ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք գործ ունենք կա՛մ միտումնավոր պետական դավաճանության, կա՛մ կատարյալ տգիտության հետ, որը վերջնարդյունքում հանգեցնում է դավաճանության․ Տաթևիկ Հայրապետյան 05/31/2023 19:59 | Քաղաքական
ԱՄՆ Պետդեպի տարածած հայտարարությունը, որով ողջունվում է Ալիևի ֆաշիստական ելույթը, նշանակում է՝ կա՛մ չեն կարդացել այդ ելույթը հրապարակելուց առաջ, կա՛մ էլ գիտակցաբար մաս են կազմում այն վտանգավոր սցենարին, որ կարող է տեղի ունենալ արցախահայության նկատմամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։
«Մի՞թե չեն զեկուցում այդ մարդկանց (նկատի ունի Պետդեպին,-խմբ․), թե ինչ է կատարվում։ Ինչի՞ համար պիտի համաներում արվի․ նրա համար, որ այդ մարդիկ պայքարել են իրենց ապրելու իրավունքի համա՞ր, թույլ չեն տվել, որ կոտորեն իրե՞նց․․․ Ղարաբաղյան հակամարտության ողջ էությունը խեղաթյուրվել է և դրանում իր մեղքի մեծ բաժինն ունի Հայաստանը։ 2020թ․ պատերազմից հետո պաշտոնական Երևանի թողտվությամբ Ալիևն ուժի կիրառմամբ դուրս մղեց ինքնրոշոման սկզբունքը, որը հակամարտության ողջ ընթացքում հիմնաքարային երեք սկզբունքներից մեկն է եղել։ Այսօր արտաքին դերակատարների միջնորդությամբ ագրեսորին տրվում է ամենը, ինչ ուզում է։ Այդ կերպ նրանք Ալիևին դարձնում են ավելի ագրեսիվ ու մղում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների»,-ասում է Հայրապետյանը։
Ադրբեջանագետը շեշտում է՝ հստակ ծրագրով ընթանում է Արցախի հանձնման գործընթացը։ Դրա, ինչպես Հայաստանը Վրաստանին ու Իրանին կապող ռազմավարական ճանապարհները նաև հարցականի տակ դնելու համար պատասխան են տալու և՛ ՀՀ իշխանությունները, և՛ հավաքական Արևմուտքը, և՛ ՌԴ-ն։
«Երբ ասում էինք Արցախը հանձնողը Հայաստանն էլ է հանձնելու, հիմա մեր աչքով տեսնում ենք։ Ես երկու վարկած ունեմ՝ գործ ունենք կա՛մ միտումնավոր պետական դավաճանության հետ, կա՛մ՝ կատարյալ տգիտության, որը ևս հանգեցնում է դավաճանության։ Եթե մեկ-երկու քայլ առաջ չեն կարողանում մտածել, կանխատեսել, ի՞նչ իրավունք ունեն այս մարդիկ պետություն կառավարելու։ Զիջումներ է, որ անում են, ու էլ ոչ նախկիններին, ոչ էլ ապագա եկողներին կարող են մեղադրել։ Ալիևի ամեն մի ելույթը նախորդից ավելի ագրեսիվ է լինում։ Իրենց հանցավոր անգործության, սխալ հաշվարկների հետևանքով երկիրն արդեն ծայրահեղ ծանր վիճակի են հասցրել։ Մենք հիմա ավելի վատ վիճակում ենք, քան 2020թ․ նոյեմբերի 9-ի էինք»,-ահազանգում է ադրբեջանագետը։
Հայրապետյանը նշում է՝ Ալիևը ոչ մի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր չի ստորագրելու։ Տարբեր կենտրոններում տեղի ունեցող հանդիպումներն էլ օգտագործում է՝ հասկանալու համար, թե ՀՀ ղեկավարը մինչև ուր կարող է զիջել, որքան թույլ է, որպեսզի պլանավորի հերթական զավթումը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ ամեն մի հանդիպումից Ալիևը պոկում, ստանում է ինչ-որ բան՝ ի շահ իր երկրի, իսկ Փաշինյանը մինչև հիմա միայն հանձնել է և փոխարենը ոչինչ չի ստացել ու չի էլ ստանալու։
«Որևէ խաղաղություն չի լինելու։ Կոմունիկացիաների եհտ կապված ևս զուր հույսեր են փայփայում․ Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ կբացվի միայն այն կոմունիկացիան, որն իրեն պետք է, այսինքն՝ ՀՀ տարածքով Նախիջևանին կապող ճանապարհը։ Այլ կոմունիկացիաների մասին խոսք լինել չի կարող։ Այնպես որ, հաջորդիվ դա են անելու»,-եզրափակեց ադրբեջանագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ