ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրեն Պապիկյանը ՆԱՏՕ-ի անդամ երկիր Ֆրանսիայի ՊՆ-ի հետ ռազմական գաղտնի պայմանագիր է կնքել. Ֆրանսիայի մասնակցությամբ նոր արհավիրք է պատրաստում Հայաստանի գլխին. Նահապետյան 05/17/2023 21:20 | Քաղաքական
Երեկ Ուկրաինայի Զինված Ուժերի հետախուզական կառույցները հետաքրքիր մի տեղեկատվություն տարածեցին, ըստ որի՝ 2022 թ. սեպտեմբերին, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը ներկայացնող Սուրեն Պապիկյանը, Ֆրանսիայում գտնվելու ընթացքում, այդ երկրի Պաշտպանության նախարարի հետ պայմանագիր է կնքել, որով ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին զինտեխնիկա ուղարկել։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանը գնելու է այդ զինտեխնիկան, դա մեզ նվեր չեն տալու,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը և հիշեցնում՝ դրանից մեկ ամիս անց՝ հոկտեմբերին, ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում, Փաշինյանը հրաժարվեց ստարագրել ՀԱՊԿ- ի կողմից Հայաստանին տրամադրվելիք օժանդակության փաստաթուղթը։
«Փաշինյանն իր այս քայլը հիմնավորեց առ այն, թե Ադրբեջանի կողմից 2021- 22 թթ. Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված քաղաքական գնահատականը չի բավարարել իրենց, համակարծիք չեն եղել։ Դրանից չորս օր անց, ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ այդ փաստաթուղթը բացի քաղաքական գնահատականից, կարող է առանձնացվել, ռազմական – ռազմատեխնիկական համագործակցության և ՀԱՊԿ դիտորդների տրամադրման հարցը կարող է անջատված քննարկվել, այսինքն՝ քաղաքական գնահատականներն ու քննարկումները կարող են շարունակվել, բայց Հայաստանը, փաստացի, ռազմական և դիտորդների օժանդակություն կարող է ստանալ։ Փաշինյանն այս առաջարկը ևս մերժեց, թեև փաստաթուղթն, արդեն, երկու մասի էր բաժանվել։ Հետո Փաշինյանը փաստարկեց՝ քանի - որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտին որոշակիացված չէ, ՀԱՊԿ-ը չի ընդունում Հայաստանի սահմանները, ապա մենք ՀԱՊԿ-ին չենք դիմի»։
Ռազմական փորձագետը նկատում է՝ նշված «այսպես կոչված, հիմնավորումը ևս մտածացին էր, որովհետև, մեկը ինքը բարձրաձայնել էր. «Եթե հիմա այդպես ես հիմնավորում, ինչո՞ւ 2021- 22 թթ. երեք անգամ դիմեցիր ՀԱՊԿ-ին, ի՞նչ է, այդ ժամանակ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշակիացվա՞ծ էր, հիմա որոշակիացված չէ՞։ Սրանք բերանները ջուր առան և իրենց, այսպես ասած, վերջին հնարքը կիրառեցին, այսինքն՝ Փաշինյանը վերջերս հայտարարեց, թե, իբր, ՀԱՊԿ-ն էֆեկտիվ չի գործում, որին ի պատասխան՝ Ռուսաստանի Արտաքին Գործերի ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասաց, որ էֆեկտիվությունը հապարակային կոչերով կամ հայտարություններով չի լինում։ Եթե ՀԱՊԿ-ի էֆեկտիվության վերաբերյալ որևէ խնդիր կա, ապա երկու երկրների կողմից ներկայացվող մասնագիտական խմբերը կարող են գործնականում քննարկել վիճարկելի հարցերը, որտեղ, ըստ Հայաստանի, ՀԱՊԿ-ը էֆեկտիվ չի գործել։ Սրանից հետո, նույնպես, քար լռություն տիրեց»,- ասում է Հայկ Նահապետյանը։
Բանախոսը նկատում է՝ բացի դիտորդներից ՀԱՊԿ-ն առաջարկում էր մեր սահմաններին նաև խաղաղապահ զորախումբ տեղակայել.«Ի դեպ, այստեղ, առավել քան վստահաբար եմ ասում, որ խաղապահ զորամիավորման հայտնվելուց հետո, ադրբեջանական կողմի՝ Տեղ համայնքում իրականացված սադրանքը տեղի չէր ունենա, որով նրանք, փաստորեն, հաջողացրին ապահովել տեղադրված անցակետի թիկունքային հատվածը, չէր լինի նաև Սոթքի վերջին բախումները, որտեղ մենք զոհ և վիրավորներ ունեցանք»։
Նահապետյանն ընդգծում է՝ իրականությունն այն է, որ այս երեք մտացածին հիմնավորումները, որով պայմանավորված՝ Հայաստանը չի ստորագրում ՀԱՊԿ-ի կողմից առաջարկված փաստաթուղթը, շատ պարզ և իրական պատճառ ունի՝ 2022 թ. Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկիր հանդիսացող Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցություն է սկսել։
ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը հատարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին «խորհուրդ է տալիս» հրաժարվել ռուսական բազայի և սահմանապահների տեղակայումից՝ դրա դիմաց խոստանալով «ապահովել անվտանգությունը», ինչին արձագանքելով ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նկատում է՝ ԱՄՆ-ի «հուսալիությունը» վերջին 10-15 տարում մենք տեսել ենք, մասնավորապես, Սիրիայում. «Երբ մի քանի տարի շարունակ ԱՄՆ-ն այդ երկրում զինում էր քուրդ բնակչությանը, խոստանալով նրանց անկախ պետության ստեղծում, ինչի համար զինված ուժեր էին պետք, բայց, չգիտես ինչու, այդ զինված ուժերը բավականին թեթև սպառազինություն էին ապահովում, կարելի է ասել, նույնիսկ, ոստիկանական ռեժիմով աշխատող։ Հետո, հանկարծ, ամերիկացիները որոշեցին, որ իրենք հեռանում են քրդաբնակ երեք մարզից։ Քրդերն առավոտյան արթնացան և հայտնաբերեցին՝ ամերիկյան զինուժը, որն այտեղ էր գտնվում, ուղղակի հեռացել էր, իսկ թուրքական բանակը՝ օդուժով և զրահատեխնիկայով զինված, շատ արագ եկավ և մտավ այդ շրջաններ։ Այլ օրինակ չեմ ուզում բերեմ, որովհետև սա լավագույն ցուցիչն է, թե ինչպես է ԱՄՆ-ն իր տված խոստումները «կատարում»։ Հիշեք՝ այնտեղ, որտեղ ԱՄՆ-ն խոսում է խաղաղության մասին, այնտեղ անպայման պատերազմ է սկսում։ Եթե ԱՄՆ-ն խոստանում է ինչ -որ բան անել, վստահաբար իմացեք՝ չի անելու՝ գցելու է»։
Նահապետյանը հիշեցնում է՝ ահավասիկ, այդպիսի բան մեր գլխով մեկ անգամ՝ 103 տարի առաջ տեղի ունեցավ, երբ Մեծ Բրիտանիան մեզ զինեց, որպեսզի, իբր, մենք Թուրքիայից ազատագրենք մեր հողատարածքները, որտեղ էլ մենք փայլուն կերպով պարտվեցինք։ Սա շատ տիպական օրինակ է, թե ինչպես Մեծ Բրիտանյան ապահովեց մեր երկրի պարտությունը։ Հիմա այդ դերը Ֆրանսիան է ստանձնել։ Ես այս մասին, մոտ, երկու տարի առաջ խոսել եմ։ Շատերի մոտ զարմանք և տարակուսանք առաջացավ, թե ինչո՞ւ է Նահապետյան Հայկն այսպիսի բաներ ասում։ Ես, իհարկե, Ֆրանսիայի ու Հայաստանի միջև կնքված պայմանագրի մասին չգիտեի, որովհետև դա գաղտնի է կատարվել, բայց ականատես եղա Հայաստանում՝ Ֆրանսիայի դեսպանության ռազմական կցորդի հայտնվելուն, որը մինչ այդ իրականացնում էր Թբիլիսիում նստող Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը։ Հիմա նա, արդեն, մեզ մոտ է։ Ֆրանսիայի այսօրինակ ակտիվացումն ինձ հուշեց, որ Հայաստանի գլխին նոր արհավիրք է հասունանում՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին եղավ 1918-20 թթ., որ բերեց Մեծ Բրիտանիան և որը մեզ վրա արժեցավ 50 քկմ տարածքի կորուստ, գումարած Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը։ Հիմա նույն գործառույթն իր ուսերին է վերցրել եվրոպական մեկ այլ երկիր՝ Ֆրանսիան, որ, իբր, պատրաստվում է զենքով մատակարարել մեր բանակին։ Բոլորովին չի բացառվում, որ այդ արհավիրքը տեղի ունենա Ֆրանսիայի կողմից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հրահրմամբ, որի ընթացքում մենք կգրանցեք մեր հերթական խայտառակ պարտությունը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ