ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եկել է նոր իրականություն կառուցելու ժամանակը․ որևէ մեկը չի գալու մեզ փրկի, անհապաղ միավորվել է պետք․ Տեր Ներսես 05/24/2023 21:24 | ԼՐԱՀՈՍ
Ազգովի կանգնած ենք լուրջ սպառնալիքների առաջ։ Ցանկացած գիտակից մարդ, կարծում եմ, դա հասկանում է։ Խնդիրը գոյաբանական է, ու այս իրավիճակում մեզ սպառնացող վտանգը չեզոքացնելու միակ ճանապարհը միաբանվելն է։ Թե ով ինչ հայացքներ, նախասիրություններ ունի, էական չի արդեն․ թշնամու համար տարբերություն չկա, թե որ խմբակին, կուսակցությանն ես հարում։ Ըստ այդմ՝ ամեն ինչ պետք է դնել մի կողմ ու անհապաղ միավորվել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կոչով է հանդես գալիս Արցախի Շոշկավանքի ու շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը։
«Եթե անգամ որևէ եզր չենք գտնում միաբանվելու՝ դժգոհ ենք, տարբեր նախասիրություններ ունենք և այլն, նվազագույն բանը, որ պետք է բոլորիս միավորի, ինքնապահպանության բնազդն է, որ անգամ կենդանիներն ունեն, իսկ մեզ, կարծես, լքել է․․․ Միաբանվելու համար պետք է սկսենք լսել իրար, ներողամիտ լինել։ Պիտի հասկանանք, որ այն իրավիճակում չենք, որ կարող ենք տարբեր պատճառաբանություններով արդարացնել մեր պառակտվածությունը։ Ուղղակի, անհրաժեշտ է փոխըմբռնում ու հանդուրժողականություն ցուցաբերել, երկրորդ պլան մղել անձնական խնդիրները, կուսակցական, խմբակային շահերն ու միավորվել արժեքների շուրջ, իսկ հոգևոր գերագույն արժեքը սերն է՝ սերն Աստծո ու միմյանց նկատմամբ»,-ասում է Տեր հայրը։
Համընդհանուր միաբանության հավանականությունը որքան էլ ցանկալի, այնուամենայնիվ, փոքր է, բայց որ հասարակության կորիզը կարող է իր շուրջ համախմբել ժողովրդին, ոչ միայն հնարավոր, այլև խիստ անհրաժեշտ է համարում հոգևոր հովիվը։
«Պետք է միաբանվենք Աստծո և իրար հետ, այլ ճանապարհ չունենք։ Մեր հազարամյակների փորձը ցույց է տալիս, որ միակ ելքը սա է։ Քանի որ գոյաբանական խնդրի առաջ ենք կանգնած, յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ նախկինի պես ապրել հնարավոր չէ այլևս։ Պետք է ուժ գտնել, հաղթահարել միմյանց նկատմամբ ունեցած նախանձը, հիշաչարությունն ու մնացյալ բացասական երևույթները, հնարավորինս ազատվել մեր ներսի բացասականից ու նոր իրականություն սկսել ձևավորել։ Նախանձը, եսասիրությունը, ագահությունը և մյուս արատները հոգևոր լեզվով կոչվում են մեղքեր, իսկ մեղքերից ազատվելու ճանապարհը ապաշխարհությունն է։ Դա էլ նշանակում է ընդունել սխալդ, զղջալ, հնարավորության դեպքում փոխհատուցել ուրիշին պատճառած վնասն ու առաջ շարժվել Աստծո օրհնությամբ ու օգնությամբ»,-մանրամասնում է Տեր հայրը։
Մեր պառակտվածության, արժեքային ճգնաժամի պատճառները մեկ օրում չեն ձևավորվել․ տարբեր գործոններ են ազդել ու շարունակում են ազդել քաղաքացու կերտման վրա․ խնդիրն այն է, թե որքանով ենք մենք պատասխանատվությամբ վերաբերում այդ կարևոր՝ մարդակերտման գործընթացին։ Հոգևոր հովիվը նկատում է՝ դպրոցից ու հեռուստատեսությունից սկսած, իշխանություններով ավարտած, ամեն ինչ ներգործում է անհատի ձևավորման վրա։ Նյութականի վրա կենտրոնանալու, հոգևոր արժեքներն անտեսելու հասարակության միտումը ցցուն կերպով արտահայտվում է քարոզարշավի ժամանակ, երբ բոլորը կենտրոնանում են սոցիալականի վրա ու ստվերում են մնում հոգևոր, բարոյական արժեքները։
«30 տարի բառացիորեն ռմբակոծել են մեզ բացասական երևույթներով ու առաջին հերթին՝ հենց մեր ձեռքով։ Այսպիսի արտահայտություն կա՝ ազատ տարածության որս․ հետխորհրդային շրջանում մեր երկիրն այդպես ենք դիտարկել ու ով ինչ ու ինչպես կարողացել՝ տարել է իր անձնական, խմբակային շահի համար՝ արհամարհելով, անտեսելով այն, որ դա համընդհանուր աղետի է հանգեցնելու մի օր և ներկա վիճակը հենց դրա հետևանքն է։ Մենք սղոցել ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք․․․ Բոլորս ենք մեղավոր դրանում»,-ասում է Տեր Ներսեսն ու հավելում, որ եթե անընդհատ գովազդվում է բացասականը, և երեխան տեսնում է, որ այդ բացասական որակներն ունենալու դեպքում կարող է «լավ» ապրել, ունենում ենք այն, ինչ ունենք հիմա։
Փոփոխությունը, նոր իրականության կառուցումը պետք է յուրաքանչյուրը սկսի իրենից։ Դիմացինին քննադատելուց առաջ մտածի՝ ինքն արդյո՞ք անթերի է։ Թերևս, դրանից են բխում մեր բազմաթիվ խնդիրներ։ Մարդիկ, որոնք առաջնորդի բացակայությամբ են պայմանավորում հասարակության պառակտվածությունը, նախ և առաջ, իրենց ներսը նայելու, իրենք իրենց հետ ազնիվ լինելու կարիք ունեն։ Տեր հայրը նկատում է՝ ոչ ոք անթերի չէ, այստեղ այլ խնդիր կա՝ թե որքանով ենք մենք կարողանում վեր կանգնել, ազատվել սեփական արատներից ու ներողամիտ լինել։
«Չպետք է սպասել, որ ինչ-որ մեկը գալու ու փրկելու է մեզ։ Այդ ինչ-որ մեկը Քրիստոսն է, որ եկել ու հավիտենական կյանքի հույս է տվել, իսկ երկրային կյանքում մեզ բանականություն, հոգևոր արժեքներ են տրված ի ծնե, որոնք պետք է օգնեն ձևավորել պահանջարկ և առաջ բերել առաջնորդ, որի ձայնը չի խլացվի համընդհանուր աղմուկի մեջ։ Հնարավոր է առաջնորդ լինի, որ իր հետևից տանի ազգին, հնարավոր է՝ հասարակությունը ծնի, ի հայտ բերի նրան։ Մեր մեզջհազարավոր առաջնորդներ կան, ուղղակի նրանց ձայնը խեղդվում է համատարած բացասական տրամադրվածության ֆոնին։ Հրեական ասացվածք կա, որ աստիճանները վերևից են ավլում․․․
Իհարկե, խնդիրը հիմնովին ու հեշտ կլուծվի վերևից, բայց եթե դա չի ստացվում, ապա ներքևից պետք է սկսել այդ գործընթացը, որպեսզի այդտեղից վերև չբարձրանա կեղտը․․․Երբ ձևավորվի առանցք, որը լույս կվառի ու ճանապարհ ցույց կտա, կստացվի նաև միավորվել»,-շեշտում է Տեր Ներսեսը։
Տեր հայրը կրկին սթափության կոչ է անում՝ եթե մեզ միավորող այլ բան չլինի էլ, առնվազն ինքներս մեզ, մեր տեսակը պահպանելու համար պետք է միաբանվենք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ