ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չ«փրկված» ու Չ«դիմադրված» հայրենիքը․ Պայքարի նոր փուլը՝ իրար աչքերի մեջ նայելով․ Վահե Հովհաննիսյան 05/21/2023 12:21 | ԼՐԱՀՈՍ
Ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը մտնում են անկայունության, խոշոր անորոշությունների ու ռիսկերի նոր փուլ։ Վահե Հովհաննիսյան
«Ականատես ենք լինելու շատ գռեհկությունների։ Ինչպես՝ երեկ։
Իհարկե, հնարավոր է իշխանություն կորցնել, հնարավոր է իշխանություն վերցնել, բայց հնարավոր է նաև պետություն կորցնել։ Շատ հնարավոր է՝ ուղղակի ստանալ անկառավարելի, ինչ-որ անբովանդակ վիճակ։ Ու էլի՝ բոլորով սպասարկել «նոր պատմական ողբերգությունը»։
Մենք ունենք իրական հնարավորություն՝ դա թույլ չտալու։ Բայց դրա համար պետք են գրագետ քայլեր, գիտակցում՝ հրաժարվելու նախկին սխալներից, պարզունակ պատկերացումներից։
Ի՞նչ է պետք գալիք ծայրահեղ վտանգավոր փուլում.
- Մնալ մարդ։ Անհատական մակարդակում կայացնել անհատական որոշում։ Որոշել, որ հենց քեզնից կախված է շատ բան։ Չլինել դիտորդ ու չսպասարկել Նիկոլ։
- Հասկանալ նախորդ պրոցեսների սխալները։
- Բացառել «պայքար և անձնական կոմֆորտ»-ի համատեղումը։ Բացառել «պայքար և զուգահեռ՝ Նիկոլի կառավարության հետ բիզնես» բանաձևը։
- Բացառել պայքարի սեզոնայնությունը։
- Գիտակցել, որ մեր խնդիրը 65-70% սպասող, չկողմնորոշված, բայց՝ փոփոխությունների պատրաստ հասարակությունն է։ Վճռորոշ կարևորություն ունի նրանց հետ ճիշտ կոմունիկացիան, նրանց կոնսոլիդացիոն ձևակերպումներ առաջարկելը։
- Կան մարդիկ, ովքեր սպառել են ԲՈԼՈՐԻՍ փոխարեն որոշումներ կայացնելու լիմիտը։ Հետևաբար՝ որոշումների կայացման հին մեխանիզմը չի կարող լինել։
- Պետք է ընդունել, որ չի կարող լինել լարված փողոց ու միևնույն ժամանակ «կառուցողական» աշխատող ընդդիմություն ԱԺ-ում։ Դա կոտրում է մարդկանց, ովքեր պետք է ինչ-որ ռիսկերի գնան, կորուստներ ունենան՝ պայքարին միանալու համար։ 336 հազար ընտրողներն իրավունք ունեն պահանջելու կոշտ պայքար՝ 35 պատգամավորներից։
- Բացառել է պետք հետնիկոլական քաոսը։
- Պետք է օգտագործել իշխանության տված գռեհիկ «առիթները».
ա/ Գեներալ Գ. Խաչատուրովի և Գայանե Հակոբյանի պաշտպանությունը վերածել լայնածավալ քաղաքացիական շարժման։ Երկիրը վարակել նրանց և այլոց աջակցության թեմայով։
բ/ Հայաստանում թմրանյութերի տարածումը լրջագույն հարց է, և պետք է դառնա բոլոր նորմալ մարդկանց համախմբման թեմա։ Ունի մեծ պոտենցիալ։ Չթողնել լռել՝ ծնողներին, ուսուցիչներին, մշակույթի մարդկանց, հայտնի մարզիկներին, բժիշկներին, հանրային գործիչներին, դասախոսներին, հոգևորականներին։ Այս պրոցեսը, սակայն, պետք է խրախուսել, կազմակերպել։
c/ Երևանի ընտրություններին պետք է լուրջ մոտենալ։ Հնչեցրել եմ առաջարկ՝ գնալ «Հանրության թեկնածուով»։ Դա ճանապարհ է, որը ենթադրում է շատ հետաքրքիր պրոցեսների գեներացում։ Իհարկե, կարող են լինել նաև այլ մոտեցումներ։
- Ցանկացած գործ ու ցանկացած ծավալուն պրոցես պետք է կազմակերպել, աջակցել, որ ստացվի։ Ոչ մի հեշտ կամ արկածախնդիր տաբերակ չկա։ Պետք է լինեն միասնական տեղեկատվական հոսքեր, գրագետ մենեջմենթ։ Հենց այս գիտակցումը և պատկերացումը չկա Հայաստանում։ Դրա համար էլ վերջում հանգում ենք «ժողովուրդն է մեղավոր» անիմաստ ու սխալ ձևակերպմանը։ Իրականում 90 տոկոսը պատրաստ է փոփոխության, մենք 90 տոկոս ենք։ Մեր հասարակությունն ունի առողջացման շատ մեծ ռեսուրս ու դա որոշ շրջանակները չեն՝ իրենց գույքին գերի։
Պայքարի այս փուլն իրար աչքերի մեջ նայելով պիտի անցնենք, այս փուլի առանձնահատկությունը պետք է լինի շիտակությունն ու պրոցեսներին ու միմյանց բաց աչքերով, ուղիղ նայելու պատրաստակամությունը։ Չի կարելի շարունակել ձևացնել, թե չենք տեսնում, չենք հասկանում։ Հայաստանին սպասվում է վտանգավոր փուլ, դժվար պայքար ու մեծ ներքին «ռազբորկա»»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ