ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական հետապնդում է իրականացվում, նպատակը՝ ինձ վախեցնելն ու լռեցնելն է, իշխանությունների հանձնվողական օրակարգի դեմ պայքարի գործից հետ պահելը. Մենուա Սողոմոնյան 05/22/2023 12:04 | ԼՐԱՀՈՍ
Մենուա Սողոմոնյանը պնդում է՝ իր նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական է, սա գործող իշխանությունների կողմից քաղաքական օպոնենտների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու հերթական դրսևորումն է։
Նշենք, որ Մենուա Սողոմոնյանին մեղադրում են պաշտոնեական դիրք չարաշահելու, կոռուցպիոն սխեմայի մեջ լինելու, հովանավորչությամբ զբաղվելու հատկանիշներով, ինչի առնչությամբ Մայր բուհին՝ ԵՊՀ-ն, պատճառվել է 5.7 մլն դրամի վնաս։ Քրեական գործի համաձայն՝ 2016թ մայիսին ԵՊՀ նորակառույց հյուրերի տան համար հայտարարվել է գնման մրցույթ՝ «Գնումների մասին» օրենքի ընթացակարգերի համաձայն, որի արդյունքում ձեռք է բերվել կենցաղային տեխնիկա, էլեկտրական սարքեր, տեխնիկա և այլն։
«Հյուրատունը պետք էր կահավորել և գործի գցել հրատապ կարգով, որովհետև այն ժամանակ ունեինք շատ այցելուներ, գործընկերներ, որոնք պետք է գային՝ համալսարանի տարբեր ծրագրերի շրջանակներում թեմաներով և այլն։ Այդ ամենը ձեռք է բերվել։ Օրենքի համաձայն՝ կազմվել է գնման գնահատման մրցութային հանձնաժողով, հայտարարել է բաց հրապարակային մրցույթ, այն մրցակիցը, որը առաջարկել է ավելի ցածր գումար, հաղթել է և իրականացրել մատակարարումը»,- մանրամասնեց Սողոմոնյանը՝ հավելելով, որ 2018թ հեղափոխությունից հետո ՊՎԾ-ն մեծ անձնակազմով մտավ ԵՊՀ և 5 ամիս շարունակ ուսումնասիրություններ իրականացրեց չարաշահումներ հայտնաբերելու կապակցությամբ, ամպագորգոռ թվեր հայտարարվեցին. «Այս ուսումնասիրությունների մեջ, ինչպես բանից պարզվում է, հայտնվել է հետևյալ գործը, իբրև թե այն կազմակերպությունը, որը մատակարարվել է էժան գնով, ձեռք է բերել և մեջը աշխատել է գումար՝ 5.7 մլն-ի չափով, դրա մեջ գնման հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ ես ունենք որոշակի մասնակցություն»։
Մենուա Սողոմոնյանը, զերծ մնալով մանրամասնել գործի իրավական, դատավարական դետալների մեջ, նշեց, որ գործը դատարանում է և ինքը լիահույս է, որ դատարանում ամեն ինչ վեր է հանվելու և ինքն արդարացվելու է։
«Իրականացվողն իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է։ Վերջին մեկ տարվա ընթացքում սա հարուցված երկրորդ քրեական գործն է իմ նկատմամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ նախորդ քրեական գործը հարուցվել էր «ուսապարկերի» ակցիայից հետո՝ վիրավորանքի հատկանիշներով, ինչը կարճվեց հանցակազմի բացակայությամբ, այդ ժամանակ իրեն առաջարկել են, որ գործը կարճվի համաներման հիմքով, ինչն ինքը մերժել էր, պնդել, որ գործը մտնի դատարան և ինքն արդարացվի։
«Նախորդ տարի, երբ սկսվեց իմ գործունեության ավելի ռադիկալ փուլը, երբ դուրս եկանք փողոց և սկսեցինք պայքարել գործող իշխանությունների հանձնվողական քաղաքականության դեմ, ինձ հրավիրեցին ՔԿ և հայտնեցին այս գործի մասին։ Բնականաբար, ես ասացի, որ սա աբսուրդ է, մոտ մեկ ամիս առաջ էլ ինձ ասացին, որ մեղադրանք են ներկայացնում»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։ Նրա խոսքով՝ իր նկատմամբ իրականացվող քաղաքակամ հետապնդման նպատակն իրեն ահաբեկելն է, վախեցնելը, լռեցնելը և հետ պահելն է հանձնվողական օրակարգի դեմ պայքարի գործից, ինչը միայն իր նկատմամբ չի տեղի ունենում։
«Այս կարևորագույն փուլում, երբ գործող իշխանություններն արդեն բացահայտ կերպով հայտարարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Խորհրդային Ադրբեջանի սահմաններում ճանաչելու, ինչը ենթադրում է Արցախը մաս կազմել Ադրբեջանի, իրենց համար շատ կարևոր է դիմադրության բոլոր օջախները կոտրել այսպիսի ահաբեկչության, վախի մթնոլորտ ստեղծելու միջոցներով»,- նշեց նա՝ հավելելով, որ սա ուղղված է նաև Համալսարանի մյուս գործընկերներին, առողջ ուժերին, որ լռեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից