ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես վերցրե՞լ եմ իրենց տված կոչումը, որ մի հատ էլ՝ հետ տամ. Տիրան Խաչատրյանը՝ «Ազգային հերոս»-ի կոչման մասին 05/30/2023 20:15 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին 2020 թ. հոկտեմբերի 22-ին՝ 44- օրյա պատերազմի ամենաթեժ օրերին, վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով շնորհված ՀՀ Ազգային հերոսի կոչումն այդպես էլ ռազմական գործչին չի հանձնվել։
Կոչումը շնորհելու մասնա ֆեյսբուքյան իր օգտահաշվում դեռևս հոկտեմբերի 20-ին գրառմամբ էր հանդես եկել նաև արյունալի և նվաստացուցիչ պատերազմի Գլխավոր Գերագույն հրամանատար Փաշինյանը, ով իրեն հատուկ պաթոսով տեղեկացրել էր. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը, հատկապես, վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան Ազգային հերոսի կոչման:
Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»,- գրել էր ապագա կապիտուլյանը վարչապետը, ում վաղուց, արդեն, հայտնի էին ռազմական գործողությունների ընթացքում՝ մեր բանակի գրանցած նահանջներն ու ուրվագծվող նվաստացուցիչ պարտության հեռանկարը։
Ավելի ուշ՝ Ազգային հերոսի կոչումը շնորհելուց, ընդամենը, 4 ամիս անց, այն շնորհող նույն Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը Տիրան Խաչատրյանին ազատեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ռազմական գործչի հետ։
-Պարոն Խաչատրյան, դեռևս 2020 թ. հոկտեմբերին դուք Ազգային հերոսի, թերևս, ամենաբարձր պատվո կոչումին արժանացաք, սակայն, դրա վերաբերյալ մեկնաբանություններն իրարամերժ էին թվում։ Ինչո՞ւ պատերազմից հետո դուք հետ չվերադարձրիք Փաշինյանի կողմից՝ Ձեզ շնորհված Ազգային հերոսի կոչումը։
-Բայց ես վերցրե՞լ եմ իրենց տված կոչումը, որ մի հատ էլ՝ հետ տայի, կամ ի՞նչ – որ մեկը դա ինձ տվե՞լ է, որ ես իմանայի, թե ո՞ւմ պետք է դա հետ տամ։
-Իսկ ինչո՞ւ դա Ձեզ չեն տվել կամ անձամբ հանձնել, պարոն Խաչատրյան։
- Այ դա տվողներին հարցրեք…
-Այդ դեպքում՝ ո՞ւմ են տվել կամ որտե՞ղ է գտնվում Ձեզ շնորհված Ազգային հերոսի կոչումը։
-Դա տվել են ոչ թե ինձ, այլ հանձնել են Պաշտպանության նախարարությանը։
- Եվ Դուք դա այնտեղից չե՞ք վերցրել, կամ որևէ մեկը այն Ձեզ չի՞ փոխանցել։
-Ես չեմ վերցրել, ինձ չեն փոխանցել։
Թե ինչո՞վ է պայմանավորված եղել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի՝ այսօրինակ նախընտրության իրական պատճառները, ըստ էության, չվերցնել իրեն շնորհված բարձր կոչումը, թերևս, մեզ հաջողվի պարզել ավելի ուշ, երբ լիովին բացահայտված կլինեն 44 օրյա պատերազմի հրահրման, դրա արյունալի ընթացքի և ուղղորդված խայտառակ պարտության իրական պատճառներն ու մեղավորները։ Գուցե, մի օր պարոն Խաչատրյանը կբացի Երրորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում ամենախայտառակ պարտության մեզ համար՝ անհայտ էջերը և տա այս կարճ զրույցի տողատակերում անպատասխան մնացած կախման կետերի բանալիները։ Եվ, գուցե, մենք կստանանք նաև այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ ընդամենը չորս ամիս առաջ, մարտի դաշտում անունը փառքով պսակած գեներալ - լեյտենենատ Տիրան Խաչատրյանին, նույն խոսքերի հեղինակ, կապիտուլյանտ մականունով հայտնի վարչապետն առաջարկեց ազատել զբաղեցրած պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ