ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանն ասում է` եթե դուք մեր տարածքային ամբողջականությունը չեք ճանաչում, մենք էլ ձեր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում.Փաշինյան 05/24/2023 18:24 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանն ասում է` եթե դուք մեր տարածքային ամբողջականությունը չեք ճանաչում, մենք էլ ձեր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում։ Այսինքն՝ եթե դուք չեք ճանաչում, որ Ադրբեջանը 86,600 քառակուսի կիլոմետր է, ուրեմն՝ մենք էլ չենք ճանաչում, որ Հայաստանը 29,800 քառակուսի կմ է: Երբ որ Ադրբեջանը շարունակաբար հարձակվում է Հայաստանի վրա ու միջազգային հանրության հետ մենք երկխոսություն ենք ունենում, նրանք էլ ասում են` Հայաստանն էլ մեր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, ինքն էլ մեր վրա է հարձակվել կամ հարձակվում։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ու եթե նա հարձակվի մեր վրա, ՀԱՊԿ-ը կգա ու կկանգնի մեր կողքը, ՀԱՊԿ-ն էլ հարձակումների ժամանակ ասում է` այո, կգամ ձեր կողքը կկանգնեմ, բայց 30 հոգի շատ ուժեղ դիտորդ կուղարկեմ:
«Հիմա մենք պետք է որոշում կայացնենք: Շատ լավ, մենք կարող ենք ասել, որ չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու, մեր կարծիքով, Ադրբեջանը ոչ թե 86,600 քառակուսի կիլոմետր է, այլ՝ 45,7 հազար քառակուսի կիլոմետր, իրենք էլ կասեն`շատ լավ, ուրեմն՝ Հայաստանը ոչ թե 29,800 քառակուսի կմ է, այլ` 8700 քառակուսի կիլոմետր: Ես, այո, հիմա այս ամբիոնից հայտարարում եմ, որ Հայաստանը վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու ակնկալում, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- նշեց նա:
Նա ընդգծեց` հիմա նրանք, ովքեր ասում են, որ Ադրբեջանը 86,600 քառակուսի կիլոմետր չէ, այլ «-X» թիվ է, միևնույն ժամանակ ասում են, որ ՀՀ-ն 29,800 քառակուսի կմ չէ, այլ «-X» ինչ-որ թիվ է. «Ինչ թիվ է, դա էլ կորոշվի նրանից, թե ՀԱՊԿ-ում այդ օրն ինչ տրամադրություն է տիրում»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա նշեց, թե մեր դիրքորոշումն այն է, որ հիմք պետք է վերցնենք Խորհրդային Միության քարտեզները։
«Հիմք պետք է ընդունել Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզները։ Երևանի այս դիրքորոշումն աստիճանաբար ընդունվում է միջազգային գործընկերների կողմից»,- հայտարարեց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ