ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննությունը պետք է պարզի՝ ինչու են զինվորները տեղակայվել քոչվորների կառուցած շինությունում.փաստաբան 05/31/2023 13:26 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է Ազատ գյուղի զորամասի կացարանում հրդեհի գործով մեղադրյալ՝ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ մայոր Մառլեն Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու հարցը։ Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Վահագն Հակոբյանը նշեց, որ քրեական գործով բավարար տվյալներ ու տեղեկություններ կան, որ իր պաշտպանյալը չի հանդիսացել հակահրդեհային ծառայության պետ, մինչդեռ, մեղադրանքում նշված է, որ նա, իբրև հակահրդեհային ծառայության պետ, չի կատարել իր պարտականությունները։ Փաստաբանի մոտ տպավորություն է, որ ամեն կերպ փորձ է արվում մեղադրանքը պահելու, այդ ձևով գործը դատարան ուղարկելու, մինչդեռ, կան կոնկրետ պաշտոնատար անձինք, որոնց վրա դրվել է հակահրդեհային ծառայության պարտականությունները, սակայն այդ մարդը մեղադրյալի կարգավիճակ չունի և ազատության մեջ է, թեև վարույթն իրականացնող մարմինը շատ լավ գիտի այդ անձանց, նրանք վաղուց պետք է ունենային մեղադրյալի կարգավիճակ։
«Տպավորություն է, որ վարույթն իրականացնող մարմինը չի ցանկանում զորամասային օղակից բարձրանալ վերև։ Առավելագույնը կորպուսի օղակում կլինեն մեղադրյալներ և դրանով քննությունը կավարտվի, կասեն՝ քննությունն ավարտվել է։ Չեմ կարծում, որ վարույթն իրականացնող մարմինը առաջ գնա և մեղադրյալներ լինեն ԳՇ-ից, ՊՆ-ից կամ այլ գերատեսչություններից»,- նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ առերեսումների և գործի ամբողջ քննության ընթացքում հայտնի դարձավ, որ ինժեներասակրավորային վաշտից որևէ մեկը չի դիմել Մառլեն Սարգսյանին՝ կրակմարիչ ստանալու համար, բայց մյուս կողմից ինժեներական ծառայության մատյաններում երևում է, որ կրակմարիչներ են տրված եղել։
«Քրեական գործի քննությունը պրիմիտիվացվել է։ Այնքան պրիմիտիվ է դարձվել, որ փորձում են հասկանալ՝ կրակմարիչ կար, թե ոչ, մինչդեռ, պետք է քննության առարկա դարձվեր, թե ինչու է զորքը տեղակայվել քոչվորների կառուցած շինությունում, որը նույնիսկ բնակարան չի կարող համարվել»,-արձանագրեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ