ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տասնհինգ սուտկա՝ «խուլիգանության» համար․․․ 05/20/2023 17:44 | Վերլուծություններ
Այսօր Մինասի հայրենի գյուղում՝ Ջաջուռում նկարչի թանգարանի՝ նորացված ու ժամանակակից ցուցադրության բացման օրը, ինչը շատ կարևոր իրողություն է, նրա անձնական կյանքի մի պատմություն եմ ուզում ներկայացնել, որը փաստում է, թե ինչ արգելքներ հաղթահարելով է ստեղծագործել հանճարեղ նկարիչը՝ ճեղքելով ժամանակի պատն ու երկաթյա վարագույր․․․
«Խուլիգանություն» ասել է՝ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն, որն արտահայտվում է հասարակական կարգը կոպտորեն խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու եղանակով։
Սոցիալիստական ռեալիզմ կոչվող անդեմության մերժումը և գունեղ ու թարմ, ինքնատիպ գույները՝ կերպարվեստում, ինչը շատ հատուկ էր Մինասին,փաստորեն, կուսակցական գաղափարախոսությունը նույնպես տեղավորել էր «խուլիգանություն» հոդվածի տակ։
Գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանը, Մինասի որդին, պատմում է այն, ինչ իրեն պատմել են, այսինքն, ընտանեկան «փաստերի արխիվն է բացում», որ Մինասի պարագայում ներընտանեկանից դուրս է՝ «ազգային արխիվի փաստական նյութ է, աբսուրդային փաստ և նույնպիսի իրականություն» ։
Մինասը նստած է, գալիս է ահա, մի «աֆիցեր», որ քննի, մեկ է՝ 15 «սուտկայից» թողնելու են, բայց պիտի մի բան գրի։ Գալիս է՝ «դոբրի, դեն, բարի օր, բան, ման, Մինասը, թե՝ Աստծո բարին, բայց, անկեղծ ասած՝ ուղղակի չեմ հասկանում՝ ինչու՞ եմ այստեղ»։
Սպան, թե՝ այստեղ գրված է՝ «բուրժուական արվեստի պրոպագանդա», «շեղում սոցիալիստական արվեստի նորմերից, սոցռեալիզմին հակասող մոտեցում»։
«Ինչռեալիզմի՞»՝ հարցնում է Մինասը։
Սոցիալիստակա՛ն՝ պատասխանում է սպան։
Մինասը զարմանում է՝ առաջին անգամ եմ լսում, որ սոցիալիզմը լինում է կապիտալիստական։ Ասում է՝ ռեալիզմը միշտ ռեալիստական է լինում, իսկ սոցիալիզմը և կապիտալիզմը քաղաքական բաներ են։ Ռեալի՛զմն է միշտ անփոփոխ։
Էս մարդը շեշտակի նայում է և՝ բայց դու խելացի տղա ես, չէի մտածել էդ մասին։
Հետո՝ Մինասը շուռ է գալիս ու հարցնում՝ իսկ դուք իմ նկարները տեսե՞լ եք։
Սպան խոստովանում է՝ չեմ տեսել, ձեր «ռապորտում» գրված է․․․
Մինասն արդեն ինքն է շարունակում։ Գիտեք, ասում է՝ ես ինձ վրա զարմանում եմ, որ ասենք, կարող եմ կարմիր ծառ նկարել․․․
Նա էլ թե՝ դուք դալտոնի՞կ եք։
Մինասը շատ հանգիստ պատասխանում է՝ չէ։ Չէ, ես նորմալ եմ տեսնում․․․ և սկսում է պարզ, մատչելի ձևով բացատրել գույնի և լույսի փոխազդեցությունների մասին՝ միաժամանակ հետևելով իր աչքի առաջ վերափոխվող, կլանված հայացքն իր խոսքից չկտրող սպային․․․
Ի սկզբանե աբսուրդի ժանրի այս պատմությունը, Մինասի Նարեկ որդու վկայությամբ՝ ավարտվում է նրանով, որ խորհրդային այս սպան, այս մարդը դառնում է Մինասի մեծ երկրպագուն։ Իսկ Մինասի մահից հետո, ասում է՝ արդեն իմացանք, որ գեներալ է դարձել, մեծ բաներ է արել ու նույնիսկ՝ Մինասի արվեստի գիտակ էր դարձել։ «Լավ մարդ է եղել, բարի, գիտակից անձնավորություն, բայց կրող է ապուշի մեկը լիներ՝ բացարձակ չհասկանար և չցանկանար անգամ՝ հասկանալ․․․ Իրականում՝ աբսուրդ ժամանակներ էին՝ մի տեսակ շատ անհասկանալի․ գույները, պատկերները մի քիչ այլ կերպ, սեփական հայացքով պատկերելու համար քննադատում էին, չգիտեմ ինչ էին անում»։
Եվ վերահաստատում է՝ «Մենք, ախր, նույնը չենք կարող նկարել, մենք լույսի ազդեցությունն ենք նկարում, գույնը դա լույսն է․․․»
Հատված՝ «Առասպելյալ ռեալիզմից անդին» էսսեից
Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ