ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրոպական ժողովրդավարությու՞ն, մարդու իրավունքնե՞ր․․․ 05/31/2023 13:50 | Վերլուծություններ
Եթե 2018-ից առաջ մեզ բարկացնում էր, երբ Հայաստան-Ադրբեջան համատեքստում միջազգային կառույցների՝ հավասարության նշանով որևէ հայտարարության տեքստ էր տարածվում, ապա 2018-ից հետո Հայաստանը հավասարության նշանի հավակնորդ չէ անգամ։ Այսօր այսպես կոչված՝ «քաղաքակիրթ Եվրոպան» ամբողջությամբ և կատարելապես ազարբայջան կոչվող սարքովի պետության պաշտպանի դերն է ստանձնել։
«Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը՝ ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով՝ անտեսելով ինքնորոշման հիմնարար և անօտարելի իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի պետականության տասնամյակների գոյության փաստը»։ Այս տողերն այսօր ֆեյսբուքում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Ըստ նրա՝ «Նման ձևակերպումները, որոնք դիտավորյալ են արվում աշխարհում մարդու իրավունքների արժեքները պաշտպանող Միության կողմից, ոչ միայն վիրավորում են արցախցիների զգացմունքները, այլև կործանարար ազդեցություն են ունենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ անտեսելով դրա հիմնական շահառուի՝ Արցախի ժողովրդի իրավունքները»։
Ինչ խոսք, վիրավորական է, մանավանդ, երբ մյուս կողմում մշտապես նախահարձակ ագրեսոր ազարբայջանն է։ Ընդ որում, այս դեպքում սխալ է անգամ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» հայտնի ասացվածքը, քանզի ազարբայջանը 90-ականներին, կրկին հարձակվողն էր, նախահարձակ էր, երբ խայտառակ պարտություն կրեց Արցախյան առաջին պատերազմում։ Եվ պարտվելուց հետո էլ, տարբեր պետությունների ջանքերով հրադադար մուրալուց հետո անգամ հարձակողական դիրք էր բռնում։ Պետություն, որի յուրաքանչյուր օրը սադրանքով ու ստով է հագեցած։ Այսպես էլ պետություն են կառուցել-կառուցում՝ հարևան պետությունների հաշվին։ Տարբեր ճակատներով կռիվ տալով՝ պատմություն հորինելով սարքեցին բարբարոս մի՝ ազարբայջան․․․
Այն նույն ազարբայջանը, որն այսօր խաղաղության մասին ճամարտակում է բարձր ամբիոններից, խաղաղությունն իբրև հաթաթա օգտագործելով, պարբերաբար էլ՝ ՀՀ պարտվողական իշխանությանն ասելով՝ «տես, հա՜, դու շատ լավ գիտես, թե իմ ասած խաղաղությունը որն է։ Բնականաբար, «ալիևյան խաղաղության» ողջ իմաստը շատ լավ հասկանում են նաև զանազան եվրոմիշելներ, սակայն որտեղ իրենց շահն է, այնտեղ էլ իրենք են, իսկ հայության համար՝ Արցախում և Հայաստանում մի խառնախորտիկ ունեն՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, հիմա նաև՝ խաղաղություն․․․ Այս են հրամցնում հայությանը։
Ընդ որում, արդեն շատ հստակ ասելով՝ այսքանն է, ավելին չսպասեք․․․
Ի դեպ, վաղուց ժամանակն է հասկանալ, որ եվրոպական՝ ժողովրդավարության և հումանիզմի ջատագովությունը օդի փչոց է, փաստը՝ 120 000 արցախցի մեր հայրենակիցների ներկա վիճակն է․․․
Բարձր մշակույթը գնահատող Եվրոպան, խոստովանենք, որ այսօր ամբողջովին է կուլ գնացել թուրքադրբեջանական տանդեմին, քանզի նույն առասպելական հանգստությամբ, ինչպես Ջուղայի աշխարհահռչակ խաչքարերի կոտորածը հանդուրժեց, այսօր էլ հանդուրժում է ազարբայջան բարբարոս պետության կողմից իրականացվող մշակութային եղեռնը՝ մեր հոգևոր-մշակութային հզոր ժառանգության նկատմամբ՝ Շուշիում, Հադրութում, Քարվաճառում․․․
Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից