ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լինելով հմուտ և պրոֆեսիոնալ դիվանագետ՝ Լավրովն առաջին անգամ Փաշինյանի հետ խոսեց ուղիղ և բաց տեքստով՝ առանց դիվանագիտական որևէ ենթատեքստի. Նահապետյան 05/24/2023 21:13 | Քաղաքական
«Եթե նախկինում ԵՄ-ն Սյունիքի մարզում փոքր ու միջին բիզնեսի զարգացման կամ ուսումնասիրություններ կատարելու նպատակով 56 մլն. եվրոյի ներդրում էր կատարում, ապա այսօր այդ գումարն, արդեն, կրկնապատկվել է, հասնելով՝112 մլն. եվրոյի։ Սա, նույնիսկ, Հայաստանի համար մեծ գումար է, էլ չասեմ՝ մեկ մարզին մասին։ Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է ԵՄ-ն մեկ մարզում այսքան ահռելի մեծ ներդրումներ կատարում։ Պատասխանն այն է, որ այսօր տարածաշրջանային և աշխարհաքաղաքական որոշ զարգացումների ֆոնին, Սյունիքի մարզն իր նշանակությամբ ավելինն է, քան ողջ Հայաստանը»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Տեղեկացնենք՝ նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստան, մասնավորապես, Սյունիքի մարզ էին ժամանել շվեյցարա-բրիտանական միջազգային հայտնի կազմակերպության ներկայացուգիչները ու տեղում լոգիստիկ ինչ-որ ուսումնասիրություն իրականացրել, որը կապված է եղել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»-ի շուրջ ծավալվող որոշակի գործընթացների հետ։
Հայկ Նահապետյանը նկատում է՝ ԵՄ-ն, որի անդամ երկրները ԱՄՆ-ի վասալ պետություններն են, այս տարածաշրջանում, կոնկրետ, սպասարկում են ԱՄՆ-ի շահերը.«Հետևաբար, նրանց Սյունիքում հայտնվելը պատահականության ժանրից չէ։ Էլ չենք խոսում Հայաստանում գտնվող 100-ի հասնող դիտորդների մասին, որոնք ուժային կառույցների ներկայացուցիչներ են՝ պրոֆեսիոնալ հետախույզներ, ովքեր իրենց հիմնական ուսումնասիրություններն ու հարցումները կատարում են, հենց, Սյունիքի մարզում։ Ըստ այդմ, պետք է հետևություն անել, որ Սյունիքի հետ կապված Արևմուտքն ունի իր ծրագրերը, որոնք հակոտնյա են Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս – հարավ ճանապարհի բացման հետ կապված։ Թե ի՞նչ նպատակ է հետապնդում օրեր առաջ Սյունիքում հայտնված շվեյցարա-բրիտանական միջազգային հայտնի կազմակերպությունը, հստակ նշել չեմ կարող, սակայն, չեմ բացառում, որ նրանց նպատակներից մեկը կարող է լինել, ասենք, Սյունիքը, Վայքն ու Վայոց Ձորը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքով ամբողջովին օտարումը Հայաստանից»։
Բանախոսը հավելում է՝ քանի որ հայաստանյան օրվա իշխանությունները լծվել են այստեղ Արևմուտքի ծրագրերի սպասարկմանը, հետեւապես չի բացառվում, որ ռուսական ներկայությունը Հայաստանից դուրս հանելուց հետո, երկիրն ամբողջությամբ ինտեգրվի Հարավային Կովկասի ամերիկյան պրոեկտի մեջ՝ և՛ լոգիստիկ նկատառումներով, և՛ Հարավային Կովկասում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու իմաստով. «Եթե սրան էլ գումարենք երկու օր առաջ Պենտագոնի բարձրաստիճան երկու այրերի, ինչպես նաև՝ Եվրոպայի հարցերով Մեծ Բրիտանիայի անդամի Հայաստան ժամանելու փաստը, ապա պատկերը, մոտավորապես, ուրվագծվում է։ Արևմուտքի կենսական շահերի սպասարկման համար, այս ներկայացուցիչներն, այստեղ, արդեն իսկ, անցել են գործնական – կիրառական քայլերի»,- ասում է պարոն Նահապետյանը։
Հարցին՝ արդյո՞ք Պենտագոնի բարձրաստիճան երկու այրերի, ինչպես նաև՝ Եվրոպայի հարցերով Մեծ Բրիտանիայի անդամի Հայաստան ժամանումը վարչապետի հայտնի ասուլիսի հետ համընկնումը պատահականություն է, Հայկ Նահապետյանը պատասխանում է՝ իհարկե ոչ. «Այդ ասուլիսի ժամանակ էր, որ Փաշինյանն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Մինչ այդ, Հայաստանի և Ադրբեջանի տարածքների մասին խոսակցություններ եղել են բրյուսելյան հանդիպման ժամանակ, որտեղ Փաշինյանը վերոհիշյալ հայտարարության առնչությամբ, ընդամենն, իր համաձայնությունն էր տվել»։
Կարելի՞ է ենթադրել, որ օտարերկրյա էմիսարների հենց ասուլիսի օրը Հայաստան ժամանելը կարող էր Փաշինյանի խոսքի բովանդակային մասի վրա ճնշումներ գործադրելու առիթ հանդիսանալ, Հայկ Նահապետյանը նկատում է՝ Փաշինյանը լծվել է ՌԴ-ի և Իրանի լոգիստիկ ծրագրերի ձախողման ընթացքին, որն, ի դեպ, ձեռք է տալիս Արևմուտքին և, ըստ էության, միակ գինն է, որով վերջինս կմնա իշխանության ղեկին, ապա, առնվազն, նա իր համաձայնությունը Արևմուտքի առաջ քաշած ծրագրերին տվել է։ Ակնհայտ է, որ այդ ծրագրերն ուղիղ կերպով հարվածում են ՌԴ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության պետական շահերին, միաժամանակ վտանգելով նաև Հայաստանի պետական շահը։
Ռազմական փորձագետը նկատում է՝ ՌԴ-ն տեղյակ է Փաշինյանից սպասվող քայլերի մասին.
«Պատահական չէ, որ ՌԴ Արտաքին գործերի նախարար Լավրովը վերջերս՝ իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշեց, որ ԱՄՆ-ն (իհարկե ՀՀ իշխանությունների համաձայնությամբ) ստիպում է, որպեսզի ռուսական ներկայությունը Հայաստանից ու Արցախից դուրս բերվի։ Ինչպես նաև պատահական չէր Լավրովի՝ Եգիպտոսի նախկին ղեկավար Մուբարակի օրինակի հիշատակումը, որին ԱՄՆ-ն, որպես այլեւս իրեն պետք չեկող գործոն, դյուրին զոհաբերեց՝ ճաղավանդակով քաղաքական գործընթացին ներկայացնելուց հետո։ Չմոռանանք, որ Մուբարակը ԱՄՆ-ի հետ երկար տարիներ աշխատած նախագահն էր։ Միաժամանակ, Լավրովը Փաշինյանին հասկացրեց, որ արևմտյան նավակից դուրս գալուց հետո, ինքը խնդիրներ կունենա, ամենայն հավանականությամբ, Արևմուտքն այստեղ իշխանափոխություն կնախաձեռնի։ Սակայն, նա ակնարկեց նաև Ղազախստանի նմանօրինակ իրավիճակը, երբ ՀԱՊԿ-ի զորքերի օպերատիվ և արագ օժանդակությամբ, իշխանափոխության փորձն այնտեղ ձախողվեց։ Լինելով հմուտ և պրոֆեսիոնալ դիվանագետ, Լավրովն, ըստ էության, առաջին անգամ Նիկոլի հետ խոսեց ուղիղ և բաց տեքստով, առանց դիվանագիտական ենթատեքստի»։
Անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ընդունելու Փաշինյանի հայտարարությանը և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք վերջինս այդ հայտարարությունն անելուց առաջ հաշվի առել է Ալմա Աթայի հռչակագրին Հայաստանի վերապահումներին, որոնց համաձայն ՀՀ-ն վերապահումով է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ չներառելով դրա կազում Լեռնային Ղարաբաղի տարածքը, բանախոսը նկատում է՝ չի կարող ասել, թե Փաշինյանը որքանո՞վ է հաշվի նստել այդ հռչակագրի դրույթների հետ, սակայն մեկ բան հստակ է. «Երբ օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ, Հայաստան, Ադրբեջան եռակողմ հանդիպումը, որևէ անդրադարձ՝ Ալմա Աթայի հռչակագրին տեղի չունեցավ։ Փոխարենը, Լավրովը հերթական անգամ շեշտեց, որ Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի հստակ սահմանված պայմանավորվածություններից հետո միայն, այն է՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացի իրականցման, Արցախում ապրողների իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերի ճշգրտումից և մի շարք այլ կետերի իրականացումից հետո միայն՝ հիմնվելով 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի դրույթների հիման վրա»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ