ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտոնական Կրեմլը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի Խաղաղության պայմանագիրը ստորագրվի հենց Մոսկվայում՝ Պուտինի գլխավորությամբ. Արթուր Մարտիրոսյան 05/26/2023 19:05 | Քաղաքական
«Բանակցության արդյունքները գնահատելու համար, նախ, պետք է հասկանանք՝ ի՞նչ նպատակներ է դնում բանակցողը, երբ գնում է բանակցության։ Եթե մտածում ենք, որ պարոն Փաշինյանը երեկվա բանակցություններին գնալուց նույն նպատակներն ուներ, ինչ մենք կունենայինք, ապա, այս տեսակետից՝ եռակողմ բանակցություններն, իհարկե, տապալված էին,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում, մեկնաբանելով երեկ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ բանակցությունները, ասում է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը։
Մայիսի 25-ի ուշ երեկոյան, Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնացությամբ եռակողմ հանդիպումը, որ բավական կարճ տևեց՝ մոտ 20 րոպե:
Բանակացային գործի մասնագետից փորձեցինք հետաքրքրվել՝ ի՞նչ նպատակ էր իր առաջ դրել վարչապետ Փաշինյանը՝ մոսկովյան բանակցություններին գնալիս, Արթուր Մարտիրոսյանը պատասխանում է՝ վարչապետն այլընտրանքային խաղ է որդեգրել, իսկ թե՛ Արևմուտքը, թե՛ ՌԴ-ն ունեն հստակ լծակներ, որոնք կարող են օգտագործել այս խաղի մեջ, հետևաբար, Փաշինյանը հայտնվել է մի իրավիճակում, որ չի կարող մերժել ո՛չ մեկին, ո՛չ մյուսին։
Ռուսաստանի Դաշնությունում արդեն, համոզվել են՝ այս խաղից իրենք չեն կարող հանել երկու կողմերից և ոչ մեկին, հետևաբար, ինչ պայմանավորվածություններ էլ, որ գրանցվեն բանակցությունների ընթացաքում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև` ՌԴ-ն, առաջին հերթին, պաշտպանելու է սեփական երկրի պետական շահը։ Երկրորդ` Ռուսաստանի Դաշնությունն իր առջև դրված խնդիր ունի՝ բանակցային գործընթացի ողջ ընթացքում պահպանել առաջնորդող բանակցողի դիրքը, ասում է Արթուր Մարտիրոսյանը և հավելում.«ՌԴ-ին, արդեն, միևնույն է, թե ինչ կպայմանավորվեն երկու կողմերը՝ ճանաչո՞ւմ եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, շատ լավ, ձեր գործն է։ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված սեփական նախաձեռնություններո՞վ եք ցանկանում հանդես գալ, շատ բարի՝ նախաձեռնեք ինչ ուզում եք։ Կարևոր է, որ այդ ամենը տեղի ունենա, հենց, ռուսական կողմի վերահսկողության ներքո, որովհետև այնտեղ շատ լավ են հասկանում՝ կապելով կողմերի տնտեսական շահերը հենց ռուսական դաշտում, հետագայում իրենք ամուր լծակներ են ունենալու՝ տարածաշրջանում արդյունավետ ազդեցություն ամրապնդելու համար»։
Ինչ վերաբերում է Արցախին և այնտեղ ապրող մարդկանց, ապա ՌԴ-ն, որպես բանակցություն վարող կողմ, չի շրջանցում իրավունքի և անվտանգային հարցերի հետ կապված խնդիրները, այդ մասին երեկ, նույնպես, շեշտվեց, ասում է պարոն Մարտիրոսյանը. «Իհարկե, պարոն Փաշինյանի ներկայացմամբ, դա այնքան էլ համոզիչ չհնչեց, սակայն, սա, դեռևս, չի նշանակում, որ ռուսական կողմն այս լծակն իր ձեռքից բաց է թողնելու։ Անդրադառնալով Փաշինյանին, նշեմ, որ նա, վերադառնալով Հայաստան, նորից խոսելու է այն մասին, որ բանակցությունը հաջող ընթացք ունեցավ, տնտեսական ձեռքբերումներ գրանցվեցին, տարածաշրջանային տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման հարցը շուտով կլուծվի և, ի վերջո, հաստատուն քայլերով կգնանք դեպի խաղաղության դարաշրջան, այն բանից հետո, երբ Բաքուն և Ստեփանակերտը, միասին, կնստեն բանակցային սեղանի շուրջ։ Իսկ, եթե երեկ՝ Կրեմլում տեղի ունեցած եռակողմ բանակցությանը նայենք պետական և ազգային շահերի տեսանկյունից, այն, իհարկե, տապալված էր»։
Հարցին՝ ինչի՞ մասին կարող է վկայել անսովոր կարճ, ընդամենը՝ 20 րոպե տևած բանակցության փաստը, հատկապես, եթե, դրանից հետո, որևէ կողմ պաշտոնական որևէ հայտարարությամբ հանդես չեկավ, բանակցային գործի մասնագետը պատասխանում է՝ նկարագրված իրավիճակը խոսում է այն մասին, որ քննարկված խնդիրներն իրական աշխատանք են պահանջում, այսինքն՝ նախապատրաստական աշխատանքներ չէին կատարվել, որի պատճառով՝ բանակցության ընթացքը անսովոր կարճ տևեց։ Մասնագետը կարծում է՝ այս բանակցությանը, կարճ ժամանակ անց, հաջորդելու է փոխվարչապետերի մակարդակով հերթական հանդիպումը, որն իր օրակարգում առավել լայն շրջանակների հարցեր է ներառելու, չբացառելով, որ ռուսական կողմը կփորձի օգտվել, նաև, արևմտյան թևի հետ տեղի ունեցած վերջին բանակցությունների արդյունքներից, հատկապես, տնտեսական ոլորտում իր օգտին ձեռքբերումներ գրանցելու համար։
Նկատառմանը՝ արդյո՞ք եռակողմ բանակցությանը նախորդած՝ ընդլայնված գագաթնաժողովի ընթացքում Փաշինյան – Ալիև լեզվակռիվը նախապես պլանավորված չէ՞ր, հենց վերջիններիս կողմից՝ տապալելու ՌԴ-ի գլխավորությամբ տեղի ունենալիք եռակողմ բանակցության ընթացքը, Արթուր Մարտիրոսյանը պատասխանում է՝ չի կարող հաստատել կամ հերքել որևէ վարկած, որը հիմնված չէ հստակ փաստերի վրա, սակայն այն, որ Փաշինյանի սկսած բանավեճը տեղին և ժամանակին չէ, սա հստակ է. «Ես չեմ կարող պնդել, որ ծագած բանավեճը Ալիև - Փաշինյան պայմանավորվածության հետևանք էր, սակայն, մի քանի դրվագներ չվրիպեցին իմ աչքից և արժե վերլուծել դրանք։ Օրինակ այն, որ պարոն Փաշինյանին պետք էր հայստանյան լսարանի համար փրկել իր դեմքը՝ ցույց տալու, որ կան հարցեր, որոնց շուրջ ինքը կարող է անհամաձայնություն հայտնել, ընդհուպ մինչև բանավեճ ծավալել Ալիևի հետ, այն էլ՝ միջնորդ երկրի ներկայությամբ, սա փաստ է։ Չեմ բացառում նաև, որ պարոն Փաշինյանը գնաց այդ քայլին՝ Արևմուտքին ցույց տալու համար, որ ինքը շարունակում է առաջ տանել արևմտյան թելը, գտնվելով, անգամ, հակառակ ճամբարի տանը, չէ՞ որ այդ ամենը միայն հայաստանյան կամ ռուսական լսարանի համար չէր, այլ նաև՝ Արևմտյան թևի, որտեղ մանրամասն վերլուծության է ենթարկվում նմանօրինակ ցանկացած հանդիպում կամ բանակցության ընթացք։ Չեմ բացառում նաև լեզվակռվի մեկ այլ վարկած, որ կարող է պայմանավորված լինել այստեղ՝ Հայաստանում, հակառուսական հերթական ալիք բարձրացնելու համար։ Ինչ վերաբերում է Ալիևի վարքին, ապա այստեղ, նույնպես, քննարկման ենթակա գործողություններ կատարվեցին։
Օրինակ` այն, որ եռակողմ բանակցությանը նախորդած Ալիև - Պուտին երկկողմ հանդիպումից հետո, Ադրբեջանի նախագահը հեռացավ Կրեմլի պալատից, ուղևորվելով հյուրանոցային իր համարը, որ գտնվում է Կրեմլից, ընդամենը, երեք րոպեյվա հեռավորության վրա և մի քանի րոպե անց վերադարձավ՝ մասնակցելու, արդեն, եռակողմ բանակցությանը։ Հյուրանոցը կրում էր «Ուկրաինա» անունը։ Թե ինչո՞ւ էր պարոն Ալիևը որոշել Ռուսաստանի Դաշնությունում բանակցության մեկնելիս հանգրվանել, հենց, «Ուկրաինա» անունը կրող հյուրանոցում, սա, նույնպես, հետաքրքիր մեսիջ կարող է պարունակել իր մեջ»։
Ամփոփելով զրույցը բանակցային գործի մասնագետը նկատում է՝ եթե կողմերը պետք է պայմանավորվեն և, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական պայմանագիր պետք է ստորագրվի, ապա դա, միանշանակ, լինելու է, հենց, Ռուսաստանի Դաշնությունում. «Երեկ տեղի ունցած եռակողմ հանդիպման ընթացքում էլ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահը հաստատեց, որ կողմերը գնում են համապարփակ համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ։ Պատահական չեմ համարում, որ Պուտինը շեշտադրում կատարեց, հատկապես, տնտեսության վրա։ Նա կարիք չունի բացելու բոլոր փակագծերը, պարզապես, հստակ ընդգծեց՝ կողմերը միայն կշահեն ՌԴ-ի առաջնորդությամբ համագործակցության հիմքեր դնելու դեպքում։ Պաշտոնական Կրեմլը կանի հնարավոր ամեն բան, որ, երբ վրա հասնի Խաղաղության պայմանագրի ստորագրման պահը, դա տեղի ունենա, հենց, Մոսկվայում՝ Պուտինի գլխավորությամբ։ Իսկ, եթե Փաշինյանը փորձի խաղեր խաղալ կամ դուրս գալ այդ ձևաչափից, ապա Ռուսաստանի Դաշնությունից կստանա բավականին կոշտ, չի բացառվում նաև՝ որոշիչ պատասխան»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ