ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժամանակ է պետք հասկանալու՝ ի՞նչ հերթական մանիպուլացիա են մտածել համախոհներ՝ Արայիկ Հարությունյանն ու Արցախի ԱԺ նախագահը. Մետաքսե Հակոբյանը՝ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասին 05/18/2023 21:18 | ԼՐԱՀՈՍ
«Այն, որ Ազգային ժողովի նախագահի հայտարարության մեջ Արցախի նախագահի հրաժարականի պահանջ չկա, սա հստակ է։ Կա հստակ պահանջ՝ ստեղծելու Պաշտպանության Պետական Կոմիտե, ինչպես նաև հնչել են անուններ, որոնց նախագահ Հարությունյանը պետք է ներառի այդ կոմիտեի կազմի մեջ։ Ահա այս պահանջը չկատարելու պարագայում, Ազգային Ժողովի նախագահը պահանջելու է նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Արցախի Ազգային Ժողովի ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ հերթական նիստի ժամանակ հանդես էր եկել հայտարարությամբ, որով դիմել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին. «Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ ՝Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել ՝Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն: Ինչո՞ւ , հարցեր մի տվեք: Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ:
Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք»:
Ազգային Ժողովի նախագահի հայտարարությունն անակնկալի է բերել Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր դաշինքի պատգամավորներին, ասում է Մետաքսե Հակոբյանը և հավելում՝ երկար ժամանակ չունեցան քննարկելու հրաժարականի մասին հայտարարությունը, սակայն մի բան պարզ է՝ չի բացառվում, որ սա, նույնպես, Արայիկ Հարությունյանի հերթական նախաձեռնություններից մեկն է, որով վերջինս նպատակ է հետապնդում պառակտում մտցնել ներքաղաքական դաշտում. «Այն, որ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ու Արայիկ Հարությունյանը նույն թիմի ներկայացուցիչներ և համախոհներ են, սա ամեն տեսակի քննարկումներից և կասկածներից վեր է։ Հետևաբար, հանկարծ, հանդես գալ նախագահի հրաժարականի մասին հայտարարությամբ, ինչպես արդեն ասեցի, մեղմ ասած, անակնկալ էր։ Մենք, արդեն, երեք տարի է՝ պահանջում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ընդ որում՝ այդ պահանջի հիմքում շատ ավելի լուրջ և ծանրակշիռ հիմքեր կան, ինչպիսին օրինակ՝ Արայիկ Հարությունյանի անկարողությունն է՝ պահելու Արցախի տարածքային ամբողջականությունն ու բնակչության անվտանգությունը, նա չունեցավ բավարար կամք՝ հակառակվելու Հայաստանի արցախակործան և հայակործան ծրագրերի իրականացմանը։ Ստացվում է, որ այդպիսի պահանջներն, այդպես էլ, չբավարարվեցին և հիմա, հանկարծ, Արցախի ԱԺ նախագահը որոշել է, որ, եթե Արայիկ Հարությունյանը չստեղծի ՊՊԿ և այնտեղ չներառի ինչ – որ մարդկանց, ապա պահանջելու է նրա հրաժարականը»։
Մետաքսե Հակոբյանը նկատում է՝ ժամանակ է պետք հասկանալու, թե ի՞նչ հերթական խաղ են մտածել Արցախի իշխանութունները, որովհետև խայտառակ պատերազմից հետո Արցախի քաղաքական վերնախավն արել և անում է հնարավոր ու անհնար ամեն քայլ, ամեն գնով պահելու իշխանությունը։ Եվ հիմա, հանկարծ, Արայիկ Հարությունյանի համախոհ հանդիսացող Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խոսում է նրա հրաժարականի պահանջների մասի՞ն …սա, մեղմ ասած, տրամաբանական չէ՞, ասում է պատգամավորը։
Հարցին՝ արդյո՞ք սա, նույնպես, Սամվել Բաբայանի տապալված վերջին արշավը փրկելու փորձ չէ, որով Բաբայանն Արցախի փողոց հանելով ընդամենը 1000 մարդ, պահանջում էր իշխանութուններից պետնախարարի պաշտոնում նշանակել իրեն, փորձելով ներկայացնել սեփական ցանկությունն, իբրև, հանրային պահանջ, Մետաքսե Հակոբյանը նկատում է՝ սևեռվելով միայն Սամվել Բաբայան պրոյեկտի վրա, բաց են թողնվում ոչ պակաս կարևոր պրոյեկտներ, որ Արցախում ունի Նիկոլ Փաշինյանը և որոնք այնտեղ բազմաթիվ են։ Դրանց ներդրմամբ, ըստ Հակոբյանի, Փաշինյանը փորձում է ապակայունացնել, թուլացնել կամ, առհասարակ, վերացնել Արցախի դիմադրության օջախները, որոնց գործունեության արդյունքն, արդեն, ակնհայտ երևում է Արցախում։ Այդպիսի պրոյեկտներ Փաշինյանն ունի և՛ Արցախի նախագահականում, և՛ կառավարությունում, դրանք կան, առկան են նաև ինչ- ինչ հասարակական խորհուրդների տեսքով։
Պատգամավորի մեծագույն մտավախությունը, սակայն, այն ենթադրությունն է, որ Ազգային Ժողովի նախագահի կողմից՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը կարող է նաև նպատակ հետապնդել՝ պառակտելու Արցախում բուռն ազգային - հասարակական գործունեություն ծավալող նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շուրջ ստեղծված մեծ կոնսեսուսը, որի առաջարկած գաղափարների շուրջ, ըստ Մետաքսե Հակոբյանի, այս պահի դրությամբ, համախմբվել են Արցախի փրկության համար պայքարող ամենատարբեր խմբեր, մարդիկ ու կազմակերպություններ, մի կողմ թողնելով իրար մեջ ունեցած այս կամ այն հակասություններն ու անհամաձայնությունները։ Նպատակը մեկն է՝ հաղթահարել Արցախում ստեղծված անհաղթահարելի թվացող գոյաբանական ճգնաժամը, որ կարծես թե, իրականանալի է թվում Վարդանյանի առաջարկած և նրա շուրջ համախմբված մարդկանց միասնականության շնորհիվ։ Սրանով է պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեկնաբանում Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի կասկածելի առաջարկը՝ ՊՊԿ-ի ստեղծումն ու դրա կազմում իր իսկ կողմից առաջարկած անձանց, մասնավորապես, Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի ընդգրկումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ