ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմը տիկին Զարինեի ընտանիքի համար շարունակվում է․ Հադրութը կորցնելուց հետո կիսված Թաղավարդում են վերաբնակվել՝ թշնամու քթի տակ, նորից տուն վերադառնալու մեծ սպասումով 05/21/2023 21:48 | Կյանքն՝ Արցախում
44-օրյա պատերազմի հետևանքով կիսված Թաղավարդում, որքան էլ տարօրինակ թվա, այսօր ապրում են նաև մարդիկ, ովքեր իրենց տունն են կորցրել․ Զարինե Գաբրիելյանն ընտանիքով Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում էր ապրում․ թշնամու կողմից այն բռնազավթելուց հետո որոշում են վերաբնակվել Թաղավարդում՝ թշնամու դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
«Պատերազմի օրերին երեխաների հետ Երևան էինք գնացել, բայց հենց ավարտվեց, հետ եկանք։ 2020թ․ դեկտեմբերից Թաղավարդում ենք ապրում։ Չկարողացանք Երևանում մնալ, այստեղ՝ Արցախում, շատ ավելի լավ ենք զգում մեզ․․․Երեխաներն էլ չկարողացան հարմարվել Արցախից դուրս ապրելուն։ Թաղավարդը իմ հայրական գյուղն է․ այստեղից էի հարս գնացել Ակնաղբյուր, իսկ հիմա նորից այստեղ եմ։ Հայրական տանս մոտ գտնվող տունն ենք վարձակալել ու արդեն 3-րդ տարի է՝ այստեղ ենք ապրում»,- «Փաստինֆո»-ին պատմում է տիկին Զարինեն։
2020 թվականից սկսված պատերազմն այս ընտանիքի համար չի ավարտվել։ Թաղավարդի օկուպացված հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար թիրախավորում, փորձում են վախեցնել մեր հայրենակիցներին։ Անցած տարի թշնամու արձակած փամփուշտը տիկին Զարինեենց տուն է մտել։
«Հիշում եմ՝ երեկոյան 11-ի կողմերն էր, որ սկսել էին կրակել։ Զգում էինք, որ կրակոցների ձայները բավականին մոտիկից են լսվում։ Դե, նրանց դիրքերն էլ պարզ երևում են մեր տնից։ Հաջորդ օրը, որ տունը մաքրեցի, տեսա, որ պատը քանդված է, անցք էր բացվել։ Փաստորեն՝ փամփուշտը տունր էր մտել, մենք էլ չէինք հասկացել․․․Ոստիկանները որ եկան՝ արձանագրելու դեպքը, պահարանի հետևից հանեցին փամփուշտը․․․»,-հիշում է մեր զրուցակիցը։
Ակնաղբյուրում ոչ միայն տունն ու աշխատանքը, այլև տարիների ընթացքում ամբողջ ստեղծածն են թողել տիկին Զարինեենք։ Ինքը մանկավարժ է՝ 15 տարի Ակնաղբյուրի դպրոցում է աշխատել, ամուսինն էլ անասնաբուծական ֆերմա ուներ՝ 150 գլուխ անասունով։ Մինչև հիմա անգամ դրանց կեսի փոխհատուցումը չեն ստացել։
«Ակաղբյուրում ամեն ինչ անում էինք՝ հող էինք մշակում, անսուն պահում․․․ Հիմա էլ ինչ հնարավոր է՝ անում ենք։ Տան դիմացի հողակտորն ամբողջությամբ ցանել ենք․ դեռ տնից մի քիչ հեռու մի հողակտոր էլ ենք վերցրել, մշակել։ Ամեն ինչ ցանել ենք, որ շրջափակումը շարունակվելու դեպքում շատ չնեղվենք։ Չենք մտածում Արցախից դուրս գալու մասին, չենք էլ պատկերացնում, թե ուրիշ որտեղ կարող ենք ապրել։ Երեխաներն էլ իրենց կյանքը, ապագան այլ տեղ չեն պատկերացնում․․․»,-ասում է մեր զրուցակիցը։
Տիկին Զարինեն հիմա ամեն օր Թաղավարդից Կարմիր Շուկա աշխատանքի է գնում․ դպրոցում է աշխատում։ Խոստովանում է՝ աշխատանքի գնալիս միշտ մտածում է, մի օր նորից վերադառնալու է իր հարազատ օջախը, որ կրկին դասավանդելու է Ակնաղբյուրի փոքրիկներին․․․
«Բոլորս էդ հույսով ենք ապրում։ Կիսուրս 85 տարեկան է, սկեսրայրս էլ՝ 87, ամեն օր ասում են՝ պիտի գնանք մեր տուն, մեր գյուղում պիտի մեռնենք․․․ Էդ հույսով ենք ապրում բոլորս, բոլորս․․․Մի քանի օր առաջ էլ Ստեփանակերտում համագյուղացիներիցս մեկին եմ հանդիպել, ասում է՝ մե՛կ է, վերադառնալու ենք, նորից մեր տներն ենք գնալու․․․Ամեն երեկո հուշերով մեր տանն ենք՝ հատկապես երեխաները․․․»։
Տիկին Զարինե փոքրիկ դուստրը 6-րդ դասարանում է սովորում։ Մայրն ասում է՝ որ շարադրություն է հանձնարարում ուոսուցչուհին, միշտ Հադրութի, իրենց գյուղի մասին է գրում․․․ Օրերս նման մի շարադրությամբ փոքրիկ Անգելինան հուզել է Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին․․․Մայրը պատմում է՝ բաց դասի շրջանակում շարադրություն էր հանձնարարված․ աղջկա՝ Հադրութի մասին գրված շարադրությունն այնքան հուզիչ էր, որ բոլորին ստիպել է արտասվել․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ