ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում առաջիկա ամիսների համար կա երկու հստակ ճանապարհ. թուրքագետ 05/24/2023 18:22 | Մեկնաբանություն
Հայաստանում առաջիկա ամիսների համար կա երկու հստակ ճանապարհ, որոնցից յուրաքանչյուրը ավելի քան իրատեսական է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը.
«◾️ Ճանապարհ 1. Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը վերջնականապե հանձնում է Արցախը, Տավուշի, Արարատի մարզի նոր տարածքները («անկլավ» կոչվածները), Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց Ձորում Ադրբեջանի կողմից գրավված հատվածները, «ճանապարհ» անվան տակ բացում է թուրքական միջանցքը Սյունիքով։ Դրան հետևում են Ադրբեջանի ու Թուրքիայի նոր պահանջները (փակել ատոմակայանը, զորացրել հայկական բանակը, Հայաստանում զանգվածային բնակեցնել թուրքերի և տալ նրանց ինքնավարության իրավունքներ, փոխել ողջ կրթական համակարգը, փոխել տոնացույցը՝ հանելով օրացույցից Ապրիլ 24-ը, Մայիսի 9-ը և Մայիսի 28-ը, ձերբակալել և դատել պատերազմների բոլոր հայ հրամանատարներին և այլն), որոնք կատարվում են դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների կողմից (նույնիսկ էական չէ, թե պարագլուխը ով կլինի), ապա մենք ստանում ենք նոր ու արագ պատերազմ Սյունիքում՝ վերջինիս լիարժեք նվաճումով։ Ապա Հայաստանի՝ որպես լիարժեք պետության վերացում։ Հնարավոր ժամկետները՝ 2-5 տարի։
◾️ Ճանապարհ 2. Համազգային պայքար բացառապես մեկ օրակարգի շուրջ՝ Հայաստանում վերականգնել հայկական իշխանությունը, որը կապահովի պետության վերականգնում է, անվտանգային իրադրության կարգավորումն ու Արցախ-Սյունիքի համար նոր պայքարի նախապատրաստումը։
Պետք է խոսել ոչ թե լավ ու վատ իշխանության մասին, այլ հայկական իշխանության, որը սպասարկում է Հայաստանի ու հայության շահը։ Հաշվի առնելով իրավիճակը՝ այդ իշխանությունը կլինի արդյունավետ միայն այն դեպքում, եթե լինի գերպրոֆեսիոնալ և անձնուրաց։
Այս պայքարը հնարավոր է, ու դեռ կարելի է հաղթել դե-ֆակտո թուրքամետներին, եթե հենց այսօր սկսվի համազգային մոբիլիզացիայի նախապատրաստական սևագործ, տաժանակիր ու անշնորհակալ թվացող աշխատանքը։ Այս հարցում խոհեմություն, անձնազոհություն և սեփական ամբիցիաների զրոյացում է պահանջվում բոլոր այն անհատներից ու ուժերից, որոնք հավակնում են լինել համազգային պայքարի առաջնորդները՝ համար 1-ից մինչև փողոցային պայքարի կազմակերպիչներ։
Հնարավոր ժամկետները՝ մի քանի ամսից մինչև 2.5 տարի։
Նորից եմ կրկնում. կա միայն այս երկու միանգամայն իրական ճանապարհները։ Հանրային կարծիքի բոլոր առաջնորդները, մեր պետությունում արարելու, ստեղծելու ու կերտելու համոզմունք ունեցող բոլոր ազնիվ մարդիկ, փոփոխություն բերողները պետք է հասկանան, որ չկա այլ՝ երրորդ ու հարմարավետ ճանապարհ։ Պարզապես չկա։
Ես, իմ ընկերները, գաղափարակիցները՝ բոլորս վաղուց զինվորագրված են երկրորդի ճամփի համար։ Մենք կհաղթենք, եթե ավելի շատ լինենք։ Մենք գիտենք ձևը, գիտենք նպատակը, գիտենք անելիքը։
Եկե՛ք միասին երկրորդ ճամփեն ընտրենք ու հաղթենք, հակառակ դեպքում պարտությունը չոքելու է բոլորիս տան դռներին։ Իմ դեպքում՝ երկրորդ անգամ Բերձորից հետո, շատերիդ դեպքում՝ առաջին ու վերջին անգամ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ