Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը

Չեմ բացառում, որ այս Կառավարության թույլտվությամբ մեր պատմական Հայրենքում կարող է ադրբեջանական մզկիթ վեր խոյանալ.Տեր Վրթանես Բաղալյան 05/25/2023   20:13  |  ԼՐԱՀՈՍ

«Անելանելի թվացող իրավիճակ է ստեղծվել մեր երկրում, բայց Աստված մեզ փրկելու է։ Պարզապես, ես կցանականայի, որ այդ գործում մեր դերակատարությունն էլ ունենանք, այս իրավիճակից, գոնե, արժանապատիվ դուրս գանք՝ մեր ճիշտ կեցվածքով, ապաշխարությամբ, հավատքով և հայրենասիրությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ ասում է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը։ 

Վերևներում գտնվողները, ցավոք, իրենց հավելյալ լիազրություններ են վերապահում, քան, իրականում, դրա իրավունքն ունեն, ասում է հոգևոր սպասավորը. «Նայում էի Ազգային Ժողովի երեկ ընթացող նիստը, որտեղ իշխող խմբակցության ներկայացուցիչը վիրավորում է ընդդիմադիր գործիչին։ Մեկ էլ՝ Ազգային Ժողովի անվտանգության աշխատակիցները ներխուժում են նիստերի դահլիճ և այնտեղից դուրս հանում ոչ թե վիրավորողին, այլ` վիրավորվածներին ու նրանց կուսակիցներին։   Ազգային Ժողովի բարձր ամբիոնից իշխանությունները շարունակում խոսել՝ «եթե կովը ցրտադիմացկուն չի, ուրեմն կով չի» թեմայով, այն պարագայում, երբ հայկական երկու պետությունները՝ Հայաստանն ու Արցախը, կանգնած են լինել – չլինելու խնդրի առաջ։ Ի՞նչ է սա, եթե ոչ զավեշտ և ամբարտավան վարք այս երկրի և այստեղ ապրող գոյաբանական պայքար մղող մարդկանց նկատմամբ, որ ցուցաբերում են պետական կառավարման համակարգն իսպառ տապալած իշխանությունների ներկայացուցիչներն ու նրանց առաջնորդ՝ թերուս լրագրողը»։

Եթե այս իշխանությունը կանխամտածված կերպով չի խնայել Հայրենիքի փրկության համար կռվող զինվորին, ինչո՞ւ պետք է խնայի նրա ծնողին

Խոսելով  զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ իշխանությունների որդեգրած դատապարտելի վարքի թեմայով, հոգևոր սպասավորը նկատում է՝ պատերազմ հրահրած և այդ պատերազմի ընթացքում պլանավորած պարտություն ապահոված իշխանությունը մտածում էր, որ բազմաթիվ զոհեր տալու գնով  կարող է արդարացնել Հայրենիքի կորուստը, իսկ վախ սերմանելով՝ պարպել նահատակված տղաների ծնողների զայրարույթն ու ցասումը. «Մի մարդ, որ Ազգայի Ժողովի ամբիոնից հայտարարում է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը և չի արել դա, որ  հնարավոր էր կանխել հազարավոր զոհերը, բայց չի արվել, բայցահայտ  խոստովանում է, որ այդ նահատակված երիտասարդ կյանքերն իր համար, ընդամենը, միջոց են եղել՝ կեղտոտ գործարքները կյանքի կոչելու համար։ Այդ տղաները հանձնվող Հայրենիքի դավաճանության գործում Փաշինյանի ալիբին ապահովելու և իր չունացած ռեյտինգը պահելու միջոց էին, ընդամենը, ոչ թե՝ Հայրենիքը կյանքի գնով փրկելու համար ընկած որդիներ։ Հիմա ի՞նչ ենք մենք սպասում մի մարդուց, ով չի խնայել, չի ցավացել հազարավոր երիտասարդ կյանքերի համար՝ մահվան ուղարկելով նրանց, պետք է խնայի այդ տղաների ծնողների՞ն»,- ասում է հոգևորականը։

Տեր Վրթանեսի դիտարկմամբ` զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի կալանավորումը,   վերջինիս նկատմամբ իրականացված զանգովի արդարադատությունը մեկ անգամ ևս ցույց տվեց օրվա իշխանությունների իրական «ժողովրդավար» դեմքը. «Եթե, անգամ, այդ արդարադատությունը զանգով պայմանավորված չի եղել, մենք գործ ունենք երիտասարդ, անփորձ, ինչ – որ տեղ նաև՝ շողոքորթ դատավորի հետ, ով փորձում է դուր գալ Փաշինյանին այն պարագայում, երբ կարմիր լույսի տակ թույլատրելի արագությունը գերազանցած վարչապետի ավտոշարասյունը, ինքն էլ մեջը,  մահացու ելքով ավտովթարի է ենթարկում հղի կնոջն ու, անգամ, կանգ չի առնում։ Որևէ դատապարտված այդ գործով դեռևս չկա։ Փոխարենը, վարչապետն, ի լուր աշխարհի, հայտարարում է, թե իր հեռախոսահամարը փոխանցել են զոհված կնոջ հորը և ինքը սպասում է նրա զանգին։ Իսկ որևէ մեկը հարցրե՞լ է՝ ինչո՞ւ պետք է Սոնայի հայրը զանգի քեզ։ Ի՞նչ է, դու սպասում ես, որ  նա զանգի և գումա՞ր ուզի քեզանից, թե՞ դու ՀՀ-ում Արդարադատություն իրականացնող լիազոր մարմինն ես, և որդեկորույս հայրը պետք է զանգի քեզ ու խնդրի, որ դու, ի վերջո, արդարադատություն իրականացնես կամ թույլ տաս, որպեսզի  այն իրականացնեն հղի կնոջը վրաերթի ենթարկելով մահվան դուսռը հասցնելու համար։ Գիտեք, այս ամենը ոչ միայն մեկնաբանելի երևույթներ չեն, այլև դուրս են ամեն տեսակի բանական տրամաբանությունից, սակայն, չգիտես ինչպես, արդեն տարիներ շարունակ, դարձել են մեր առօրյա, բնականոն կյանքի մի մասը և մենք փորձում ենք ինչ -որ կեպ ինչ - որ տեսակի բացատրություններ փնտրել՝հասկանալու համար ո՞ւր են հասցրել մեզ և դեռ ի՞նչ պետք է սպասենք սրանցից»,-ասում է հոգևոր սպասավորը։

Ի՞նչ խաղաղության մասին է խոսում թերուս լրագրողը, երբ պատերազմից երեք տարի անց անգամ մեր գերեվարված զինվորները Հայրենիք չեն վերադարձվել

Առնվազն տարակուսելի է այն, որ անդադար և կասկածելի ինչ – որ խաղաղությունից  է խոսում պատերազմի ընթացքում խայտառակ նվաստացուցիչ  պարտություն կրած կողմը, նկատում է մեր զրուցակիցն ու ավելացնում,  հակառակորդը ոչ միայն դրան միտված քայլեր չի կատարում, այլ ընդհակառակը՝ ամիսներ շարունակ փակ և անմարդկային բլոկադայի մեջ է պահում 120.000-ից  ավել մեր հայրենակիցների, սպառնալով , անգամ, էթնիկ զտման ենթարկել նրանց. «Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, այդ  ո՞ր խաղաղության,  ուզում եմ հասկանալ, երբ թշնամին, չբավարվելով պայմանավորված «հաղթանակի» պտուղներով, անցել է Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ հարձակմանը։ Խայտառակ կապիտուլացիայի փաստաթղթում ինչ – որ տեղ նշված էր, որ Հայաստանը, ռուս խաղաղապահների վերահսկողությամբ,  5 կմ անոց միջանցք պետք է ունենա, ո՞ւր է այդ միջանցքը, ինչո՞ւ են մեր հայրանակիցները կիսասովի մատնված վիճակով փակվել իրենց Հայենիքի ներսում և չեն կարողանում ազատ տեղաշարժվել ու ապահովե իրենց ու իրենց զավակների անվտանգությունը։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսում թերուս լրագրողը, երբ, նույնիսկ, պատերազմից երեք տարի անց, մեր գերեվարված զինվորները Հայրենիք չեն վերադարձվել, այն պարագայում, երբ նրանց վերադարձի դիմաց, հայկական կողմը ականապատ տարածքների քարտեզ նվիրաբերեց մեր թշնամուն։ Նա, նույնիսկ, իր Աշոտիկին էր պատրաստ փոխանակել մեր ռազմագերիների հետ, մինչդեռ, երեկ լսում եմ ազատամարտիկներից մեկի հարցազրույցը, ով պատմում է, թե ինչպես է Ջաբրայիլում պատռվել ռազմաճակատն ու հազարավոր զոհերի գնով, այդ թվում՝ հրամանատարների, սպաների և զինվորների, Աշոտիկին դուրս  բերել պատերազմի դաշտից և անվնաս փոխանցել իր ծնողներին։ Հիմա էլ՝ պարզվում է պատերազմի դաշտում հերոսացած Աշոտիկին ինչ – որ միջին տարիքի կին «առևանգել» է և այդ կինը իրական հերոսի մայր է, ով «առևանգման» համար հայտնվել է անազատության մեջ, մինչդեռ,  Աշոտիկն իր համաձայնությամբ և իր ոտքով գնաց նստեց կնոջ մեքենքն։ Ի՞նչ ասես…»,- տարակուսում է հոգևորականը։

Ի՞նչ անի եկեղեցականը, ասի՝ չէ,  տեսնեմ,  թե ինչպես են քանդվում մեր դարեր շարունակ կանգնուն մնացած հոգևոր և պատմամշակությաին արժեք ունեցող եկեղեցիներն ու վանքերը և լռի՞

Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավը վերջերս նոր թափ է հավաքել:  Տեր Վրթանսը նկատում է՝ դու ուզում ես քո Հայրենքիը պաշտպանել ոչնչացումից, դուրս է գալիս, որ քաղաքականությամբ ես զբաղվում. «Օրինակ, Արցախի  մեր կորսված տարածքներում մենք տասնյակ եկեղեցիներ թողեցինք։ Հիմա ի՞նչ անի եկեղեցականը, ասի՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ ուզում տեսնեմ, աչքերս փակում եմ,  թե ինչպես են քանդվում մեր դարեր շարունակ կանգնուն մնացած հոգևոր և պատմամշակությաին արժեք ունեցող եկեղեցիներն ու վանքերը և լռի՞։ Կամ, իր վերջին ասուլիսի ընթացքում, վարչապետ աշխատող անձը, ցանկանում է, որպեսզի եկեղեցու բարձրաստիճան սպասավորները առողջական ինչ – ինչ երաշխավորագրեր ձեռք բերեն, այն պարագայում, երբ ինքը իր իսկ թվարկած բոլոր չափանիշներով իսկ, բավարար ցուցանիշներ չունի, նա, ակնհայտ կերպով, անառողջ մեկն է՝ թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական, թե՛ վարքուբարքի իմաստով։ Եկեղեցու սպասավոր դասին այս մարդը, ժողովրդական լեզվով ասած, իր արշինով է չափում։ Այն բոլոր ախտերը, որոնց մեջ ինքը մեղադրում է Հայ Առաքելական եկեղեցուն և սպասավոր դասին, իր մասին են։ Ի դեպ, նա չի թիրախավորում անձամբ եկեղեցու որևէ սպասավորի կամ, թեկուզ, Հայրապետին։ Նրա վտանգավոր թիրախում ազգային բարձրագույն արժեք հանդիսացող Հայ Առաքելական եկեղեցին է, որի հիմքերի փլուզման հրահանգը նա, հավանաբար, ստացել է իր տերերից և ջանում է ամեն գնով իրականացնել հանձնարարականը»։

Բանը հասել է նրան, որ այս մարդը սկսել է խոսել, իբր, մենք չունենք մեր Հայրենիքում ապրելու կադաստրի վկայական, ասում է Տեր Վրթանեսը և հավելում.    «Նրան, նախ պետք է ասել, որ սա մեր պատմական Հայրենիքն է, որտեղ մենք հազարամյակներ շարունակ ապրել ու արարել ենք։ Հետո գոյություն ունի Ազգերի լիգայի Վիլսոնի իրավարար վճիռը, որի համաձայն՝ ոչ միայն մենք մեր երկրի տերն ենք, այլև Արցախը Հայաստանի կազմում է։ Աշխարհի ամենահեղինակավոր ինստիտուտներում ու թանգարաններում պահվող հնագույն քարտեզներ կան, որոնք  վկայում են դա։ Այստեղ ես այլ խնդիր եմ տեսնում՝ անհայրենիք վարչապետին հանձնարարված հերթական ուղղորդումը։ Երբ Ադրբեջանի նախագահ Ալիևն այցելում է իր երկրի երկրագիտական ինչ - որ թանգարան և Վանի Արարատյան թագավորության քարտեզի վրա միամիտ հայտնաբերում է, որ իր Ադրբեջանը չկա, գոյություն չունի, պտտվում, պատմաբաններին հանձնարարում է՝ «Հարգելիներս, ավելացրեք, որ այստեղ էլ Ադրբեջանն է»։ Ահա, հավանաբար, այդ ուղղությունցի էլ հրագանգ է իջեցված պատմության քարտեզներից և իրականության մեջ ջնջել դարերի պատմությում ունեցող Հայաստանի հետքը»։

Ամփոփելով զրույցը, Տեր Վրթանես Բաղալյանը նկատում է՝ բոլորովին չի բացառում, որ մի գեղեցիկ օր, կադաստրի վկայական չունեցող մեր քաղաքում մզկիթ վեր խոյանա. «Աստված չանի, եթե, հանկարծ, մի որոշ ժամանակ անց, այս վարչապետի հարաբերություններեն էլ ավելի լավանան թուրք - ադրբեջանական տանդեմի հետ։ Նա կարող է պետության բալանսի վրա գտնվող եկեղեցիներից մեկը  Կառավարության որոշումով նվիրել Ադրբեջանին, նրանք էլ՝ կադաստրային օրինական թույլտվությամբ, եկեղեցու կողքին մինարեթ կառուցեն և պատմական Հայաստանի տարածքում վեր  խոյանա ադրբեջանկան մզկիթը։ Մեզ էլ կասեն՝ դե լավ, ձայն մի հանեք, տեսեք, ադրբեջանցիները կադաստրի վկայական ունեն։  Ձեր ապօրինի կառույցն էլ, որ կադաստրային թույլտվույուն չուներ, որի համար դուք պետք է տուգանվեինք, ահա, ադրբեջանցիները եկել են, մետրը՝ 1960 դրամով, որպես բնակելի տարածք, օրինականացրել և շահագործման են հանձնել, ինչի՞ց եք դժգոհ։ Ահա, հենց այս տրամաբանության մեջ են օրվա իշխանությունները փորձում ջանասիրաբար պղծել ազգային, հոգևոր և բարոյական նշանակության մեր բոլոր արժեքները»։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:24 24/05/2023  |  ԼՐԱՀՈՍԵկել է նոր իրականություն կառուցելու ժամանակը․ որևէ մեկը չի գալու մեզ փրկի, անհապաղ միավորվել է պետք․ Տեր Ներսես
20:03 24/05/2023  |  ԼՐԱՀՈՍՊետք է հավատալ մեր ապագային և անբեկանելի որոշում կայացնել` չզիջել ոչ մի թիզ հայրենիք և ոչ մի պարագայում չլքել մեր տունը․ Ղազինյան
22:24 23/05/2023  |  ԼՐԱՀՈՍՎերջ. այլևս հնչեցին Հայոց Եկեղեցու զորեղ զանգերը, արթնության և պատասխանատվության ղողանջները. Հայր Ասողիկ Կարապետյան
22:02 23/05/2023  |  ԼՐԱՀՈՍՈ՞վ կտա առաջին հրաժարականը. Վահե Հովհաննիսյան
17:54 21/05/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի կողմից բանակցողներին պետք է, որ իրենք կենդանի մնան․ քաղաքագետ
13:51 21/05/2023  |  ԼՐԱՀՈՍՓողոցի ճնշմամբ իշխանություն փոխելու համար պետք է շատ մարդ, շատ-շատ մարդ․ Բաբայան
20:27 15/05/2023  |  ՔաղաքականԱյս իշխանությունները Խաղաղության պայմանագիրը չեն ստորագրի. Գարիկ Քեռյան
19:18 12/05/2023  |  ԼՐԱՀՈՍՊետք է պատրաստվել ավելի մեծ կռվի, այն լինելու է, և այս անգամ պետք է պսակվի մեր վերջնական հաղթանակով․ Գերասիմ Վարդանյան
21:03 09/05/2023  |  ՔաղաքականԹուրքիան պատրվակ է փնտրում՝ թշնամությունը շարունակելու համար․ Մելքոնյան (Տեսանյութ)
20:02 08/05/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանից ապաստան հայցողների թվում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ

Արխիվ

[]