Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Չորս ժամ ականատես ենք եղել դիլետանտության բարձր ցուցիչով մանիպուլյացիայի․ Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդ, հանձնելու եմ Արցախն էլ, անկլավներն էլ, սա է՞լ եք մարսելու․ Դավիթ Կարապետյան 05/23/2023   21:01  |  Քաղաքական

Արցախի քաղաքական էլիտան, ցավոք, չունի իրավական լծակ՝ ազդելու ՀՀ իշխանությունների վրա, բացի քաղաքական ճնշումից․ դա էլ պարբերաբար արվում է, արվեց նաև երեկ՝ Արցախի ԱԺ-ի միաձայն ընդունած հայտարարությամբ։ Միևնույն ժամանակ, կարևոր է արձանագրել, որ ՀՀ որևէ ղեկավար իրավասու չէ անտեսելու Արցախի ինքնորոշման իրավունքն ու դրա իրացման փաստը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը, այն սնուցող Անկախության հռչակագիրն ու ԳԽ որոշումը։

Արցախի քաղաքական էլիտան նաև պետք է հղում անի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման վրա։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։

«Երեկ չորս ժամ ականատես ենք եղել դիլետանտության բարձր ցուցիչով մանիպուլյացիայի։ Փաշինյանի ասածները լրիվությամբ խեղաթյուրված էին։ Նա հանդես է գալիս վարչապետի դիրքից ու հռետորական հարցադրում անում, թե ումից է անկախացել Արցախը։ Ինքը չգիտի՞ ումից է անկախացել Արցախը, ու որ այդ գործընթացը տեղի է ունեցել ԽՍՀՄ օրենսդրությանը խիստ համապատասխան ու այնպես, ինչպես ԽՍՀՄ մնացյալ միավորներն են անկախացել։ Նրանից է՞լ է անտեղյակ, որ Ադրբեջանն իրեն հռչակել է ոչ թե խորհրդային, այլ 1918-20թթ․ մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդ, որի կազմում չեն մտել ոչ Լեռնային Ղարաբաղը, ոչ էլ Նախիջևանը․․․Եթե գիտեր, ապա ինչո՞ւ էր խեղաթյուրում պատմական փաստերը․ գուցե Ադրբեջանի նախագահի խոսնակի դերն էր կատարում։ Արդեն որերորդ անգամն է՝ պարզ երևում է, որ նա շարժվում է ադրբեջանական նարատիվներով»,-նշեց փորձագետը։

Կարապետյանի համոզմամբ՝ կան քաղաքական պայմանավորվածություններ՝ հիմնականում կուլիսային, որոնք ի կատար ածելու համար էլ ՀՀ վարչապետը մանևրում է։
Մադրիդյան սկզբունքներին հղում անելով՝ Արցախի հանձնումը նախկին ղեկավարների վրա բարդելու Փաշինյանի փորձերը, մեր զրուցակցի վստահեցմամբ, լիովին հիմնազուրկ են ու աբսուրդային։

Որպես, նախ և առաջ, միջազգային հարաբերությունների մասնագետ՝ Կարապետյանը շեշտում է՝ Մադրիդյան սկզբունքներն ընդամենը բանակցային փուլի մաս են կազմել, խոսույթ է եղել, բայց փաստաթղթավորված ոչինչ չի եղել այդ գործընթացից, հետևաբար հղում անել Մադրիդյան սկզբունքներին ու ինքնարդարանալ, ուղղակի աբսուրդ է։

«Առանձնապես մեծ խելք պետք չի հասկանալու համար, որ չի կարող 20-25 տարի առաջ Արցախը կամ անկլավները հանձնված լինեին, բայց հանձնում-ընդունումը տեղի ունենա 20-25 տարի անց։ Նա սարեր- ձորեր է ընկնում, ինչ-որ հռետորական հարցեր հնչեցնում, փորձում փիլիոսոփայել՝ շատ լավ հաշվարկելով հասարակության մի մասի հեշտ մանիպուլացվելու, պատմություն չիմանալու հանգամանքը։ Նորություն չի, որ նա բոլորին մեղադրում է ստեղծված իրավիճակի մեջ, բացի իրենից։ Խնդիրը հասարակության կողմից համարժեք արձագանքի բացակայությունն է։ Հասկանու՞մ եք, 2020թ․-ից ամբողջ գեներալիտետին մեղադրում է պետական դավաճանության մեջ և ոչ մի արձագանք․․․Մի՞թե Օնիկ Գասպարյանը, իրենց հարգող սպաները բան չունեն ասելու․․․»,-նկատում է Կարապետյանը։

Արտաքին խաղացողների կողմից ճնշումների առկայությունը, քաղաքագետը չի ժխտում, ավելին՝ դա հասկացնելու միտում է նկատվել Փաշինյանի խոսքում, բայց և շեշտում է՝ դա ոչ Փաշինյանին, ոչ էլ ցանկացած մեկին իրավունք չի տալիս սահմանելու կամ ճշգրտելու ՀՀ և Արցախի տարածքային իրավազորությունն ու պատկանելությունը, սակարկելու իր հայրենիքում ապրելու հայության բնական իրավունքը։

«Այդ ասուլիսից ես տպավորություն ստացա, որ նա ուղիղ տեքստով փորձում էր ասել՝ ժողովուրդ, ես դրան գնալու եմ՝ Արցախը հանձնելու եմ, անկլավները հանձնելու եմ, բան չունե՞ք ասելու, անելու, սա է՞լ եք մասելու․․․Պահի լրջությունը ցանկացած մարդ պետք է զգա։ Հանրային պահանջ է պետք ձևավորել, իսկ դա քաղաքական նախկին, ներկա ուժերից ոչ մեկը չի անելու։ Նախ այս վիճակում առաջնորդի դեր որևէ մեկը չի ստանձնելու, և երկրորդ՝ նրանցից ոչ մեկի շուրջ հասարակությունը չի համախմբվելու, քանի որ չի վստահում։ Եթե համախմբվելու լիներ, արդեն դա տեղի ունեցած կլիներ․․․ Քանի նման փորձ արվեց, բայց ձախողվեցին բոլոր այդ փորձերը։ Ու Փաշինյանն էլ դա շատ պարզ տեսնում է ու հաշվարկում, որ որևէ դիմակայություն չի լինելու։ Ցավով պետք է արձանագրենք՝ եթե մեկը կարողանում է հանգիստ հայտարարել Արցախը հանձնելու պատրաստակամության մասին ու 10 մլն հայ լուռ լսում ու որևէ գործնական քայլ չի անում՝ դա թույլ չտալու համար, ուրեմն հալալ է իրեն․․․»,-ասում է քաղաքագետը և զարմանք հայտնում, թե ինչպես կարող ենք այս իրավիճակում հանրային պահանջ չձևավորել․

«2018 թվականին մարդիկ ինքնաբուխ դուրս են եկել փողոց, այսպես կոչված, հեղափոխություն իրականացնելու։ Հիմա, երբ բացահայտ ասում է, որ Արցախը հանձնելու է, ՀՀ գյուղերը անկլավների անվան տակ հանձնելու է՝ կտրելով Երևանը Վայոց ձորից, Սյունիքից, Արարատից, Վրաստանի հետ կապող ճանապարհն է հանձնելու թշնամուն, մարդիկ լուռ նստած են իրենց տներում․․․Այն իրավիճակում, որում մենք ենք, աղետալի է, սրանից այն կողմ չգիտեմ՝ էլ ինչ կարող էր լինել։ Եթե ինչ-որ մեկն ակնկալում է, թե որևէ քաղաքական միավոր քայլ կանի, մնացածներն էլ կմիանան, սխալվում է․ կրկնում եմ՝ ոչ մեկն իրեն առաջնորդ չի կարգելու՝ այն էլ այս վիճակում։ Հիմա չկա քաղաքական լիդեր, ում ժողովրդի բացարձակ մեծամասնությունը կհարգի, կվստահի ու կհամախմբվի իր շուրջը, ուստի պետք է նախ հանրային պահանջը ձևավորվի ու դա էլ կծնի, ի հայտ կբերի առաջնորդին։ Հավատացեք, շատ բանիմաց, հայրենասեր մարդիկ կան մեր մեջ»։

Քաղաքական ուժերի շուրջ չհամախմբվելու հասարակության դիրքորոշումը եթե ինչ-որ կերպ հիմնավորվում էր, ապա զոհված զինծառայողների ծնողների հետ պայքարի դուրս չգալու պատճառը, առնվազն, բարոյական չէ։

Քաղաքագետը կարծում է, որ դա հենց համատարած ապատիայի, անհանդուրժողականության, պառակտվածության մասին է փաստում։ Անընդունելի համարելով այս իրավիճակում պասիվության դրսևորումը հասարակության լայն զանգվածների կողմից՝ միջազգայնագետը շեշտում է՝ անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդն Արցախի հարցում իր դիրքորոշումը բարձրաձայն հայտնի ու ցույց տա, որ թույլ չի տալու Արցախը տանել Նախիջևանի ճանապարհով։

«Եթե Փաշինյանը մտածում է, թե «անջատում հանուն փրկության» ճանապարհով կարող է գնալ, ապա սխալվում է։ Չի բացառվում, որ արտաքին խաղացողները համոզած լինեն Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, հետո անջատում հանուն փրկության հարց բարձրացնել՝ Կոսվոյի նախադեպին հղում անելով։ Բայց որքանո՞վ է դա իրատեսական զարգացում։ Մոռանում՞ ենք, որ Ադրբեջանը թքած ունի անգամ Հաագայի միջազգային դատարանի՝ վերջերս կայացրած որոշման վրա․․․Փաշինյանը հղում էր անում 2004-2005թթ․ ՄԱԿ-ի չորս ռեզալյուցիաների վրա և ասում, թե մենք 30 տարի հաշվի չենք առել դրանք։ Ուրեմն ինքն այնքան օրինապաշտ է, այդ ռեզալյուցիաներն էլ՝ այնքան բարձր, վերաստվածային, որ 30 տարի կարողացել ենք չնկատել, թքած ունենալ ու պահել Արցախը, իսկ հիմա չե՞նք կարող, պարտավոր ենք հողի վրա կիրառե՞լ դրանք»,-նկատում է միջազգայնագետն ու հռետորական հարց տալիս՝ ո՞ւմ է հղում անում ՀՀ վարչապետը և ինչո՞ւ է հետևողականորեն առաջ տանում ադրբեջանական նարատիվները․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:13 23/05/2023  |  ԼՐԱՀՈՍՀորդորում ենք իշխանություններին՝ հրաժարվել պարտվողական մտայնությունից․ Գերագույն Հոգևոր Խորհուրդ դատապարտել է մայիսի 22-ին արված Փաշինյանի հայտարարությունները
14:20 23/05/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին
08:22 23/05/2023  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանն ավելի հստակեցրեց իր դիրքորոշումը․ «Հրապարակ»
08:10 23/05/2023  |  ՄամուլՈւր է 4 մլն-ի ոսկին. ուշագրավ զարգացումներ. «Ժողովուրդ»
08:01 23/05/2023  |  Մամուլ«Ժողվարչապետի» հույսն ու հենարանը․ «Փաստ»
23:30 22/05/2023  |  ԼՐԱՀՈՍՄենք այլևս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է. Արցախի ԱԺ նախագահ
22:20 22/05/2023  |  ԼՐԱՀՈՍՏիկին գլխավոր դատախազ, վեր կանգնեք ցանկացած քաղաքական կողմնակալությունից․ Հովհաննես Խուդոյանի բաց նամակը «վարչապետի կողմից դավաճանական գործողությունները կանխելու վերաբերյալ»
22:06 22/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ապագայի վերաբերյալ ցանկացած որոշման գլխավոր սուբյեկտը հենց Արցախի ժողովուրդն է. չեն կարող շրջանցել ինքնորոշման իրավունքը․ Արտակ Բեգլարյան
20:36 22/05/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլն ուզում է ստանալ բոլորի լուռ համաձայնությունը․ Վահե Հովհաննիսյան
18:24 22/05/2023  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչ վստահություն, որ մի քանի ամիս հետո էլ չեք ասի, որ այսօրվա ձեր հայտարարությունն այլևս ժամանակավրեպ է. լրագրողի հարցը վարչապետին

Արխիվ

[]