ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայփոստ»-ում ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ. ՊՎԾ 05/17/2023 18:35 | Քրեական խրոնիկոն
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի Հանձնարարագրով «Հայփոստ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ։ «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է ՊՎԾ-ն։
Ուսումնասիրվել են 2017-2021 թվականների ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կառավարման արդյունավետության հետ կապված հարցեր, որոնց թվում եկամուտներն ու ծախսերը, դեբիտորական պարտքերը, գույքերը, վարձակալությունները, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքները, գնումների գործընթացները և այլն: Հատկանշական է այն հանգամանքը, որ 2017-2019թթ.-ին ընկերությունն աշխատել է շահույթով, սակայն 2020-2021 թվականների գործունեության ամփոփ հաշվետվությունով արձանագրվել են ֆինանսական վնասներ:
Պարզվել է, որ «Հայփոստը» փոստային ծառայությունների մատուցման որակի բարձրացման նպատակով իռլանդական «Էսչեր Գրուպ» (Escher group) կազմակերպությունից շուրջ 1,7 մլն դոլարին համարժեք դրամով ձեռք է բերել «Riposte» ծրագրային համակարգ, սակայն համակարգը երբևէ չի գործածվել, չի ծառայել առաջնային նպատակներին: Փաստացի չօգտագործված ծրագրի ձեռքբերումը գնահատվել է որպես «Հայփոստի» ակտիվների ավելացում, ինչով պայմանավորված՝ շուրջ 446 մլն դրամ գումար՝ որպես ֆինանսական փոխհատուցում, վճարվել է ընկերության հավատարմագրային կառավարիչին։ Համաձայն գնման պայմանագրի՝ ծրագիրը ոչ միայն չի շահագործվել, ինչպես նախատեսվել էր (նախատեսված էր օգտագործել 2016-2026թթ.-ին), այլև 2016-2021թթ.-ի համար շուրջ 410 մլն դրամ գումար ծախսագրվել է ծրագրի մաշվածության համար: Մասնավորապես՝ 2016թ.-ի համար ծախսագրվել է շուրջ 24,8 մլն դրամ, իսկ 2017-ի համար՝ շուրջ 75,8 մլն դրամ, 2018-2021թթ.-ին յուրաքանչյուր տարվա համար շուրջ 77,4 մլն դրամ:
Վերոգրյալը հետագայում բացասական ազդեցություն է ունեցել ընկերության՝ ՀՀ պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման տեսանկյունից .արդյունքում ընկերությունը կրել է շուրջ 1,4 մլրդ դրամի վնաս։
Հատկանշական է, որ ծառայության ուսումնասիրության ժամանակահատվածում, խախտումների հայտնաբերումից հետո, դադարեցվել է չօգտագործվող ծրագրի մաշվածության հաշվարկը:
«Հայփոստը» պատշաճ չի կատարել ՀՀ պետական բյուջեի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները՝ չի հաշվարկել և պետբյուջե չի վճարել շուրջ 724 մլն դրամի չափով շահութաբաժնի գումար և դրա նկատմամբ հաշվարկված տույժեր:
Մասնավորապես՝ 2020թ. փետրվարի 1-ից 2021թ. դեկտեմբերի 22-ի ընթացքում ընկերությունը հաշվարկել է շուրջ 2,5 մլրդ շահութաբաժնի գումար, սակայն չի վճարել պետբյուջե, որի պատճառով էլ առաջացել է շուրջ 568 մլն դրամի տույժ: 2019 թվականին և 2021 թվականին ընկերության կողմից չի հաշվարկվել շուրջ 146 մլն դրամ շահութաբաժնի գումար, որի պատճառով ևս առաջացել է շուրջ 11 մլն դրամի տույժ (01.02.2022թ. դրությամբ):
ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ընկերությունն ԱՄՆ-ում հաշվառված իր դուստր կազմակերպությանը՝ «Հայփոստ Յու Էս Էյ Քորփ»-ին, 2015-2022թթ.-ի ընթացքում մատակարարել է նամականիշներ, մինչդեռ միջոցներ չի ձեռնարկել տրամադրված ապրանքի դիմաց նախատեսված գումարները ստանալու համար, որի արդյունքում առաջացել է ընդհանուր շուրջ 758 մլն դրամի դեբիտորական պարտք։
Ընկերության կողմից 2019-2021թթ. զուտ շահույթը պակաս հաշվարկելու արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 55 մլն դրամ գումարի չափով շահութահարկ։
Ընկերության զուտ ակտիվների նվազման պայմաններում՝ «Հայփոստի» գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը 1 տարվա ընթացքում ստացել է շուրջ 39 մլն դրամի պարգևավճար, ինչպես նաև շուրջ 16 մլն դրամ՝ աշխատանքից ազատման հատուցման գումար։ Մինչդեռ վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ տնօրենը պարտավոր էր թույլ չտալ ընկերության զուտ ակտիվների նվազում, ինչը սակայն չի պահպանվել:
Պետական վերահսկողական ծառայության կողմից խախտումներ են արձանագրվել նաև վարձակալության պայմանագրերում: Ընկերությունը մի դեպքում իր սահմանած նվազագույն գնային սանդղակից ցածր արժեքով պայմանագիր է կնքել և զրկվել նվազագույնը շուրջ 82 մլն դրամից, մյուս դեպքում՝ իր սահմանած առավելագույն գնային սանդղակից ավել գումարով կնքել է վարձակալության պայմանագիր, որի արդյունքում կրել է շուրջ 125 մլն դրամի վնաս:
Իրականացված շինարարական աշխատանքների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 25 մլն դրամի տարաբնույթ խախտումներ. հաշվարկված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, ավել հաշվառված և վճարված գումարներ, հանձնման-ընդունման ակտերի համաձայն ապամոնտաժված, սակայն չմուտքագրված ապրանքանյութական արժեքների գումարներ, անորակ և անարդյունավետ աշխատանքներ և այլն:
Ընկերության ներդրած «Phoenix» ծրագրի օգտագործման ընթացքում ծրագրային սխալի հետևանքով՝ աշխատակիցներից որպես պակասորդ պահվել է շուրջ 24 մլն դրամ գումար, մեկ այլ դեպքում՝ առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի ծախսագրվել են շուրջ
17 մլն դրամի առհաշիվ ծախսեր:
Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի մի շարք աշխատակիցներ առանց հիմնավոր պատճառների բացակայել են ՀՀ-ից, սակայն շարունակաբար ստացել ամբողջական աշխատավարձ, և հաշվարկվել է շուրջ 15 մլն դրամի խախտում:
Արձանագրվել են նաև շուրջ 448 մլն դրամի չափով խախտումներ ընկերության կողմից դուստր կազմակերպությանը տրամադրված փոխառության գումարների, աշխատակիցներին ազատելու մասին ուշ ծանուցման հետևանքով վճարված տույժերի և այլ ծախսերի հետ կապված:
Այս ամենից զատ, ընկերությունը ստեղծման օրվանից ի վեր չի պահպանել գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Գնումներն իրականացվել են համապատասխան որակավորում չունեցող մասնագետների միջոցով՝ առանց իրավական հիմքերի, առանց գնումների պլանների և այլ փաստաթղթերի հրապարակման։
Իրականացված վերահսկողության արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող՝ ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ: Ծառայության գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից