ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանկի աշխատակիցը, իր լիազորությունները չարաշահելով, հանցավոր սխեմայով բազմաթիվ հաճախորդներից ընդհանուր շուրջ 10մլն. դրամ է հափշտակել. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 05/23/2023 17:06 | Քրեական խրոնիկոն
Բացահայտվել է Լոռու մարզում բանկի մասնաճյուղի սպասարկող մասնագետի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաև՝ յուրացում կատարելու դեպքը:Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեյից։
2021թ. փետրվարին տվյալներ են ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի` Ստեփանավան համայնքում տեղակայված մասնաճյուղի սպասարկող մասնագետը 2016-2021թ. ընկած ժամանակահատվածում, չարաշահելով իր լիազորությունները, բանկի մի շարք ավանդատուներից ու վարկառուներից դրամով և ԱՄՆ դոլարով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է հափշտակության մեխանիզմը, ինչպես նաև՝ բանկին պատճառված վնասի չափը:
Ըստ այդմ՝ բանկի մասնաճյուղի սպասարկող մասնագետը, 2016թ. օգոստոսից մինչև 2021թ. հունվար ընկած ժամանակահատավածում բանկի մի շարք հաճախորդների անվամբ, ծրագրային եղանակով, մասնաճյուղի աշխատանքային համակարգիչներով շարունակաբար ձևակերպել է կեղծ գործարքներ և դրանց հիման վրա, ելքագրելով ու կանխիկացնելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.675.840 ՀՀ դրամ գումար:
Մասնավորապես՝ հիշյալ աշխատակիցը, կազմելով և օգտագործելով գործարքների վերաբերյալ՝ հաճախորդի ստորագրության կեղծմամբ հանձնարարագրեր և անդորրագրեր, նաև իր հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով, առանց ավանդատուների գիտության և ներկայության, կեղծ գործարքների ձևակերպմամբ, խզել է բանկի հաճախորդներ ավանդատուների ավանդների պայմանագրերը՝ նրանց ավանդային հաշիվներից ելքագրելով գումարներ, ավանդային հաշվից ավանդի նավազեցման կեղծ գործարքի ձևակերպմամբ ելքագրել է գումարներ՝ այդ կերպ կատարելով հափշտակություններ:
Պարզվել է նաև, որ նշված աշխատակիցը, առանց բանկի հաճախորդի գիտության, համապատասխան ծրագրում փոփոխել է վերջինիս անհատական տվյալները՝ դրանց փոխարեն նշելով իր անձնականը։ Դրա միջոցով նա ակտիվացրել է «Մոբայլ-Բանքինգ» համակարգը, հաճախորդի անվամբ ձևակերպել ակնթարթային վարկ, ինչը փոխանցել է իր մոր քարտային հաշվին, ապա կանխիկացրել և հափշտակել է գումարը՝ նշված գործարքների վերաբերյալ հաճախորդի ստորագրության կեղծմամբ կազմելով և օգտագործելով բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթեր:
Բացի այդ, վարկառուների գծով «ԳՕ» համակարգում վարկի մարման գործարքները չեղարկելու և նոր գործարքների ձևակերպման ճանապարհով նա կատարել է սկզբնական ձևակերպված տվյալների փոփոխություն, որի միջոցով փաստացի վճարված գումարի համեմատ 200.000-ական ՀՀ դրամ պակաս է մուտքագրել՝ հափշտակելով վարկառուների անվամբ բանկում առկա վարկերի մարման համար վճարված գումարներից, իսկ գործարքների վերաբերյալ հիշյալ հաճախորդների ստորագրությունների կեղծմամբ կազմել և օգտագործել է կեղծ պաշտոնական փաստաթղթեր:
Նշված աշխատակիցը վարկառուների գծով «ԳՕ» համակարգում վարկի մարման գործարքը չեղարկելու և նոր գործարքի ձևակերպման ճանապարհով սկզբնական ձևակերպված տվյալների փոփոխության միջոցով, բանկի մասնաճյուղի վարկառուի անվամբ առկա վարկի մարման համար իրեն վճարված գումարի մի մասը չի մուտքագրել բանկի մասնաճյուղի դրամարկղ, չի ուղղել վարկի մարմանը՝ այդ կերպ յուրացման եղանակով կատարելով հափշտակություն:
Բացի այդ, աշխատակիցը բանկի կողմից իրեն հատկացված աշխատանքային համակարգչում ներբեռնված ծրագրի միջոցով ձևակերպել է հաճախորդների անվամբ բացված ավանդային հաշվից գումարներ նվազեցնելու վերաբերյալ գործարքներ, որոնց կատարումը հիմնավորելու համար իր համակարգչով կազմել է բովանդակությամբ կեղծ վճարման հանձնարարականներ։ Հաճախորդների փոխարեն ստորագրելով՝ այդ հանձնարարականները նա դրել է շրջանառության մեջ, ապա իր դրամարկղից ելքագրելով հիշյալ գումարները՝ խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով գումար:
Ձեռք բերված փաստերի հիման վրա բանկի աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (4 դրվագ), 178-րդ հոդվածի 1.1 կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (8 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելքը:
Վարույթի նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Նախաքննության ընթացքում աշխատակիցը բանկին պատճառված վնասից վերականգնել է 2 420 000 ՀՀ դրամը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ