ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հավաքական Արևմուտքի մասին փուչիկը պատռվեց.Դավիթ Կարապետյան 05/31/2023 14:45 | ԼՐԱՀՈՍ
Պաշտոնական Վաշինգտոնը ցանկանում է, որ հնարավորինս արագ ստորագրվի այդ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրն, ու ԱՄՆ-ին ընդհանրապես չի հետաքրքրում Արցախն ու այն, թե ինչ կլինի այնտեղ ապրող ժողովրդի հետ։ Որպես հեգեմոն պետություն՝ ինքն ունի իր արտաքին քաղաքական կուրսն ու որ պահին ինչ իրեն ձեռնտու է, այն էլ անում է։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպի ժամեր առաջ տարածած հաղորդագրությանը, որով ողջունել են Ալիևի՝ օկուպացված Բերձորում արած հայտարարությունը՝ Արցախի պաշտոնյաների նկատմամբ «համաներման» հարցը քննարկելու պատրաստակամության մասին։
«Պետդեպի հայտարարությանը նախորդել է Եվրոպական խորհրդի նախագահ՝ Միշելի հայտարարությունը, որում արցախահայության մասին նա արտահայտվել է որպես «նախկին ԼՂԻՄ հայ բնակչություն», ըստ այդմ՝ ազգերի ինքնորոշման կարևորագույն իրավունքը, որն այս պահին իրացնում է արցախահայությունը, ստորադասվում և վերափոխվում է անհատական՝ որպես փոքրամասնության իրավունքի։ Ցավոք, այդ նարատիվով են առաջ շարժվում նաև ՀՀ ներկա իշխանությունները․․․»,-ասում է միջազգայնագետն ու հավելում՝ միևնույն ժամանակ մոռացության է տրվում այն, որ Ադրբեջանը հայտարարել է, թե Հայաստանը չպիտի խառնվի Արցախի հայության հետ կապված հարցերին ու կտրականապես մերժում է նաև Ստեփանակերտի հետ ուղիղ երկխոսելու տարբերակը։
Ուշադրություն հրավիրելով ՀՀ-ում դիտորդական առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդների վրա՝ Կարապետյանը նկատում է՝ որևէ արդյունավետություն չի ունեցել այդ առաքելությունը՝ մինչև այս պահը որևէ կերպ հողի վրա չդրսևորվելով, հետևաբար պատռվել է այն փուչիկը, թե հավաքական Արևմուտքը երաշխիքներ կարող է ստեղծել Հայաստանի համար։
«Երբեմն Զախարովան կամ Լավրովը հեգնում են հավաքական Արևմուտքին և ասում, որ չհամարձակվեն իրենց վերագրել այն, ինչն իրենց ձեռքբերումը չէ։ Իհարկե, ՌԴ-ն ևս բացառապես իր շահն է առաջ տանում ու մեծ հաշվով մյուս հեգեմոն պետություններից չի տարբերվում։ Հարցն այն, որ Հայաստանը՝ Արցախի հետ միասին, գտնվում է աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կետում և բզկտվում է, ուղղակի, ինչը սակայն գեղեցիկ փաթեթավորվում է «խաղաղության օրակարգի» տակ ու հրամցվում հասարակությանը»,-շեշտում է միջազգայնագետը։
Կարապետյանի դիտարկմամբ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրն անիրատեսական է, նախ և առաջ, նրա համար, որ Ադրբեջանը չի ստորագրի այն, քանի որ դա կխանգարի իրեն թուլացած Հայաստանից նորանոր տարածքներ օկուպացնել։ Եթե անգամ ինչ-որ կերպ հնարավոր դառնա նման փաստաթղթի ստորագրումը, դրա իրագործումը՝ այսինքն՝ իրապես խաղաղության հաստատումը, միջազգայնագետը բացառում է․ Բաքուն իր աառվելապաշտապական նկրտումներից չի հրաժարվում ու չի հրաժարվելու երբեք։
Այս ամենը հաշվի առնելով, թե ինչու է Հայաստանի ղեկավարությունը շարունակում կեղծ օրակարգերով առաջ շարժվել, մեր զրուցակցի համար ևս անտրամաբանական է թվում։
«ՀՀ ներկա իշխանությունները դիլետանտ են, ապիկար, չեն վարում պատշաճ արտաքին քաղաքականություն, մշտապես հանդես են գալիս պարտվողական դիրքից և որևէ աշխահաքաղաքական կենտրոն, հասկանալի է, որ նրանց հետ հաշվի չի նստում։ Նրանք որդեգրել են մի քաղաքականություն, թե հարևանի հետ պետք է հարևանություն անել՝ առանց հաշվի առնելու այն, որ այդ հարևանը ուզում է ոչնչացնել մեզ ու դրա մասին նաև բացահայտ հայտարարում է։ Նրանք, ցավոք, ցանկացած զիջման պատրաստ են գնալ, միայն թե պահեն իշխանությունը։ Թշնամու ցանկացած սադրանք, օկուպացիա ծածկադմփոց են անում, որ, իբր, պատերազմ չլինի։ Այդ բառից անգամ խուսափում են։
Օգտվում են այն հանգամանքից,որ ժողովուդը հոգնել է անվերջ պատերազմելուց և փորձում են համոզել, թե խաղաղություն կարող է լինել։ Կրկնում եմ՝ խաղաղություն չի լինելու»,-ասում է միջազգայնագետն ու ավելացնում՝ երկիրը մաս-մաս հանձնող իշխանությունից ազատվելու համար անհապաղ հանրային պահանջ պետք է ձևավորվի։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ