ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գլորիա»-ի տնօրենի դստեր սպանության մեջ մեղադրվող Լևոն Ավետիսյանը ցանկանում է 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել. բողոք է ներկայացվել 05/26/2023 18:08 | ԼՐԱՀՈՍ
«Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դստեր՝ Դիանա Դարբինյանի սպանության և նրա ամուսնու նկատմամբ իրականացված սպանության փորձի գործով մեղադրյալ Լևոն Ավետիսյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել։
Դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 28-ին` ժամը 01։30-ի սահմաններում. Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մահացել է «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրը՝ 27-ամյա Դիանա Դարբինյանը, իսկ նրա ամուսինը՝ ստացել հրազենային վնասվածք։ Կրակահերթն արձակվել է ինքնաձիգից, ինչն արձանագրվել էր նաև դեպքի վայրին հարակից հատվածներում գտնվող անվտանգության տեսախցիկներով։ Տևական ժամանակ իրավապահները փնտրում էին ենթադրյալ հանցանքը կատարած անձանց։ Արդյունքում, դեպքից միայն 9 ամիս անց՝ մայիսի 9-ին, ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Բելառուսի Հանրապետությունում հայտնաբերվել և մայիսի 7-ին Հայաստան է տեղափոխվել 24-ամյա Լևոն Ավետիսյանը, որը 2021 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 34-104-րդ (Սպանության փորձը), 104-րդ (Սպանությունը) և մի շարք այլ հոդվածների մեղադրանքով:
Սպանության մեջ հիմնական մեղադրյալ Լևոն Ավետիսյանը Դիանա Դարբինյանի ամուսնու հետ բարեկամական կապ ունի։ Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում է նաև Լևոն Սահակյանը, որը , ըստ մեղադրանքի Լևոն Ավետիսյանի հանցակիցն է։
Քրեական գործն արդեն երկու ամիս է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի վարույթում է։
«Փաստինֆո» -ն տեղեկացավ, որ նախնական դատալսումների ընթացքում դատարանն արդեն քննարկել է ամբաստանյալների խափանման միջոցի հարցը և որոշում կայացրել Լևոն Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին՝ մերժելով պաշտպանության կողմի առաջարկած գրավի միջնորդությունը։ Մյուս մեղադրյալը՝ Լևոն Սահակյանը, ազատության մեջ է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։ Լևոն Ավետիսյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել դատարանի որոշման դեմ՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, Լևոն Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով և գրավի չափ սահմանել 50.000.000 ՀՀ դրամը։ Բողոքը դեռևս քննության փուլում է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից