Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

​Արցախի պետական համակարգի աշխատողներին Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են հավաքագրել. ԱԱԾ-ն բացահայտել է սխեման 05/17/2023   16:49  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ծառայության կողմից ծավալվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շարունակվում է բացահայտվել և չեզոքացվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետությունում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի ձևավորման համար հակառակորդի հատուկ ծառայությունների կողմից կիրառվում են տարբեր մեթոդներ և հնարքներ:Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից։

Մասնավորապես, ադրբեջանական հետախուզական մարմնի ներկայացուցիչը, հանդես գալով որպես արտասահմանյան վերլուծական կենտրոնի, գիտահետազոտական ինստիտուտի, կամ նման կազմակերպություններում բարձր դիրք ունեցող ազգությամբ հայ և հայրենասեր՝ սոցիալական ցանցի միջոցով շփում է հաստատում հիմնականում ԱՀ պետական համակարգում աշխատող, շփման լայն շրջանակ ունեցող քաղաքացիների հետ: Որոշ ժամանակ շփվելուց հետո, առաջարկում է դրամական վարձատրության դիմաց ԱՀ վերաբերյալ գիտական հոդվածներ կամ վերլուծական զեկույցներ պատրաստել՝ շեշտելով, որ դրանք իբրև ծառայելու են ի շահ Արցախի: Նման առասպելով շփումների ընթացքում հետախուզական մարմնի ներկայացուցիչը հիմնականում փորձում է մեր քաղաքացու հետ հանդիպում կազմակերպել արտերկրում՝ նրա հետ համագործակցության պայմանագիր կնքելու և հետագա համագործակցությունն ընդլայնելու պատրվակով:

Մեկ այլ դեպքում, հետախուզական մարմնի ներկայացուցիչը, հանդես գալով որպես հայկական արմատներ ունեցող արտասահմանցի, սոցիալական ցանցի միջոցով շփումներ է հաստատում ԱՀ պետական համակարգում աշխատող անձանց հետ և հետևողական քայլերով ներքաշելով սիրային հարաբերությունների մեջ, փորձում է հանդիպում կազմակերպել արտերկրում: Ընդ որում, կասկածներ չառաջացնելու նպատակով, վերջիններս վիրտուալ շփման ընթացքում անգամ չեն փորձում ԱՀ վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ կորզել:

Նույնանման մեխանիզմ կիրառվում է նաև Պաշտպանության բանակում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների շրջանում: Այս անգամ Ադրբեջանի հետախուզական մարմնի ներկայացուցիչները սոցիալական ցանցերի միջոցով շփումներ են հաստատում ՊԲ զինծառայողների հետ և, որպես կանոն, ստեղծելով վիրտուալ սիրային հարաբերություններ, կորզում են տեղեկություններ զորամասերի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական դիրքերում անձնակազմի, ռազմական տեխնիկայի, ՊԲ ներուժի և հնարավորությունների վերաբերյալ: Հավաքագրվող անձանց մոտ ստեղծելով հետագա հանդիպումների համար ֆինանսական և այլ շահագրգռվածության հիմքեր՝ նրանք հարմար պահի միջոցներ են ձեռնարկում տվյալ անձանց հետ արտերկրում հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ: Հատկանշական է, որ հավաքագրման հիշյալ փուլում գործընթացին կարող են ներգրավվել ավելի փորձառու հետախույզների, որոնք, ներկայանալով որպես հայկական զինված ուժերում առկա դժվարությունները և խնդիրները գիտակցող «հայրենասեր» քաղաքացիներ, նախկին զինծառայողներ, իսկ ներկայումս՝ արտասահմանում բնակվող գործարարներ, միջազգային կազմակերպության կամ որևէ հիմնադրամի անդամներ, դրամական վարձատրության դիմաց ռազմական բնույթի տեղեկություններ են հավաքում՝ աստիճանաբար ավարտին հասցնելով հավաքագրման գործընթացը:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ակտիվ և հետևողական գործունեությունը՝ հավաստիացնելով, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու հիմնական ուղղությունն է: Ծառայությունը միաժամանակ զգուշացնում է, որ վերոգրյալ գործընթացներում ներգրավված բոլոր անձինք բացահայտվելու և պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Նմանատիպ դեպքերից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել ևս՝ նրանց հետ ԱՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել ԱՀ ԱԱԾ՝ զանգահարելով 047-94-41-26 և 41-26 թեժ գծի հեռախոսահամարներին, որը կօգնի նման անձանց խուսափել խիստ պատժից:

Տեղեկացնում ենք նաև, որ արդեն իսկ կան քաղաքացիներ, ովքեր հայտնվելով նման իրավիճակում, դիմել են ԱՀ ԱԱԾ՝ ապահովելով իրենց իսկ անվտանգությունն ու բնականոն կյանքը, ինչպես նաև կանխարգելելով թշնամու հետագա քայքայիչ գործունեությունը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:03 17/02/2023  |  ԼՐԱՀՈՍԹուրքական արտադրության գյուղմթերքն Արցախ է բերվել Հայաստանից. Արցախի ԱԱԾ
13:33 15/02/2023  |  Քրեական խրոնիկոնԱրցախի ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում շուկայում թուրքական ծագում ունեցող արտադրանքի հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ
16:43 05/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԱԾ-ի հետ, իբր, կապ ունեցող «Տելեգրամ» ալիքի վերաբերյալ սոցցանցերում ապատեղեկատվություն է տարածվում
11:19 28/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի հատուկ ծառայությունները ստեփանակերտցիներին տարհանելու մասին հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում. ԱՀ ԱԱԾ
19:26 08/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ Արցախի բնակիչն իբրև հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ․ Արցախի ԱԱԾ-ի հերքումը
14:18 08/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀորդորում ենք զերծ մնալ սոցցանցերում Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց․ Արցախի ԱԱԾ
23:45 26/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի հատուկ ծառայությունները կեղծ լուրեր են տարածում` Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ. ԱԱԾ
22:31 12/12/2022  |  ԼՐԱՀՈՍՄի տրվեք կեղծ լուրերին. Արցախի ԱԱԾ-ի հայտարարությունը
19:21 05/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ
17:38 04/10/2022  |  Քրեական խրոնիկոնԱդրբեջանի հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների համարներին և կեղծ լուրեր տարածում, թե խաղաղապահները դուրս են եկել. ԱՀ ԱԱԾ

Արխիվ

[]