ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
1990-ականներին զենք չունեինք, անգամ փայտով էինք կռվում, բայց կար համազգային նպատակ,երազանք ու համախմբված էինք․ 31 տարի առաջ այս օրն ազատագրվել էր Բերձորն ու բացվել կյանքի ճանապարհը 05/18/2023 19:47 | ԼՐԱՀՈՍ
1992թ․ այս օրը՝ մայիսի 18-ին ազատագրվեց Բերձորը և բացվեց կյանքի ճանապարհը։ Ազատագրված հայկական Բերձորի առաջին վերաբնակիչների շարքում էր ազատամարտիկ, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանի ընտանիքը։
«Բերձորի ազատագրումով իրականացավ հայության երազանքը՝ երկար դադարից հետո Արցախն ու Հայաստանը նորից միացան։ 1988թ․ երբ սկսվեց շարժումը, բոլորս ունեինք մեկ նպատակ՝ Հայաստանի ու Արցախի միացում։ Բերձորին ազատագրումից մեկ օր առաջ՝ 1992թ․ մայիսի 17-ին, ազատագրվեց նաև Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանը, որն ուղիղ մեկ տարի գերության մեջ է եղել։ Բերդաձորի գյուղերը 1991թ․-ին ադրբեջացիները՝ խորհրդային բանակի օգնությամբ, դատարկել էին, տղամարդկանց մեծ մասին ձերբակալել, երկու հոգու էլ Բաքվի բանտում տանջամահ արել։ Ըստ էության, Բերդաձորի գյուղեր ու Բերձորի ազատագրմամբ բացվեց ցավաքային ճանապարհը, որը մեզ համար, իրոք, կյանքի ճանապարհ է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ազատամարտիկը։
1989-ից մինչև 1991թ․ մայիս մասնակից լինելով ազատագրական ու ինքնապաշտպանական մարտերին՝ Ըռքոյանը շատ լավ գիտեր ազատագրված բնակավայրերը վերաբնակեցնելու ու զարգացնելու կարևորությունը։ Հենց այդ գիտակցումով է 1996թ․ ընտանիքի հետ Երևանից Քաշաթաղ տեղափոխվել։
«Սոցիալական պայմանները շատ վատ էին։ Վեց տարի ապրել ենք կիսավեր շինության մեջ, բայց դա էական չէր․ կար նպատակ, ծրագիր՝ կրկին վերաբնակեցնելու, վերահայացնելու պատմական հայկական հողը՝ Քաշաթաղը։ Մասնագետների լուրջ խնդիր կար սկզբում, ու երբ ինձ առաջարկեցին տեղափոխվել այնտեղ , միանշանակ համաձայնեցի․․․ Երկու աղջիկներս ծնվել ու մեծացել են այտեղ»,-պատմում է լուսանկարիչ-վավերագրողը։
Քաշաթաղում ապրած 24 տարիների ընթացքում Ըռքոյանը միայն կրթության զարգացմամբ չէր զբաղվում։ Լուսանկարչական ապարատը, ինչպես ազատամարտի տարիներին, այնպես էլ դրանից հետո՝ ընդհուպ մինչև 2020թ․ նրանից անբաժան է եղել։ Քաշաթաղի շրջանում որտեղ խաչքար, մատուռ, եկեղեցի կամ տապանաքար էր տեսնում, լուսանկարում էր։ Վավերագրական այդ նյութերը ադրբեջանական կեղծիքի դեմ աշխատող կարևորագույն վկայություններ են։ Ըռքոյանը շեշտում է՝ դրանք փաստում են, որ Քարվաճառն էլ, Քաշաթաղն էլ, 1990-ականներին ազատագրված մյուս տարածքներն էլ պատմական հայկական տարածքներ են։
Քանի դեռ հայրենիքի մի զգալի մաս նորից գերության մեջ է, այդ վկայությունները հանրայնացնելու գործով է զբաղված լուսանկարիչ-վավերագրողը։ Քարվաճառում, Քաշաթաղում հայկական հետքն ապացուցող պատմամշակութային հուշարձանների լուսանկարների ցուցահանդեսներ մի քանի անգամ կազմակերպվել են Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Այսօր էլ Բերձորի ազատագրման 31-ամյակին նվիրված ցուցադրություն է եղել Աբովյան քաղաքում։
Ազատամարտիկը չի հուսահատվում, լիահույս է, որ միաբանվելու ու հույսներս մեզ վրա դնելու դեպքում նորից կազատագրենք Բերձորն էլ, օկուպացված մյուս բնակավայրերն էլ։
«Եթե 1988-ի պես համազգային շարժում սկսվի, համախմբվենք, նորից ազատագրելու ենք մեր հողերը։ Այն ժամանակ մենք զենք չենք ունեցել, անգամ փայտով ենք կռվել, բայց ունեցել ենք նպատակ, երազանք ու համախմբված էինք։ Հիմա զենք ունենք, մնում է համախմբվենք ու կկարողանանք հետ բերել կորցրածը»,-եզրափակում է ազատամարտիկը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից