ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թագուհի Թովմասյանը Շվեդիայի դեսպանին պատմել է «լեզուդ կկտրեմ» հայտարարությունների մասին 05/25/2023 11:53 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պատրիկ Սվենսոնի հետ։
Անդրադառնալով Բրյուսելում Շառլ Միշելի հյուրընկալությամբ հայ-ադրբեջանական
բանակցությունների արդյունքներով հնչեցված հայտարարություններին՝ նա գործընկերներին ներկայացրել է ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումը, որի 2-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
«Այս համատեքստում ահազանգեցի, որ նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրի որևէ փաստաթուղթ, որով Արցախը թողնի Ադրբեջանի կազմում, լեգիտիմության լուրջ խնդիր է առաջանալու։
Պարոն Սվենսոնին տեղեկացրի, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ամբողջ հայ ժողովրդի անունից, մինչդեռ իմ նախաձեռնած «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին արդեն իսկ հավաքվել է ավելի քան 300000 ստորագրություն։
Խոսելով Սոթքում առկա իրավիճակի լարմանն ուղղված ադրբեջանական գործողությունների մասին, որի պայմաններում Սոթքի հանքի մոտ 800 աշխատակիցներ չէին կարողանում աշխատանքի գնալ, իսկ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ԱԺ-ում բոլորովին այլ թեմաների մասին, գործընկերոջս ներկայացրի, որ անթուլատրելի էր այլեւս հանդուրժել խոսքերը, որոնք հնչում էին ԱԺ ամբիոնից՝ Արցախը փաստացի ճանաչելով Ադրբեջանի կազմում։
Այս պայմաններում հրատապ խնդիրներին ուշադրություն հրավիրելու նպատակով որոշել էի, ի նշան բողոքի, իրականացնել քաղաքական ակցիա, չիջնել ամբիոնից, որն ընդունված է ժողովրդավարական երկրներում։ Սակայն ընդմիջման ժամին անվտանգության աշխատակիցներն ինձ բռնի ուժով հեռացրին ԱԺ նիստերի դահլիճից։
Դեսպանին ներկայացրի նաև մեր հանձնաժողովի արտահերթ նիստի մանրամասները, այդ թվում նաև պատգամավոր, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից այնպիսի արտահայտությունների օգտագործումը ՄԻՊ-ի՝ ընդդիմադիր խմբակցությունների թեկնածուի հասցեին, ինչպես օրինակ «Լեզուդ կկտրեմ», «Ականջդ կկտրեմ»։
Ահազանգեցի նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից քաղաքացուն՝ կնոջն ուղղված հայհոյանքի մասին, և նշեցի, որ այս անթույլատրելի վարքագիծը դրսևորած պատգամավորները մնացել են անպատիժ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը համարում է «ժողովրդավարության բաստիոն»։
Իր խոսքում Դեսպանը շնորհակալություն հայտնեց նշված ահազանգերն իրեն հասցնելու համար և հավաստիացրեց, որ ընդունել է այդ հաղորդագրություններն՝ ի գիտություն, կփոխանցի դրանք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի իր գործընկերներին, որպեսզի նրանք ինկորպորացնեն համապատասխան գործողությունները Շվեդիայի կողմից հովանավորվող ծրագրում, որն իրականացվում է խորհրդարանում։ Պարոն Սվենսոնը նաև արտահայտեց իր մտահոգությունները նման միջադեպերի վերաբերյալ առհասարակ և ընդգծեց խորհրդարանում վարքագծի կանոնների մշակման և պահպանման կարևորությունը»,-հանդիպման մանրամասները ներկայացրել է Թ. Թովմասյանը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից