ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապարանում երեք անձի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հետախուզվողը հայտնաբերվել է. մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է (տեսանյութ) 05/29/2023 15:20 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է երեք անձի սպանության, ևս չորսին հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողոթյոնների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը, նրանց ինքնությունը, շարժառիթը, անհատականացվել է յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են համարժեք քրեաիրավական գնահատականներ:
Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր և ընկերոջ հետ «MITSUBISHI» մակնիշի ավտոմեքենայով, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում երթևեկելիս, մի քանի անգամ ձայնային ազդանշան են տվել իրենցից առաջ երթևեկող «INFINITI» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդն իր հերթին պատասխան ձայնային ազդանշան է տվել:
Ազդանշան տալու հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով «MITSUBISHI» ավտոմեքենայի վարորդը, ով հանդիսանում է 32-ամյա տղամարդու եղբայրը, շրջանցել է «INFINITI» մակնիշի ավտոմեքենային և կանգնեցրել վերջինիս:
Ավտոմեքենաները ճանապարհի բանուկ հատվածում կայանելու արդյունքում խցանում է առաջացել, ինչի պատճառով նրանց խոսակցությանը միջամտել են փողոցով երթևեկող այլ անձինք:
Խոսակցությունն աստիճանաբար վերածվել է վիճաբանության, ինչը շարունակվել է Քուչակ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում, որի ժամանկ«MITSUBISHI»-ի վարորդը, իր կողմից վարվող ավտոմեքենայից վերցնելով որսորդական հրացանը, կրակել է օդ, ինչից հետո բոլորը հեռացել են նշված վայրից:
Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, վիճաբանությանը միջամտած անձանցից մեկն իր մտերիմների հետ Ապարան քաղաքի հրապարակում հանդիպել և պարզաբանումներ է պահանջել եղբայրների հետ նույն ավտոմեքենայում գտնված նրանց ընկերոջից, սակայն խոսակցությունն ավարտվել է՝ հետագայում հանդիպելու և պարզաբանումներ կատարելու պայմանավորվածությամբ:
Հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, ժամը 18:00-ի սահմաններում, նույն հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, եղբայրները մի խումբ իրենց կողմնակիցների հետ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող գազալցակայանում հանդիպել են նախորդ օրն իրենց հետ վիճաբանած անձանցից երկուսի հետ, որոնցից մեկին ծեծի են ենթարկել:
Գազալցակայանում վերջինիս ծեծի ենթարկելու, ինչպես նաև նախորդ գիշեր տեղի ունեցած միջադեպի հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, մի կողմից եղբայրները, նրանց ընկերը և մի խումբ նրանց կողմնակիցներ, իսկ մյուս կողմից՝ Ապարան քաղաքի՝ թվով 10 և ավելի անձինք տարբեր ավտոմեքենաներով, պայմանավորվածության համաձայն, նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում հանդիպել են Արագածոտնի մարզի Նիգավան համայնք տանող ճանապարհին հարակից «աղբանոց» կոչվող դաշտամիջյան տարածքում:
Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում Երևան քաղաքի 32-ամյա բնակիչը և վերջինիս ընկերը, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, երկու և ավելի անձանց կյանքից զրկելու նպատակով, նախապես իրենց հետ վերցրած «Churchill» և ՄՌ-135 մոդելի որսորդական ողորկափող հրացաններից բազմաթիվ կրակոցներ են արձակել ներկաների ուղղությամբ։ Դրա հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ դեպքից անմիջապես հետո հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, մեկը գիտակցության չգալով մահացել է 2022թ. հունիսի 20-ին, իսկ երրորդը՝ 2022թ. օգոստոսի 6-ին: Եվս չորս անձ, տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոցներ և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Մյուս մասով շարունակվող նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում` 2023թ. մայիսի 24-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզման մեջ գտնվող երկրորդ մեղադրյալը՝ 32-ամյա տղամարդու ընկերը: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասով նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից