ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմում պարտված մարդուն հոգեբանորեն դժվար է դուրս գալ այդ իրավիճակից. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь»-ին 05/23/2023 13:00 | ԼՐԱՀՈՍ
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь» հեռուստաընկերության «Здесь и сейчас» ծրագրին, որը ներկայացնում ենք ստորև.
Дождь - Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ է լինելու այն մարդկանց հետ, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում և որոնք այդքան տարի կարոտ էին խաղաղության և, կարծում եմ, սպասում էին իրավիճակի միանգամայն այլ հանգուցալուծման։
Ռուբեն Վարդանյան- Նախևառաջ՝ ՀՀ վարչապետի խոսքերը չեն նշանակում, որ որոշումն ընդունված է, ավելին՝ որ այդ որոշումը կյանքի կկոչվի, որովհետև նա դրա իրավունքը չունի․ իրավունք չունի որոշում կայացնելու Արցախի ժողովրդի անունից։ Երկրորդ՝ կան բազմաթիվ սահմանափակումներ, որոնք իրավասություն չեն տալիս մեկ անձի՝ նման որոշում կայացնելու։ Երրորդ՝ գալով իշխանության՝ նա խոստացել էր, որ ոչ մեկն իրավունք չի ունենալու նման որոշում կայացնելու, և նման որոշում կայացնելու է միայն ժողովուրդը։ Ուստի, կարծում եմ, որ այդ հայտարարությունը նրա անձնական կարծիքն է, որը նա փորձում է փաթաթել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովրդի վզին։ Բայց այդ որոշումը չի ընդունվելու։ Ես համոզված եմ, որ մեծ թվով մարդիկ կհամախմբվեն և կպահանջեն հանրաքվե, որ նա ևս մեկ անգամ անձամբ համոզվի, որ Արցախում և Հայաստանում ապրող ժողովուրդը միահամուռ են հետևյալում՝ անհնարին է այն, ինչ նա առաջարկում է։
Дождь - Իրադարձությունների ի՞նչ զարգացում եք հիմա տեսնում։ Փաշինյանը շարունակում է լեգիտիմ վարչապետ լինել։
Ռուբեն Վարդանյան- Վարչապետն ունի լիազորությունների որոշակի սահմանափակումներ։ Եվս մեկ անգամ նշեմ՝ ժողովրդի կամքն ամեն ինչից վեր է, հետևաբար՝ հանրաքվե և, կարծում եմ, բոլոր առողջ ուժերի համախմբում, որոնք պետք է ասեն, որ դա անհնար է, որ Արցախում ապրող 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, իրավունք ունեն ինքնուրույն որոշելու իրենց ապագան, և դրսից ոչ մեկը չի կարող նրանց վզին փաթաթել այդ որոշումը։
Дождь - Սպասվո՞ւմ են արդյոք առաջիկայում հանրային բողոքներ հենց Լեռնային Ղարաբաղում և Երևանում։
Ռուբեն Վարդանյան- Գիտեք, Փաշինյանի հակավարկանիշը բացառիկ էր՝ 96 տոկոս և, կարծում եմ, հիմա՝ հերթական հայտարարությունից հետո, այն դարձել է 100 տոկոս։ Ուստի, այս հարցում որևէ տարակարծություն չկա․ և՛ Ազգային ժողովը, և՛ հանրապետության ղեկավարությունը, և՛ ամբողջ ժողովուրդը համերաշխ է այն հարցում, որ նման որոշում կայացնելու իրավունք ունի միմիայն Արցախի ժողովուրդը և լեգիտիմորեն ընտրված իշխանությունը, որը ևս չի կարող միանձնյա որոշում կայացնել՝ այլ միայն Արցախի ժողովրդի հետ համատեղ։
Дождь - Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Փաշինյանը նման հայտարարություն արել, ի՞նչն է նրա ստիպել։
Ռուբեն Վարդանյան- Ցավոք, մենք չգիտենք այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում բանակցությունների կուլիսներում, սակայն մեկ բան կարելի է ասել․ պատերազմում պարտված մարդուն հոգեբանորեն դժվար է դուրս գալ այդ իրավիճակից։ Չնայած նրան, որ նա վերընտրվել է 2021 թվականին, միևնույն է, տեսանելի է, որ նրա վրա այնքան մեծ է ճնշման բեռը, որ նա այդպես էլ իր մեջ չի հաղթահարել այդ պարտվողական տրամադրությունը։ Եվ նա չի գիտակցում, որ այն ամենը, ինչ ինքն ասում է, ոչ միայն պարզապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում է, այլև դրան հաջորդելու են բազմաթիվ ճակատագրական գործողություններ, որոնք անհնար են լինելու կանգնեցնել։ Հետևապես՝ կամ նա չի հասկանում, թե ինչ է անում, բայց այս դեպքում, իրոք, մեծ հարց է ծագում՝ ինչպե՞ս նա կարող է վարչապետ լինել, կամ նա հասկանում է, թե ինչ է անում, իսկ սա առավել սարսափելի է, քանի որ այն, ինչ նա անում է, հանգեցնելու է աղետալի հետևանքների Արցախում ապրող մարդկանց համար, ինչպես նաև Հայաստանի համար։ Ես համոզված եմ, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախում, ուղղակիորեն ազդելու է այն ամենի վրա, ինչ տեղի է ունենալու Հայաստանում։ Արցախից հետո հաջորդ փուլը լինելու է Հայաստանի զավթումը։
Дождь - Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դեր է խաղացել այս որոշման ընդունման հարցում Ռուսաստանը և ինչ դերակատարում ունի Ռուսաստանը հիմա՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում։
Ռուբեն Վարդանյան- Ռուսաստանը մեծ դերակատարում է ունեցել և ունի Հարավային Կովկասում, ինչպես նաև մյուս խաղացողներ, որոնք այստեղ ակտիվ ներկայություն ունեն՝ առաջին հերթին Իրանը և Թուրքիան, ինչպես նաև Արևմտյան Եվրոպան, ԱՄՆ։ Այստեղ մեծ շահերի բախում կա և, իսկապես, խոշոր երկրների միջև մեծ խաղ է ընթանում։ Մենք չենք տիրապետում ամբողջական տեղեկատվությանը, բայց համոզված եմ, որ շատ բան կախված է հենց մեզանից, թե մենք որքան հստակորեն ու պարզորոշ կհասկացնենք բոլորին, բոլոր խոշոր խաղացողներին, այդ թվում՝ Ռուսաստանին, որ Արցախի ժողովուրդը չի համաձայնելու Ադրբեջանի կողմից այս տարածքի օկուպացիայի մոդելին, և այստեղ հայեր չեն ապրելու, քանի որ այն հռետորաբանության, այն քարոզչության պարագայում, որը հնչում է Ադրբեջանից, շատ դժվար է պատկերացնել, թե ոնց են ապրելու էթնիկ փոքրամասնությունները մի երկրում, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները, որտեղ չկա խոսքի ազատություն, որտեղ առօրյա հսկայական խնդիրներ կան։ Մենք վաղուց որոշել ենք ու ասել, որ ապրելու ենք կողք կողքի, բայց ոչ միասին բանաձևով։ Մենք հասկանում ենք, որ մենք հարևաններ ենք լինելու, բայց սա միակ մոդելն է, որը մենք տեսնում ենք որպես հնարավոր մոդել, եւ դրա համար տարիներ, տասնամյակներ կպահանջվեն, որ փոխադարձ պահանջները, փոխադարձ կուտակված, այդ թվում՝ բացասական հարաբերությունները հարթվեն։ Սակայն անել այնպես, ինչպես հիմա, այսինքն՝ ատրճանակի փողի ներքո, երբ քեզ ստիպում են ինչ-որ բանի մաս դառնալ, դա ոչ մի լավ բանի չի բերելու։
Дождь - Բայց հավանական է, որ կարող է կրկին սկսվել պատերազմի թեժ փուլը։ Պարզ է, որ Ադրբեջանն ավելի մեծ ուժ ունի, ավելի շատ ֆինանսական միջոցներ և, այսպես ասած, միլիտարիստական ճնշում այս իրավիճակում։
Ռուբեն Վարդանյան- Մենք ապրում ենք մեր հայրենիքում, և դա հսկայական ուժ է։ Ես կարող եմ Ձեզ օրինակներ բերել, այդ թվում՝ 1940 թվականի ֆիննական պատերազմը, Վիետնամի ու Ամերիկայի միջև պատերազմը, Կուբայի ու Ամերիկայի հակամարտությունը, երբ վերջինս փորձում էր գրավել կղզին։ Միշտ, երբ դու ունես ոգի, ունես կամք և պատրաստ ես գնալու մինչև վերջ, մարդկության պատմության մեջ եղել են տասնյակ օրինակներ, երբ փոքր երկրները կամ տարածքները պաշտպանել են իրենց անկախ գոյության իրավունքը՝ ի հեճուկս ուժերի հսկայական գերազանցության։ Մենք այստեղ պայքարում ենք մեր հողում, մեր հայրենիքում ապրելու իրավունքի համար, և այս առումով դա մեզ ահռելի ուժ է տալիս։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից