ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ հերոսություններ էին անում Աննա Հակոբյանն ու Աշոտիկը բունկերներում, որտեղի՞ց դուրս էին գալիս անհոգ ժպտացող դեմքերով նրանց լուսանկարները. հոգեբան 05/22/2023 20:57 | ԼՐԱՀՈՍ
«Ցավոք, մենք, հանկարծակի, հայտնվել ենք այնպիսի հանգամանքների մեջ, որտեղ ամեն ինչ խեղաթյուրված է, բոլոր արժեքները գլխիվայր շուռ են եկել։ Ստացվում է, որ կարելի է ամեն ինչ ասել։ Ինչպես իրենք են սիրում ասել՝ ինչ ուզում են, այն էլ բանակցում են։ Ահա, այս ամենի ֆոնին, այլևս, բոլորովին զարմանալի չէ, որ Աննա Հակոբյանը կարող է համարվել նաև ինքնահռչակ հերոսածին մայր»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը` արձագանքելով Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե ինչո՞ւ իր կինը` Աննա Հակոբյանը, չի կարող համարվել հերոսածին մայր։
Աննա Հակոբյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս, հերոսածին մա՞յր է… Մենք աբսուրդի թատրոնի մեջ ենք հայտնվել, ասում է հոգեբանը և հավելում. «Ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերում հոգեկան հիվանդներին, որովհետև ցանկացած տեսակի հիվանդի նկատմամբ պետք է հարգալից վերաբերմունք ունենալ, սակայն, չեմ համարում, որ այս պարագայում, մենք գործ ունենք հոգեխանգարմունքի դեպքի հետ։ Այստեղ խնդիրը բարոյականության տիրույթում է՝ մենք գործ ունենք զրո բարոյականության հետ։ Հոգեկան հիվանդ մարդուն, դեռ կարելի է համապատասխան ձևով օգնություն ցույց տալ՝ բժշկական, հոգեբանական միջամտություն ցուցաբերել, բայց սա այդ դեպքը չէ։ Սա բարոյական մակարդակում ունեցած լուրջ անկումային վիճակ է, որտեղ, կրկին, ի հայտ են գալիս, խեղաթյուրված պատկերացումները։ Ինչպես որ Փաշինյանը մեկնաբանում է հայրենասիրություն երևույթը, կամ, թե ինչպես է նա պատկերացնում Հայրենիք երևույթը, նույն կերպ, հավանաբար, պատկերացնում է նաև հերոս և հերոսածին մայր հասկացությունները։ Վառ օրինակ, նա ասում է՝ որտեղ դու ապրում ես, դա քո Հայրենիքն է։ Տեսեք, թե մտքի և գաղափարի ինչպիսի «խորության» հետ գործ ունենք մենք…»,- ասում է տիկին Նալչաջյանը։
Հոգեբանը նկատում է՝ եկեք խիստ կասկածենք, թե ի՞նչ պայմաններում է Աշոտիկն անցկացրել 44 օրյա պատերազմը և ինչպիսի՞ իրադարձություններ են, իրականում, իր շուրջ կատարվել. «Այս ամենի վերաբերյալ մեզ հասած ինֆորմացիան մի քիչ այլ բնույթ ունի։ Կգա ժամանակը և մենք կիմանանք, թե քանի՞ հարյուր կամ հազար զինովորական է զոհվել՝ Աշոտիկին մարտի դաշտից անվտանգ դուրս բերելու և փրկության օպերացիան իրականացնելու համար։ Փաշինյանը «հերոսաբար» Արցախը հանձնում է թուրքին, «հերոսաբար» հայտարարում է, որ Արցախն, այլևս, Ադրբեջանի կազմում է, նույն «հերոսությամբ» նա կտոր – կտոր մեր Հայրենիքը նվիրում է թշնամուն, ուրեմն, ինչո՞ւ այս մի հերոսությունը ևս չվերագրեն իրենց։ Ավելին՝ իսկ Փաշինյանը չի՞ մտածել, արդյո՞ք, որ Աննան ոչ միայն հերոսածին մայր է, այլև հերոսի կին, չէ՞ որ այսքանից հետո, Փաշինայնը, նույնպես, «հերոս» է»,- կիսահեգնական տոնով նկարագում է հոգեբանը։
Ստացվում է, որ մենք գործ ունենք «հերոսների» ընտանիքի հետ, ասում է Կարինե Նալչաջյանը. «Ամուսինը հերոս Նիկոլն է, կինը «Էռատո» ջոկատի հերոսուհի հրամանատարը, Աշոտիկն էլ՝ իրենց հերոս որդին։ Մենք ապրում ենք խեղաթյուրված և ապականված աժեքների ժամանակաշրջանում։ Ամեն քալափոխի մտքի և մտածողության խեղճության ականատեսն ենք դառնում մենք վերջին մի քանի տարիների ընթացքում։ Ուրեմն, եկեք ավելացնենք Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որ իր կինը, նույնպես, հերոսուհի է, իսկ ինքը՝ հանկարծահաս հերոսուհու ամուսին, մանավանդ, որ Աննա Հակոբյանի «հերոսական» կերպարն անընդհատ ասպարեզում է՝ նա որդեկորույս մայրերն, օրինակ, հորդորում է վերջ տալ իրենց ողբին։ Դե բան էր՝ անցավ - գնաց։ Երեխա էր՝ զոհվեց -գնաց, ի՞նչ կարիք կա ողջ կյանքն անցկացնել՝ սգալով որդու մահը։ Չմոռանանք նաև, որ մեզ ոչնչացնել սպառնացող թշնամուն դեմ հանդիման, չվերջացող պատերազմական իրավիճակում «հերոսուհի» Աննան և իր ամուսինն անդադար խաղության կոչեր են անում, միթե՞ սա հերոսության վառ դրսևում չէ այդ ընտանիքի և ամուսինների կողմից»,- ասում է հոգեբանը։
Ամփոփելով զրույցը` Կարինե Նալչաջյանը հիշեցնում է՝ եկեք չմոռանանք նաև, թե նույն արյունալի պատերազմի օրերին, որտեղ Աշոտիկը «հերոսական» դրվագներ էր կերտում, մեզ էին հասնում բունկերներից Աննա Հակոբյանի և իր որդու անհոգ ժպտացող լուսանկարները։ Չէ՞ որ դրանք կան, դա իրողություն է, ասում է հոգեբանն ու հավելում՝ հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ հերոսություններ էին անում Աննա Հակոբյանն ու Աշոտիկը բունկերներում պատերազմի օրերին, որտեղից դուրս էին գալիս անհոգ ժպտացող դեմքերով նրանց լուսանկարները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ