ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի համար աթոռն ավելի կարևոր է, քան, նույնիսկ, սեփական երեխաների կյանքը, նա հնարավորինս ձգձգում է «Խաղաղության» պայմանագրի ստորագրումը. Գառնիկ Դավթյան 05/29/2023 22:20 | Քաղաքական
«Դրանք բանակցություններ անվանելն, անգամ, սխալ է, որովհետև ցանկացած այդպիսի «բանակցության» ընթացքում Հայաստանի շահն է վաճառքի դրվում»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասում է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։
Վերջին բանակցությունը տեղի է ունեցել մայիսի 25-ին՝ Մոսկվայում։ Ըստ ադրբեջանագետի, դեռ վաղ է ասել՝ տապալված էի՞ն դրանք, թե՞ ոչ, սակայն կարծում է, որ ամենայն հավանականությամբ, եռակողմ հանդիպման ընթացքում բախվել են ՌԴ-ի և Արևմուտքի շահերը և հստակ որևէ ձեռքբերում կամ համաձայնություն Մոսկվայում, այս անգամ, չի կայացել։ Չի բացառվում, որ այդ հանդիպմանը ինչ – ինչ հարցերի շուրջ ադրբեջանական կողմը ևս, չի տվել իր համաձայնությունը։ Ինչ վերաբերում է հայաստանյան կողմին, ապա այստեղ, ըստ մեր զրուցակցի, պետական շահերից խոսելն, անգամ, անիմաստ է՝ պետք է փոխել բանակցողին և անել դա հնարավորինս արագ։
Ալիևը նախօրեին բավական հանդուգն վարքագիծ էր դրսեւորել՝ սպառնալով Արցախի հանրապետության թե բնակչությանը, թե իշխանություններին, ինչի պատճառը, Գառնիկ Դավթյանի դիտարկմամբ, պայմանավորված է ՀՀ Կառավարության կողմից իր երկրի տարածքային ամբողջականության ճանաչման պահանջով.«Կարծում եմ, այսպես կոչված, Խաղաղության պայմանագիրն, իրենից ենթադրում է բացառապես և միայն ադրբեջանական կողմի պետական շահի սպասարկումը։ Ընդհուպ երեկ, նա հայտարարեց, որ սահմանազատումը տեղի է ունենալու ադրբեջանական կողմի շահերի առաջնորդությամբ, այսինքն, առաջին հերթին ի վնաս Արցախի, հետո նաև՝ Հայաստանի Հանրապետության։ Հետևաբար, պետք է զարմանալ ոչ թե նրանից, որ ադրբեջանական կողմն այսօրինակ չհիմնավորված պահանջներ է ներկայացնում, այլ անհապաղ հեռացնել օրվա այս իշխանությանը, որպեսզի նրանք, այլևս, որևէ կերպով Արցախի և ՀՀ-ի ճակատագրով որոշումներ չկայացնեն։ Ինչքան այդ պրոցեսը ձգձգվի, այնքան մեր կորուստներն անդառնալի են լինելու»։
Այսպիսով, Ադրբեջանի համար շատ մոտ ապագայում և՛ քաղաքական, և՛ ռազմական առումով նախադեպեր են ստեղծվելու որևէ տեսակի գործողություններ իրականացնելու համար. «Իրավիճակով պայմանավորված, եթե Հարավային Կովկասում ստեղծվի այնպիսի իրողություն, որն Ադրբեջանին թույլ կտա ռազմական ճանապարհով հարցերին շատ արագ լուծում տալ, հատկապես, եթե նրանք արյան սիրահար են, հետևաբար, այս հնարավորությունը նրանք բաց չեն թողնի։ Այստեղ կարող է մեծ դերակատարում ունենալ նաև թուրքական կողմն, իր վերընտրված նախագահով, ով, արդեն իսկ, սպառնում է նվաճողական իրեն հատուկ քաղաքականությամբ։ Առանց Թուրքիայի համաձայնության և աջակցության՝ Ադրբեջանն, իհարկե, ռազմական գործողություններ չի հրահրի և չի իրականացնի Արցախում և ՀՀ սահմաններին։ Իսկ, եթե մինչ այս պահը դա տեղի չի ունեցել, ապա միայն այն պատճառով, որ դրա համար նպաստավոր չեն եղել աշխարհաքաղաքական վերադասավորումները»։
Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին՝ Գառնիկ Դավթյանը նկատում է՝ միշտ էլ այդ երկրում տեղի ունեցած ներքաղաքական խոշոր իրադարձություններին հաջորդել են տարածաշրջանային լարումներ, հատկապես, եթե խոսքը վերաբերում է նախագահական ընտրություններին, մասնավորապես, Աթաթուրքի նվաճողական կենսագրությունը իդեալ դարձրած Էրդողանի վերընտրմանը։ Սակայն, ֆիքսվել միայն ՀՀ-ի ուղղությամբ, ըստ բանախոսի, սխալ կլինի, որովհետև Թուրքիան ունի տարատեսակ ռազմական շահեր, որոնք կապված են իրեն շրջապատող (և ոչ միայն) պետությունների հետ։
Հարցին՝ կստորագրվի՞ արդյո՞ք Խաղաղության պայմանագիրն ամենամոտ ապագայում, Գառնիկ Դավթյանը պատասխանում է՝ նախ և առաջ, պետք է հասկանալ, թե ո՞ւմ է դա առավել ձեռնտու. «Իհարկե, սա, նախ և առաջ, ձեռնտու է հենց Ալիևին, որովհետև նա ցանկանում է հնարավորինս արագ լուծել Արցախի և ՀՀ-ի շուրջ ստեղծված, այդ թվում նաև, այսպես կոչված, անկլավների և փախստականների խնդիրը։ Նա շտապում է իր ձեռքի տակ հնարավորինս արագ փաստաթուղթ ունենալ, որը հնարավորություն կտա ավելի մեծ պրեսինգով և հայաստանյան օրվա իշխանությունների թույլտվությամբ իրականացնել իր պետական շահերին սպասարկող խնդիրները։ Այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի ստորագրումը ձեռնտու չէ Փաշինյանին, բացառապես մեկ պատճառով՝ դրա արդյունքում նա կարող է կորցնել իշխանությունը։ Փաշինյանի համար աթոռն ավելի կարևոր է, քան, նույնիսկ, սեփական երեխաների կյանքը, եւ նա որքան հնարավոր է, ձգձգում է այդ պահը։ Սա իմ համոզմունքն է»,- ասում է ադրբեջանագետը։
Ո՞րն է Ալիևի մեծագույն վախը, որով պայմանավորված, նա ձգտում է օր առաջ իրականություն դարձնել, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի ստորագրումը, Գառնիկ Դավթյանը պատասխանում է՝ ինչքան ձգձգվում է դրա վավերացումն, այնքան մեծանում է հավանականությունը, որ այստեղ կարող է իշխանություն փոխվել, որը կարող է սպասարկել ոչ թե Ադրբեջանի և Ալիևի, այլ Հայաստանի և Արցախի պետական և ազգային շահը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ