյուղերը, որոնք գտնվում էին Հայաստանի ներսում) ներառված չեն Հայաստանի իր հայտարարած 29․8 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։

Որոշելով զիջել Արցախը՝ Փաշինյանը փորձեց բացատրել, որ իր կողմից Արցախը ներառող Ադրբեջանի տարածքի ճանաչումը տեղի է ունենում այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը դրա դիմաց կճանաչի Հայաստանի (29․8 հազար քառակուսի կիլոմետր) տարածքը, և որ Արցախի ժողովրդի «իրավունքներն ու անվտանգության խնդիրները պետք է քննարկվեն Բաքվի և Ստեփանակերտի կողմից»։

Առկա են մի քանի լուրջ խնդիրներ Փաշինյանի հայտարարության առնչությամբ.

1) Փաշինյանը սխալվում է՝ ճանաչելով Արցախը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Արցախը պատմականորեն Ադրբեջանի մաս չի եղել։ Մինչդեռ Արցախը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մաս, իսկ Ադրբեջանը գոյություն ունի ընդամենը 100 տարուց մի փոքր ավելի։ Փաշինյանը կարող էր ճանաչել Ադրբեջանի տարածքը՝ չընդունելով, որ այն ներառում է Արցախը։

2) Մինչ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքը, Ալիևը երբեք չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ընդհակառակը, Ալիևը բազմիցս պնդում է, որ «ամբողջ Հայաստանը պատմական Արևմտյան Ադրբեջանի մաս է»...

3) Արցախը Ադրբեջանի կազմում իր սխալ ճանաչումը քողարկելու համար Փաշինյանը մոլորեցնում է հայ հասարակությանը՝ ասելով, որ ցանկանում է պաշտպանել արցախահայության «իրավունքներն ու անվտանգությունը» Ադրբեջանի կազմում։ Իրականում արցախահայությունը ոչ մի օր չի կարող ապրել ադրբեջանական տիրապետության տակ։ Լաչինի միջանցքի վեցամսյա շրջափակումը վառ օրինակ է, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում արցախահայությանը՝ տեղի հայ բնակչությանը զրկելով սննդից ու դեղորայքից։ Եթե նրանք հայտնվեն ադրբեջանական տիրապետության տակ, նրանց նկատմամբ վատ վերաբերմունքն ավելի կվատթարանա։

4) Փաշինյանը շարունակում է արցախահայերին խայծ տալ՝ ասելով, որ «միջազգային երաշխիքներ» է փնտրում՝ ադրբեջանական իշխանության տակ նրանց բարեկեցությունը պաշտպանելու համար։ Իր ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ նա հույսը դնում է «ոչ միայն միջազգային հանրության ճնշումների վրա, այլև Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունների և Բաքու-Ստեփանակերտ ինստիտուցիոնալ երկխոսության վրա»։ Ոչ մի միջազգային երաշխիք չի կարող պաշտպանել արցախցիների բարեկեցությունը Ադրբեջանի դաժան կառավարման ներքո։ Ալիևն անտեսելու է արտաքին բոլոր ճնշումները, քանի որ նա հաճախակի հայտարարում է. «Ինչ էլ ասի միջազգային հանրությունը, ես կանեմ այն, ինչ ուզում եմ»։

5) Փաշինյանն արցախցիներին նետում է գայլի երախը՝ ասելով նրանց, որ առանձին պայմանավորվածություններ ձեռք բերեն Ադրբեջանի հետ։ Նա ձեռքերը լվանում է Հայաստանի քաղաքացի արցախցիներից։ Առանց Հայաստանի աջակցության, ինչպե՞ս կարող է փոքրիկ Արցախը կռվել Գողիաթ Ադրբեջանի դեմ: Եթե Հայաստանը չի պաշտպանում սեփական քաղաքացիների իրավունքներն Արցախում, ինչպե՞ս կարող է Փաշինյանը ակնկալել, որ ուրիշները կերաշխավորեն նրանց անվտանգությունը։

6) Փաշինյանը ոչ միայն խախտում է Հայաստանի և Արցախի շահերը, այլև Հայաստանի խորհրդարանի ավելի վաղ ընդունած որոշումը։ Իրավական առումով Փաշինյանը իրավունք չունի Արցախը զիջել Ադրբեջանին։ Նա Արցախի տերը չէ։ Նա չունի նաև խորհրդարանի կամ Սահմանադրական դատարանի հավանությունը։

7) Մինչ Փաշինյանն անխոհեմաբար վտանգում է արցախահայերի կյանքը՝ ծրագրելով նրանց դնել ադրբեջանական տիրապետության տակ, նա հեգնաբար ընդունում է, որ Ադրբեջանը «էթնիկ զտումների և ցեղասպանության» քաղաքականություն է վարում Արցախի ժողովրդի նկատմամբ։

8) Չնայած բոլոր նշաններին, որ նա կրակի հետ է խաղում, Փաշինյանը տարված է խաղաղության պայմանագիր կնքելու ցանկությամբ դաժան թշնամու հետ, որը մտադիր է հայերին պատառ-պատառ անել, այլ ոչ թե հաշտություն կնքել։ 

9) Փաշինյանի զիջումներն Ադրբեջանին, մեկ շաբաթ անց քաջալերեցին Ալիևին՝  հավելյալ  պահանջներ ներկայացնելու և սպառնալու թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին։

Ահա թե ինչ է լինում, երբ Փաշինյանի նման անփորձ, անկարող և պարտված մարդը երկիր է ղեկավարում ու մերժում հրաժարական տալ։

Փաշինյանը պետք է իմանա, որ ինչ անիմաստ թուղթ էլ ստորագրի Ադրբեջանի հետ՝ զիջելով Արցախը և «խաղաղություն կնքելով» Ադրբեջանի հետ, հայ ժողովուրդն նրա անօրինական որոշումները համարում է առոչինչ և կտրականապես մերժում է դրանք։ Հենց որ Հայաստանում իշխանության գա մի նոր ազգային իշխանություն, այն առաջին իսկ օրը չեղյալ կհայտարարի և կվերանայի Փաշինյանի բոլոր պարտվողական և հակահայկական որոշումները։

Սա միայն իմ կարծիքը չէ։ Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մի շարք խոշոր հայկական կառույցներ հանդես եկան հայտարարություններով՝ դատապարտելով Փաշինյանի կողմից Արցախի անընդունելի հանձնումը։ Ցուցակում ընդգրկված են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Հայ դեմոկրատական ազատական կուսակցությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Արցախի խորհրդարանի բոլոր 33 անդամները միաձայն որոշմամբ և տասնյակ այլ հայկական կազմակերպություններ...

Հայաստանի ժողովուրդը պետք է միասնական ճակատ ձևավորի ընդդեմ Փաշինյանի, հարյուր հազար կամ ավելի հայեր հավաքի Երևանում նրա նստավայրի դիմաց և պահանջի նրա անհապաղ հրաժարականը։ Եթե նման միասնական ու զանգվածային ուժի ցուցադրություն չկազմակերպվի, Փաշինյանը կմնա իշխանության ղեկին մինչև կործանի թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:24 10/05/2023  |  ԼՐԱՀՈՍԹուրքական ճնշման տակ Հայաստանի ղեկավարները պատրվակներ են ներկայացնում «Նեմեսիսի» հուշարձանի համար. Սասունյան
11:51 22/02/2023  |  ՎերլուծություններԵրկրաշարժի վնասը և կոռուպցիան միահյուսված են Էրդողանի Թուրքիայում. Հարութ Սասունյան
11:52 15/02/2023  |  ՎերլուծություններՀայաստանից Թուրքիային տրամադրվող օգնությունը թեժ բանավեճ է առաջացրել հայկական շրջանակներում. Սասունյան
11:26 08/02/2023  |  ՎերլուծություններԻսրայելական հեռուստաալիքը քարոզչություն է հեռարձակում ադրբեջանա-իսրայելական ռազմական հարաբերությունների մասին. Սասունյան
11:47 01/02/2023  |  ՎերլուծություններԻսրայելական հեռուստատեսությունը գարշելի ադրբեջանական քարոզչություն է տարածում Հայաստանի և Իրանի դեմ. Հարութ Սասունյան
10:48 25/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները կրակում են իրենց ոտքերին՝ շրջափակելով Լաչինի միջանցքը․ Հարութ Սասունյան
10:46 23/11/2022  |  ՎերլուծություններՀայերը պետք է սառնասրտորեն գնահատեն Ֆրանսիայի Սենատի դրական բանաձևը. Հարութ Սասունյան
10:51 09/11/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրքական վարչակարգի «երկար ձեռքը». ե՞րբ է աշխարհը վերջ դնելու Թուրքիայի ոճիրներին. Հարութ Սասունյան
10:55 02/11/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի և Ադրբեջանի նախագահները կիսում են 2020 թվականի Արցախյան պատերազմից թալանածը. Սասունյան
11:10 19/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱլիևն ընդդեմ Փաշինյանի. լեզվակռիվ ԱՊՀ գագաթնաժողովում. Սասունյան

Արխիվ

[]