ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վարկաբեկելու գործելաոճը վաղուց քրոնիկ և շարունակական բնույթ է կրում.Հայկ Դեմոյան 05/29/2023 12:30 | Մեկնաբանություն
Ի՞նչ էր տեղի ունեցել Ծիծեռնակաբերդում՝ երկու օր առաջ հանրային լայն արձագանք ստացած տեսագրության կապակցությամբ բազմաթիվ զանգեր ու գրավոր հարցումներ ուղղվեցին ինձ՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքում թղթերի թափոնի այրման կապակցությամբ բացատրություններ տալու խնդրանքով։ Ես չշտապեցի իմ կարծիքը հնչեցնել և մեղավորների անուններ տալ, շատ պարզ պատճառով․ ժամանակ էր պետք հասկանալու համար տեղի ունեցածի մանրամասնությունները և դեպքերի հաջորդականությունը, գլխավոր խնդիր ունենալով Հայոց ցեղասպանության թանգարանի անվան շուրջ վարկաբեկիչ հերթական միջադեպի բացառումը,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՑԹԻ-ի նախկին տնօերն Հայկ Դեմոյանը։
Այժմ կարող եմ հնարավորինս անաչառ բացատրել տեղի ունեցածի մանրամասնությունները։ Ի՞նչ էր տեղի ունեցել։ Նախ որևէ փաստ չկա, որ այրվել են թանգարանի ֆոնդային միավոր հանդիսացող կարևոր փաստաթղթեր և առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ նթույլատրելի եղանակով ոչնչացվել է գրասենյակային սևագիր կամ կրկնակի օգտագործման թղթային թափոնը, ինչպես նաև շատ հին շարժական ցուցադրության մաս կազմող և ցեղասպանության տեսարաններով լուսանկարների ստվարաթղթե կրիչներ։ Կապույտ կնիքի առկայություննն ընդամենը Հայփոստի կնիքի հետքեր են։ Անկախ վերոշարադրյալից, պետք է արձանագրենք, որ թանգարանի տնօրինությունը և առաջին հերթին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը թույլ է տվել կոպիտ ու անթույլատրելի սխալներ․ Նախ, թանգարանից ցանկացած, թեկուզ սևագիր և անօգտագործելի նյութի դուրսբերումն ու ոչնչացումը պետք է արվեր համապատասխան հանձնաժողովի որոշման արդյունքում։ Երկրորդ, հենց ՀՑԹԻ տնօրենն է փնթի ու ծանր հետևանքներ առաջացրած այս միջադեպի առաջին պատասխանատուն։ Չգրված կարգ կար տարիներ առաջ, որևէ թղթային նյութ, որը օգտագործելի էր ոչնչացվում էր իմ վերահսկողության ներքո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ զբոսայգու տարածքում զետեղված աղբարկղները կարող էին անցանկալի արտահոսքի պատճառ հանդիսանալ։
Ամփոփեմ․ ես չտեսա այրվող նյութերի մեջ կարևոր փաստաթղթեր, սակայն ՀՑԹԻ տնօրենի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վարկաբեկելու գործելաոճը վաղուց կրում է քրոնիկ շարունակական բնույթ։ Թանգարանին հասցվեց հերթական հարվածը, որը հետևանք է իր բնույթով բացառիկ կոռուպցիոն եղանակով իրականացված ընտրությունների, որի կազմակերպիչն ու հովանավորները "նախկին" ու "ներկա" իշխանությունների ներկայացուցիչներն են։
Իսկ ի՞նչ փաստաթղթեր են կորել ու ոչնչացվել այս ընթացքում։
Պատասխանում եմ՝ ստույգ փաստերի վրա հղում տալով։ Երեք շաբաթ առաջ տեղեկացա, որ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ 2021 թ․ դեկտեմբերին հարուցված քրեական գործի շրջանակում իմ կողմից ներկայացված գրավոր ցուցմունքներն անհայտացել են ավագ քննիչի առանձնասենյակից։ Այո, այո, Մարությանը հարուցում է քրեական գործ, ստանում ես ծանուցագիր հարցաքննության ներկայանալու համար, մանրամասն տվյալներ ու փաստեր եմ ներկայացնում նախաքննությանն աջակցելու համար և հանկարծ քո ցուցմունքների մի մասը հայտարարվում են անհայտացած։ Խոսքը գնում է քրեորեն հետապնդելի այն հանցագործությունների մասին, որոնցում մեղադրել էի Հարություն Մարությանին, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահին, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներին, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Ավագ քննիչը ծիծաղեց ու ասեց որ իմ ստորագրությամբ 2022 թ․ մայիսի 18-ին տրված ցուցմունքը չի գտնում․․․
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհայտացել է նաև իմ ստորագրությունը կրող շատ կարևոր ֆինանսական փաստաթուղթ, որի կորուստը խնամքով թաքցնում է Հարություն Մարությանն ու ՀՑԹԻ Հոգբարձուների խորհրդի անդամները։ Այսպես փորձ է արվում կոծկել Հայոց ցեղասպանության անվան տակ իրականացված փողերի լվացման գործողությունը, որի վերաբերյալ դարձյալ տվել եմ համապատասխան ցուցմունքներ ու փաստաթղթեր։
Իսկ ի՞նչ կապ ունի ՀՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը այս պատմությունների հետ։ Բացի այն փաստից, որ Աշոտ Մելքոնյանը 2018 թ․ սեպտեմբերի Հարություն Մարությանին ՀՑԹԻ տնօրեն ընտրողներից մեկն է, պետք ասեմ, որ վաստակավոր այս կաշառակերն ու հայագիտության գերեզմանափորը, պարզվում զբաղված է նաև կարևոր պատմական արժեք ներկայացնող ԲՆՕՐԻՆԱԿ փաստաթղթերի ու լուսանկարների ոչնչացմամբ։ Բոլորովին վերջերս սահմռկեցուցիչ մի իրողության ականատես դարձա․ շուրջ 200 լուսանկարներ Հայրենական պատերազմի հայ զինվորների, սպաների ու պատերազմական տեսարանների դրվագմամբ որպես մակուլատուրա հայտնվել էին զուգարանի թղթի արտադրամասում և միայն պատահական դիպվածով հաջողվեց դրանք փրկագնել ստույգ կորստից։
Այս լուսանկարներն ու ծրարները կրում են Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայրենական պատերազմի կաբինետի եռանկյունաձև կնիքը։ Սա բառիս բուն իմաստող ստորագույն հանցագործություն է այն սերնդի հիշատակի հանդեպ, որըբազում տառապանքներ ու զրկանքներ է կրել Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Սա ուղղակի մեր պատմության ու հիշողության ոչնչացումն է Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենի հանցավոր թույլտվությամբ։ Անմիջապես պաշտոնական նամակով այս մասին տեղեկացրել եմ Ակադեմիայի նախագահին ու փախնախագահին։ Անցել է երեք շաբաթ․ ոչ մի արձագանք։ Առայժմ, ոչ մի արձագանք։
Հ․Գ․ Համակարգային կոռուպցիան, հենց նրա համար է կոչվում համակարգային, քանզի դրանում ընդգրկված հանցագործ տարրերն ապահովագրված են ցանկացած զանցանք կամ հանցանք գործելու դիմաց պատժվելուց։ Ավելին համակարգային կոռուպցիան, որպես կանոն, նաև խրախուսում է այդպիսի տարրերին՝ պետական պարգևներով ու պաշտոնավարման ժամկետներ երկարաձգումով․․․
Շարունակելի․․․»,- գրում է Դեմոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ