ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եկեք պարզ խոսենք. Վահե Հովհաննիսյան 05/23/2023 12:09 | Մեկնաբանություն
Սա անոմալիա է։ Երեկվա ծայրահեղ վտանգավոր ասուլիսից հետո առավոտյան ԱԺ-ն հանգիստ սկսում է աշխատանքը։ Տարբեր իրականությունների մեջ ենք. հերոսների ծնողների նստացույց, հասարակություն, որը ցույց տվեց կոշտ դիրքորոշում, անհատներ, որ չլռեցին, Արցախ, որը չլռեց, և ՀՀ ԱԺ։ Օրգանական կապը կտրվել է՝ օբյեկտիվ վտանգների, հանրության մեջ առկա լրջագույն անհանգստության, փողոցի և քաղաքական դաշտում կատարվողի միջև։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Եթե այսօրվա նիստին չլինեին Դաշնակցության ներկայացուցիչները՝ Գ. Մանուկյան, Ա. Մինասյան, ապա ամոթը կլիներ 100 տոկոսանոց։
Բայց այդ դեպքում հարց է ծագում. Դաշնակցությունն ինչո՞ւ է ԱԺ-ում հանդես գալիս այլ անունով (այլ բեռով)։ Ամեն դեպքում հստակեցումները միայն օգուտ կբերեն։
Նույնը, ի դեպ, վերաբերում է մյուս ընդդիմադիր խմբակցությանը։ Այստեղ էլ կան ակնհայտ հարցեր։
Ընդդիմադիր երկու խմբակցություններում կան զգալի թվով ունակ, պարկեշտ ու կարգին մարդիկ, բայց ձևաչափային անգործունակությունը բերում է նրանց անհատական էֆեկտիվության թուլացմանը։
Կան հետաքրքիր քայլեր, որոնք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կարող են անել, և որոնք հասարակության համար պայքարի ու չհամակերպվածության ազդակ կդառնան։
Օրինակ կարելի էր և հիմա էլ կարելի է նույն ժամին գնալ ոչ թե ԱԺ, այլ՝ հերոսների ծնողների մոտ, և այնտեղ անել ընդդիմադիր խմբակցությունների համատեղ բաց նիստ՝ ուղիղ եթերով։ Սա նախ հերոսների ծնողներին համերաշխության ժեստ կլինի, հետո՝ քաղաքական լուրջ միջոցառում, որը կարող է ունենալ լավ շարունակություններ։ Միևնույն է, պրոցեսները գնալու են փողոցում։
Սա հաստատ ավելի լավ գաղափար է ու ավելի արդյունավետ, քան՝ խոհեմաբար Ալենին լսելը։
Հիմա անհատական որոշումների պահն է։ Շատ կարևոր է, որ մարդիկ անհատական որոշումներ կայացնեն՝ լռո՞ւմ են, մերվո՞ւմ են, թե՞ ունեն անհատական ձայն։
Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ երբեմն գույքի համար պայքարը ավելի ինտենսիվ է տարվում, քան՝ հայրենիքի։
Մենք իսկապես շատ բարդ, ծայրահեղ բարդ իրականության մեջ ենք։ Այս պրոցեսի առանձնահատկությունը պիտի լինի շիտակությունն ու անկեղծությունը, իրար հանդեպ ու նաև կատարվողի հանդեպ ազնիվ լինելու ունակությունը։ Իրար աչքերի մեջ նայելով պետք է անցնենք այս ծանր փուլը, միայն այդ դեպքում կունենանք հաջողություն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ