ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գարիկ Վարդերեսյանն Իշխան Վահանյանին ցուցում է տվել՝ նահանջող զինծառայողներին թիկունքից կրակելու. Տուժողը մանրամասներ է պատմում (տեսանյութ) 05/25/2023 19:46 | Դատական ռեպորտաժներ
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Հադրութի դպրոցում հրամանատար Գարիկ Վարդերեսյանն Իշխան Վահանյանին ցուցում է տվել՝ «ով նահանջի, թիկունքից խփեք»։ Այս մասին հայտնի դարձավ Իշխան Վահանյանի գործով տուժող Արսեն Այվազյանի ցուցմունքից։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր կայացել է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվել է տուժող Արսեն Այվազյանը։
Տուժողը պատմեց, որ վերջին անգամ Իշխան Վահանյանին տեսել էր Խուռհատ սարի ներքևում՝ մինչև հակառակորդի հարձակումը։ Չի տեսել, թե ինչպես է վիրավորում ստանում Իշխան Վահանյանը, այդ մասին միայն լսել է։ Մանրամասներ ներկայացնելով ադրբեջանական շրջափակման մեջ հայտնվելու և շրջափակումից դուրս գալու մասին՝ տուժողը պատմեց, որ ձորում մոտ 25 հոգով են մնացել, այդ թվում՝ վիրավորներ են եղել, որոնցից 4-ը՝ ծանր վիճակում գտնվող, գիշերը զոհվել են։ Լուսաբացին, լսելով ադրբեջանցիների ձայները, հեռացել են այդտեղից` ուղեւորվելով Վանք գյուղի հատված։
«Զանգ է եղել Վարդերեսյան Գարիկին, ասել է՝ դուխով եղեք, գալիս ենք ձեր հետևից, բայց չեմ տեսել, որ գան, չեն եկել։ Որոշ ժամանակ անց ադրբեջանցիներն ասացին ռուսերենով՝ դուրս եկեք, գիտենք, որ այդտեղ եք, սպասել ենք, մարդ չկար։ Հաջորդ օրը հակառակորդի կողմից ինչ-որ պաշտոնյա է եկել, մեքենայով մոտեցել է, տղաներից մեկը իրեն պատուհանից սպանում է, հեռանում ենք այդտեղից։ Հետո կապը կորում է։ Արդեն երկար ժամանակ սպասում էինք՝ առանց կապի, սնունդը տներից էինք վերցնում՝ կոմպոտ և այլն։ Անտառում էինք սպասում տևական ժաման, երբ արդեն ցրտել էր՝ տերևաթափ էր, որոշեցինք առանձնանալ, տարբեր ուղիներով պետք է գնայինք։
Վեցով առանձնացանք, մենք այլ ձևով էինք տեսնում ելքը, իրենք՝ այլ։ Բաժանվեցինք, դրանից հետո չենք տեսել իրար»,- նշեց տուժողը՝ պատմելով, որ շարժվել են դեպի սարեր, դեկտեմբերի 17-ի սահմաններում էր, տղաներից մի քանիսը գնացել են ինչ-որ գյուղ՝ ջուր վերցնելու, գնում են տղաներով և պարզվում, որ այդտեղ կապ կա, զանգում և փորձում հասկանալ, թե ինչպես պետք է գնալ Իրանի սահման։
Պատասխանելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանի հարցադրմանը, թե արդյո՞ք մինչև պատերազմի մեկնարկն իմացել են, որ պատերազմ լինելու է, թե ոչ՝ տուժողը նշեց, որ սեպտեմբերի 25-ին ճաշարանում լսել են «պատերազմական տագնապ», վազել են դեպի գումարտակ և մտել նկուղ, հետո՝ լսել, որ պատերազմ չկա, իսկ սեպտեմբերի 26-ին արդեն նոր զրահաբաճկոններ են բերել, նոր փամփուշտներ են հատկացվել, պարզ էր, որ պատերազմ է լինելու։
«Սեպտեմբերի 27-ին ճաշարան ավելի ուշ ենք գնացել, շարված ենք լինում երկար ժամանակ։ Տղաներից մեկն ասում է՝ ԱԹՍ, բայց չեմ նկատում։ Որոշ ժամանակ անց մտնում ենք ներս, բարձրանում դեպի ճաշարան, միջանցքում էինք, երբ արդեն հրետակոծություն է լինում, ճաշարանի կողմն են գցում, պահեստի, բակի մուտքի մոտ։ Այդ ժամանակ հասկացանք, որ պատերազմ է։ Գնում ենք դեպի զինանոց՝ զենք վերցնելու, իջնում նկուղ և սպասում, թե երբ են մեզ տանելու դիրքեր»,-նշեց տուժողը։
Տուժողն իր ցուցմունքում նաև հայտնեց, որ Հադրութի դպրոցում իրենց հրահանգ է եղել Գարիկ Վարդերեսյանի կողմից՝ նահանջող զինծառայողներին թիկունքից հարվածելու վերաբերյալ։
Պատերազմում երկու որդուն կորցրած հայրը, դիմելով տուժողին, հարց հղեց՝ այդ դեպքում ինչու չեն կրակել Իշխան Վահանյանին, որը փաստացի նահանջել է։ Իսկ թե ինչպես է գնահատում սպայական կազմի գործողությունները՝ տուժողը նշեց. «Գարիկ Վարդերեսյանը մինչև պատերազմը հեռախոսով խոսելիս ասել է՝ բոլորդ գնալու են մեռնեն, ես սաղ եմ մնալու։ Մինչև պատերազմն ասում էր՝ գնալու եք մեռնեք։ Դա անմարդկային էր։ Կային մարդիկ, որոնք, վստահ ենք, փորձում էին իսկապես օգնել, լավն անել։ Իշխան Վահանյանը չեմ կարծում, որ այն աստիճան վիրավոր էր, որ չէր կարող մասնակցել գործողություններին»։
Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ:
Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։ Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից