ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանին ցնցել է 4 տոննա թմրանյութերի և 1 մլրդ. դոլարի ստվերային գումարի շրջանառության բացահայտումը և նա խաղարկեց Աշոտ Փաշինյանի և ծնողների միջադեպը. քաղաքագետ 05/18/2023 21:29 | ԼՐԱՀՈՍ
«Երբ Իտալիայում արձանագրվեց և առգրավվեց, ավելի քան 800 մլն. եվրո արժողությամբ թմրանյութի ահռելի խմբաքանակը, կարծում եմ, սա ցնցեց Փաշինյանին։ Բնականաբար, նա ոչ մի կերպ չէր ցանկանա, որպեսզի հայ հասարակությունն այս մասին տեղեկացված լինի։ Այնուհետև, ԱԱԾ-ի միջոցով բացահայտվեց նաև, որ Հայաստան է մտել, մոտ 250 մլն. եվրոյի թմրանյութ, այսինքն, մոտ 1 մլրդ. դոլարից ավել գումար կազմող թմրանյութի խմբաքանակ է Հայաստան ուղևորվել։ Ընդ որում՝ Հայաստանը ոչ թե տրանզիտ, այլ, հենց, սպառող երկիր էր հանդիսանալու այդ ապրանքատեսակի համար։ Ստացվում է, որ Հայաստանում, մոտ, 1 մլրդ. դոլարից ավել ստվերային գումար է պտտվում, իսկ այս ամենը՝ թե՛ թմրամիջոցների այդպիսի խմբաքանակը, թե՛ միլիարդի հասնող գումարը, չէր կարող առանց իշխանության գիտության տեղի ունենալ»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Նրա կարծիքով՝ Փաշինյանին խիստ անհրաժեշտ էր, որպեսզի ինչ – որ կերպ այս ամենը ստվերեր և ահա, տեղի ունեցավ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ մի միջադեպ, որը մեծ աղմուկ հանեց և ստվերում թողեց թմրամիջոցների թեման։ Միաժամանակ նկատում է՝ այս թեմայով կարող է միայն ենթադրություններ անել ու ավելացնում՝ որպես քաղաքագետ և քաղաքացի, ճիշտ չի համարում երեխաների թիրախավորումը կամ երեխայի նկատմամբ ատելության գեներացումը, անգամ, եթե այդ երեխան Նիկոլ Փաշինյանի որդին է։
Քաղաքագետը վստահ չէ՝ արդյո՞ք տղայի՝ այդ պահին այդ վայրում հայտնվելը պատահականությա՞ն, թե կանխամտածված քայլերի արդյունք է, սակայն, այն, որ կոկայինի բացահայտումն իր հետ մի քանի տեսակի լուրջ խնդիրներ էր առաջ բերելու, սա կասկածներից վեր է.«Նախ, պարզվելու էր, որ այս իշխանություններն այնքան էլ մաքուր չեն, որքան ջանում են երևալ, հետո, եթե, արդեն իսկ, բացահայտված է 1 մլրդ. դոլարի ստվերային գումարի շրջանառության դեպք, ապա որքա՞ն է կազմում դեռևս թաքուն պահվող ստվերային շրջանառության թիվը։ Սրանով էլ կարող էր բացահայտվել, որ նախկիններին կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրող և այդ լոզունգներով իշխանության եկած փաշինյանական պետական համակարգը շատ ավելի կոռումպացված է, քան երբևէ Հայաստանում եղած որևէ իշխանություն։ Ընդ որում, այսօրինակ խայտառակ թվերը բացահայտվում են ոչ թե այստեղ, այլ դրսում՝ Իտալիայում, հետևաբար, Փաշինյանը ոչ մի կերպ չի կարող մեղքը բարդել նախկինների վրա»։
Երվանդ Բոզոյանն այս բացահայտման մեջ նաև ազգային անվտանգային լուրջ խնդիր և մարտահրավեր է տեսնում. «Այս մասշտաբների թմրամիջոցի, այն էլ՝ կոկային տեսակի թմրանյութի ուղղորդումը մեր երկիր, իրենից լուրջ դիվերսիա է ներկայացնում՝ ուղղված հայ ժողովրդի և, մասնավորապես, հայ երիտասարդների դեմ։ Սրանով պատրաստվում են հայ երիտասարդությանը թունավորել կոկայինով և, գրեթե, համոզված եմ, որ այստեղ մեծ դերակատում ունեն նաև արտաքին ուժերը։ Միայն գլոբալ իշխանափոխությունից հետո մենք կիմանաք, թե, իրականում, ի՞նչ մասշտաբների ներգրավվածություն կա այս գործում արտաքին ուժերի կողմից և ի՞նչ մասշտաբների գումարներ են աշխատում այն իշխանավորները, ովքեր ներգրավված են Հայաստանում թմրամիջոցների ներկրման և առևտրաշրջանառության մեջ»։
Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, երեկ աննկատ անցավ Փաշինյանի բաց և արդեն, անկաշկանդ, սակայն, իրականում, սարսափելի բովանդակությամբ հայտարարությունն այն մասին, որ իրենք, մեկ քայլ առաջ կատարելով՝ ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը պատասխանում է՝ Փաշինյանը վաղուց է հասարակությանը պատրաստել այդ հայտարարությանը, դեռևս 2022 թ. հոկտեմբերի 6-ին՝ Բրյուսելում. «Փաշինյանն, ըստ էության, վախեր չունի՝ բարձրաձայնելու այն մասին, որ Արցախն, այլևս, Ադրբեջանի կազմում է, նա վաղուց դրան պատրաստ է և պատրաստում է նաև հայ հասարակությանը։ Նրա վախերը կարթնանան այլ փուլում, երբ կգա համապատասխան փաստաթուղթը ստորագրման պահը։ Իսկ թե ինչո՞ւ մեզանում այդ սարսափելի լուրն ընդունվեց, ըստ էության, առանց որևէ դիմադրության, սրա պատճառներն այլ տեղում են՝ Հայաստանում քաղաքական դաշտի արմատական փոփոխություն պետք է իրականացնել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ